Սեմինարիա
Դաս 110․ Վարդապետություն և Ուխտեր 95․ «Իմ տան կառուցումը»


«Դաս 110․ Վարդապետություն և Ուխտեր 95. «Իմ տան կառուցումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 95», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 110. Վարդապետություն և Ուխտեր 94–97

Վարդապետություն և Ուխտեր 95

«Իմ տան կառուցումը»

Կիրթլենդի Տաճարի կառուցումը

Որպես Իր ավետարանի Վերականգնման մաս, Հիսուս Քրիստոսը պատվիրեց Սրբերին տաճար կառուցել Կիրթլենդում (Օհայո): Ամիսներ անց, երբ Սրբերը դեռ չէին սկսել շինարարությունը, Փրկիչը սիրով խրատեց նրանց և վերահաստատեց Իր տունը կառուցելու Իր պատվիրանը: Սրբերը հնազանդորեն և ջանասիրաբար աշխատեցին՝ Կիրթլենդի տաճարը կառուցելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը՝ Իր տաճարում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տաճարային երկրպագությունը առաջնահերթություն դարձրեք

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Տիրոջ տաճարներում Նրան երկրպագելու կարևորության մասին, կարող եք օգնել ուսանողներին ստեղծել սցենար մտացածին երիտասարդի մասին, որը ծրագրել էր տաճար այցելել, սակայն նախընտրեց չանել դա: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ ուսանողներին ցուցադրեք հետևյալ հուշումը և խնդրեք նրանց լրացնել բաց թողնված տեղերը՝ նշելով պատճառները, թե մարդն ինչու չի կարող հաճախել տաճար։ Քննարկեք, թե մենք երբեմն ինչու չենք կարողանում առաջնահերթություն տալ տաճարային այցելությանը:

Եթե դուք և ձեր ուսանողները շատ հեռու եք ապրում տաճարից, որպեսզի տաճար հաճախելը առաջնահերթություն լինի, կարող եք պարզապես դասը սկսել ինքնագնահատումով, որը հաջորդում է բաց թողնված տեղերը լրացնելուն:

Ես ցանկանում էի տաճար գնալ: Սակայն, այդ պատճառով ես չգնացի:

Օգտագործեք հետևյալ սանդղակը, որպեսզի խորհեք, թե, որքան կարևոր է տաճարում երկրպագել Տիրոջը:

1-5 սանդղակ

Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում փնտրել անձնական հայտնություն, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են առաջնահերթություն տալ տաճարային երկրպագությանը:

Եթե ձեր ուսանողներին հասանելի չէ մոտակա տաճարը, հարմարեցրեք դասն այնպես, որպեսզի օգնեք նրանց զգալ մի օր տաճար այցելելու կարևորությունը:

Տերը խրատում է նրանց, ում սիրում է

1832 թվականի դեկտեմբերի վերջին Փրկիչը պատվիրեց Իր ժողովրդին տաճար կամ «Աստծո տուն» կառուցել (Վարդապետություն և Ուխտեր 88.119): Երբ 1833 թվականի հունիսին Տերը հայտնությամբ տվեց Վարդապետություն և Ուխտեր 95 բաժինը, Սրբերը գնել էին հողը՝ տաճար կառուցելու համար, սակայն շինարարությունը դեռ չէր սկսվել:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95․1–3 հատվածները և փնտրեք, թե Տերն ինչ ասաց Իր ժողովրդին:

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները տաճարի հանդեպ Տիրոջ զգացումների մասին:

  • Ինչպե՞ս է Տերը ցույց տվել Իր սերն Իր ժողովրդի հանդեպ:

Օգտակար կլինի հարցնել ուսանողներին՝ արդյոք իրենք գիտեն, թե ինչ է նշանակում «խրատել» բառը: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «խրատել» նշանակում է ուղղել՝ վարքագիծը բարելավելու համար:

Տերը պատվիրեց Իր ժողովրդին տաճար կառուցել

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.4, 8–9 հատվածները՝ փնտրելով պատճառները, թե Տերն ինչու պատվիրեց Սրբերին կառուցել Իր տունը:

  • Ինչպե՞ս կօրհնվեին Սրբերը՝ տաճար կառուցելու Տիրոջ պատվիրանին հնազանդվելու համար:

  • Հատկապես ի՞նչ է նրանց խոստացել Երկնային Հայրը:

    Երբ ուսանողները կիսվեն պատճառներով, թե ինչու է Տերը պատվիրել Սրբերին կառուցել Իր տունը, օգնեք նրանց բացահայտել սկզբունքը, որով Հիսուս Քրիստոսը պատվիրում էր Իր ժողովրդին կառուցել տաճարներ, որպեսզի կատարի՝ մարդկանց զորությամբ օժտելու Երկնային Հոր խոստումը։

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում օժտված լինել Աստծո զորությամբ:

    Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «օժտել» նշանակում է պարգև տալ ինչ-որ մեկին: Տաճարում օժտված լինել նշանակում է ստանալ հոգևոր գիտելիքի և զորության պարգև:

    դասընթացի պատկերակՀարցեր տվեք, որոնք կխրախուսեն քննարկումը. հետևյալ հարցերը կարող են օգտագործվել դասարանում բովանդակալից քննարկում սկսելու համար: Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Օգնեք սովորողներին պատասխանատու լինել իրենց ուսման համար» վերնագրով դասընթացը՝ Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական բաժնում։ Կարող եք կիրառել հետևյալ հմտությունը․ «Դիմակայեք յուրաքանչյուր մեկնաբանությանը և հարցին պատասխանելու միտումին և հրավիրեք դասարանին պատասխանել»։

  • Ի՞նչ տարբեր եղանակներով Աստված կարող է օրհնել մեզ Իր զորությամբ՝ Իր տաճարների միջոցով:

  • Ըստ ձեզ, Աստծո զորությունն Իր տաճարի միջոցով ստանալն ինչպե՞ս կազդի ձեզ վրա՝ տանը, դպրոցում կամ ձեր կյանքի այլ ոլորտներում:

«Դուք այն կառուցելու զորություն կունենաք»

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.11–14 հատվածները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող էին մղել Սրբերին հնազանդվել տաճար կառուցելու Տիրոջ պատվիրանին:

  • Ի՞նչ գտաք: Ինչպե՞ս կարող էր այն շարժառիթ հանդիսանալ:

աշխատաթերթի պատկերակ Կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի։ Ապա յուրաքանչյուր խմբին տվեք «Կիրթլենդի տաճարի կառուցման համար կատարված զոհաբերություններ» աշխատաթերթի մեկ օրինակ: Ուսանողներին առաջարկեք կարդալ Կիրթլենդի տաճարի կառուցման մասին աշխատաթերթը կամ Սրբեր, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 210–11, 221։

Ուսանողները կարող են աշխատաթերթում կամ գրատախտակին թվարկել այն զոհաբերությունները, որոնք Սրբերն կատարել են Կիրթլենդի տաճարի համար: Այնուհետև նրանք կարող են քննարկել և թվարկել այն զոհաբերությունները, որոնք կարող ենք կատարել մեր օրերում՝ տաճար հաճախելու կամ Տիրոջ տաճարում Նրան երկրպագելու համար։

Կիրթլենդի տաճարը կառուցելու համար կատարված զոհաբերություններ

Բաժին 95-ը ստանալուց անմիջապես հետո Հայրում Սմիթը սկսեց մաքրել տարածքը, որտեղ պետք է կառուցվեր տաճարը: Տաճարի կառուցումը դժվար խնդիր էր: Այդ տարածքում ընդամենն ապրում էր Եկեղեցու մոտ 150 անդամ: Նրանք այդքան մեծ շինությունը վերահսկելու փորձ ու հմտություններ չունեին: Տաճարի կառուցումը նաև ֆինանսական ծանրաբեռնվածություն կստեղծեր Եկեղեցու և անդամների համար: Այնուամենայնիվ, նրանք գործի անցան, և Տերը կատարեց Իր խոստումը, որ նրանք «այն կառուցելու զորություն կունենան» (Վարդապետություն և Ուխտեր 95.11): Արտեմուս Միլեթը, որը նորադարձ էր Կանադայից և փորձառու որմնադիր, տեղափոխվեց Կիրթլենդ և վերահսկեց շինարարությունը: Մեկ այլ նորադարձ՝ Ջոն Թանները, ֆինանսական օգնություն ցուցաբերեց ճգնաժամային պահին: Այդ տարածքի տղամարդիկ, կանայք և երեխաները նվիրաբերեցին իրենց ժամանակը, աշխատանքը և միջոցները՝ տաճարը կառուցելու համար: (Տես Լիզա Օլսեն Թեյթ և Բրենթ Ռոջերս, «Մեր Աստծո տունը», Հայտնություններ համատեքստում [2016], 167, Սրբեր, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 210–11)։

  • Սրբերը ի՞նչ զոհաբերություններ կատարեցին՝ Կիրթլենդի տաճարը կառուցելու համար: Այդ զոհաբերությունների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ:

  • Մենք ի՞նչ զոհաբերություններ կարող ենք անել՝ Տիրոջ տուն հաճախելու համար:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Աղոթքով մտածեք, թե երբ կարող եք ուսանողների հետ կիսվել Նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերով, որտեղ կարևորվում է տաճարում Տիրոջը երկրպագելու համար զոհաբերություններ կատարելը:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնն օրհնեց մեզ՝ տաճարում երկրպագելու համար զոհաբերություն կատարել.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այդ տաճարների շինարարությունը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում անցկացրած ձեր ժամանակն անշուշտ կարող է փոխել ձեր կյանքը։ Այդ ոգով ես օրհնում եմ ձեզ, որ դուք կարողանաք գտնել այն գործերը, որոնք կարող եք մի կողմ դնել՝ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ (Ռասսել Մ. Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 119)

  • Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթներն օրհնվել՝ Տիրոջը Իր տաճարում երկրպագելու համար զոհաբերություններ կատարելով:

    Եթե Իր տաճարում Տիրոջը երկրպագելու փորձառություններ եք ունեցել, կարող եք կիսվել, թե արդյունքում Տերն ինչպես է օրհնել ձեզ: Եթե դուք կամ որևէ ուսանող հնարավորություն չեք ունեցել այցելելու տաճար, «Տաճարները փարոս են» (2:50) տեսանյութը կօգնի ուսանողներին ցանկանալ երկրպագել Տիրոջը տաճարում, անկախ կատարած զոհաբերությունից:

    2:50

    Temples are a Beacon

    Ուսանողների համար օգտակար կլինի իրենց օրագրում գրել ստորև ներկայացվող հարցերի պատասխանները: Այնուհետև կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ըստ ձեզ, Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնի ուսմունքներն ինչպե՞ս կարող են կիրառվել այսօր ձեզ համար:

  • Ի՞նչ սովորեցիք Տիրոջ տաճարներում Նրան երկրպագելու կարևորության մասին: