Սեմինարիա
Դաս 111. Վարդապետություն և Ուխտեր 97. Սիոն․ Սրտով մաքուրները


«Դաս 111. Վարդապետություն և Ուխտեր 97. Սիոն․ Սրտով մաքուրները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 97», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 111. Վարդապետություն և Ուխտեր 94–97

Վարդապետություն և Ուխտեր 97

Սիոն․ Սրտով մաքուրները

աղջիկը ձեռքում պահում է տաճարային երաշխավորագիրը

Դաժան հալածանքների ժամանակ Սրբերը Սիոնի հողի վրա (Միսսուրի, Ջեկսոն գավառ) ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ: Տերն ուսուցանել է նրանց սրտով մաքուր լինելու օրհնությունների մասին: Այս դասը կօգնի ուսանողներին դառնալ սրտով մաքուր:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մաքուր ջուր

Կարող եք սկսել առարկայական դասով՝ օգտագործելով ջուրը: Դասարանին ցույց տվեք մաքուր ջուր և քննարկեք մաքուր ջրի օրհնությունները և ոչ մաքուր ջուր օգտագործելու հետևանքները: Կարող եք օգնել ուսանողներին համեմատել մաքուր ջրի օրհնությունները մաքուր սիրտ ունենալու օրհնությունների հետ:

ջուրը լցվում է բաժակի մեջ
  • Որո՞նք են մաքուր և անարատ ջուր ունենալու առավելությունները:

  • Երբ ջուրը մաքուր չէ, ի՞նչ եղանակներ կան այն մաքրելու համար:

  • Ինչպե՞ս կարելի է մաքուր ջուրը համեմատել մաքուր սրտի հետ:

Տերը Վարդապետություն և Ուխտեր 97 բաժնում արտահայտել է Իր ցանկությունները, որ Իր ժողովուրդն ունենա մաքուր սրտեր: Այսօր ուսումնասիրելիս մտածեք ձեր սրտի վիճակի մասին: Ոգեշնչում փնտրեք, որպեսզի հասկանաք այն օրհնությունները, որոնք Տերը տալիս է ձեր սիրտը մաքրելու համար:

Սիոնը «սրտով մաքուրներն են»

«Սիոնում», որը ներկայիս Միսսուրիի Ջեկսոն գավառն է, մի խումբ երեցներ ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքն իրենց վերաբերյալ, ուստի նրանք նամակ գրեցին Ջոզեֆ Սմիթին՝ պատասխաններ փնտրելու համար: Ի պատասխան՝ Տերը նկարագրեց մեծ ծրագրեր դպրոցի, Եկեղեցու և նույնիսկ Սիոնի հողի վրա գտնվող տաճարի համար: Որպեսզի Սրբերին ոգեշնչի լինել մաքուր և ընդունեն Իրեն, Տերը համեմատեց նրանց երկու ծառի հետ. մեկը, որը պետք է կտրվեր, և մյուսը, որը պտղաբեր էր (տես Վարդապետություն և Ուխտեր 97.1–10): Ճիշտ այնպես, ինչպես Տերը Սիոն կանչեց Ենովքի ժողովրդին (տես Մովսես 7.18), Նա ցանկանում էր Իր Սրբերին կանչել վերջին օրերի Սիոն։ Նա ցանկանում էր, որ նրանք դառնան Իր նման, ոչ թե պարզապես ապրեն Սիոն կոչվող վայրում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97․21 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես է Տերը նկարագրել Սիոնը:

Կարող եք գրատախտակին գրել՝ Սիոնը սրտով մաքուրներն են: Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել այն բառերը, որոնք ուսուցանում են այդ վարդապետությունը։

Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար, կարող եք ուղղորդել նրանց կարդալ Մոսիա 5.2 կամ Ալմա 13.12 հատվածները։

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում լինել սրտով մաքուր:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչ կարող ենք անել՝ մաքուր լինելու համար.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Տերը մեր հավերժական առաջընթացի այս ժամանակահատվածում մեզանից կատարելություն չի ակնկալում: Սակայն նա ակնկալում է, որ մենք գնալով ավելի մաքուր լինենք: Ամենօրյա ապաշխարությունը մաքրության ուղին է, իսկ մաքրությունն ուժ է բերում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 68)

  • Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ մաքրության մասին։

Տիրոջ օրհնությունները, որոնք հասանելի են տաճարներում

Տերը Վարդապետություն և Ուխտեր 97.10–21 հատվածներում Իր ժողովրդին ցուցումներ է տվել, որոնք կօգնեն նրանց սրտով մաքուր լինել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97․10–12 հատվածները և փնտրեք, թե ինչ ցուցումներ է տվել Տերն Իր ժողովրդին:

  • Ի՞նչ գիտեք Տիրոջ տաճարների մասին, որն օգնում է ձեզ հասկանալ, թե դրանք ինչու են օգնում Նրա ժողովրդին սրտով մաքուր լինել:

Սա լավ պահ է՝ օգնելու ուսանողներին կիրառել սուրբ գրությունների ուսումնասիրության՝ սուրբգրային ցանկեր գտնելու հմտությունը: Ուսանողները կարող են թվարկել այն օրհնությունները, որոնք կարող են գալ տաճարը կառուցելուց:

Կարող եք նաև գրատախտակին տաճարի գծապատկեր նկարել: Ուսանողներին առաջարկեք լրացնել այն Տիրոջ օրհնությունները նկարագրող բառերով և արտահայտություններով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97․13–21 հատվածները՝ փնտրելով Տիրոջ նկարագրած օրհնությունները, որոնք կապված են Նրա տաճարներում երկրպագելու հետ:

  • Ինչպե՞ս կարող են այս օրհնությունները ոգեշնչել մեզ սրտով մաքուր լինել:

Ուսանողները հավանաբար նկատել են, որ Տիրոջ խոստացած օրհնություններից մեկն այն էր, որ սրտով մաքուր մարդիկ «կտեսնեն Աստծուն» (հատված 16): Կարող եք առաջարկել ուսանողներին կապել այս հատվածը Սաղմոս 24.3–5 և Մատթեոս 5.8 հատվածների հետ և հարցնել ուսանողներին, թե այս հատվածներում իրենք ինչ կապ են նկատում սրտով մաքուր լինելու և Աստծուն տեսնելու միջև:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը մեջբերել է Վարդապետություն և Ուխտեր 97.15–17 հատվածները և ուսուցանել է, թե ինչ է նշանակում տեսնել Աստծուն տաճարում.

16:22
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հստակեցրել է մեզ համար, որ մենք կարող ենք Փրկչին «տեսնել» տաճարում այն իմաստով, որ Նա այլևս անհայտ չէ մեզ համար: Նախագահ Նելսոնը հետևյալն է ասել․ «Մենք հասկանում ենք Նրան։ Մենք հասկանում ենք Նրա գործը և Նրա փառքը: Եվ մենք սկսում ենք զգալ Նրա անզուգական կյանքի անսահման ազդեցությունը» [Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքները (2018), 369]։

Եթե ես կամ դուք ոչ բավարար մաքրությամբ գնանք տաճար, մենք Սուրբ Հոգու զորությամբ չենք կարողանա տեսնել Փրկչի մասին հոգևոր ուսմունքները, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարում: (Հենրի Բ. Այրինգ, «Սիրում եմ նայել տաճարին», Լիահոնա, մայիս 2021, 30)

  • Ինչպե՞ս կարող է այս խոստումը ոգեշնչել որևէ մեկին սրտով մաքուր դառնալ:

  • Ըստ ձեզ, Տերն ինչո՞ւ է մեզանից մաքուր սիրտ պահանջում՝ տաճար մտնելու համար:

Դառնալ սրտով մաքուր

Կարող եք օգնել ուսանողներին քննարկել, թե ինչպես կարող է տաճարային երաշխավորագիր ստանալու համար տրվող հարցազրույցն օգնել մեզ գնահատել՝ արդյոք մենք մաքուր ենք սրտով: Գուցե մի քանի ուսանող, որոնք վերջերս տաճարային երաշխավորագիր ստանալու համար հարցազրույց են անցել, կարող են կիսվել, թե ինչ զգացողություններ ունեին՝ հարցերին պատասխանելիս: Կարող եք նաև առաջարկել հետևյալը.

Տաճարային երաշխավորագիր ստանալու համար տրվող հարցազրույցի հարցերը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկում։ Ժամանակ հատկացրեք տաճարային երաշխավորագիր ստանալու համար տրվող հարցազրույցի յուրաքանչյուր հարցի շուրջ խորհելու համար: Մտածեք, թե ինչպես են ձեր պատասխաններն արտացոլում ձեր սրտի վիճակը:

Ուսանողներին ժամանակ տվեք՝ դասարանում այս հարցերի շուրջ խորհելու համար: Երբ ուսանողները խորհեն յուրաքանչյուր հարցի շուրջ, խրախուսեք նրանց ընտրել մեկ կամ երկու բան, որ նրանք կարող են անել՝ իրենց սրտերը մաքրելու համար։ Խնդրեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կանեք, որպեսզի թույլ տաք Տիրոջը մաքրել ձեր սիրտը:

  • Ըստ ձեզ, ինչպես Երկնային Հոր, այնպես էլ Հիսուս Քրիստոսի համար ինչո՞ւ է այդքան կարևոր, որ ձեր սիրտը մաքուր լինի: