Սեմինարիա
Դաս 108. Վարդապետություն և Ուխտեր 93․19–53․ Ստանալ Տիրոջ լույսն ու ճշմարտությունը


«Դաս 108․ Վարդապետություն և Ուխտեր 93.19–53․ Ստանալ Տիրոջ լույսն ու ճշմարտությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 93․19–53», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 108․ Վարդապետություն և Ուխտեր 93

Վարդապետություն և Ուխտեր 93․19–53

Ստանալ Տիրոջ լույսն ու ճշմարտությունը

Հիսուս Քրիստոս

Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում գրանցված հայտնության մեջ Փրկիչը նկարագրել է, թե մենք ինչպես կարող ենք ավելի շատ լույս և ճշմարտություն ստանալ, որը գալիս է Իրենից: Այս դասը կօգնի ուսանողներին ձգտել ավելի շատ ստանալ Աստծո լույսն ու ճշմարտությունն իրենց կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Լույսն ընդդեմ խավարի

Յոթանասունից Երեց Տիմոթի Ջ. Դայչեսը նկարագրել է մի փորձառություն, որը նա և իր որդիները ունեցել են պարանով խոր քարանձավ իջնելիս:

11:11

Light Cleaveth unto Light

Երեց Տիմոթի Ջ. Դայչես

Առանց նախազգուշացման հանկարծ լույսերը [քարանձավում] ամբողջովին անջատվեցին: Անդունդի վերևում կախված՝ մենք ընկղմվել էինք այնքան խորը մթության մեջ, որ նույնիսկ չէինք տեսնում մեր ձեռքերը մեր առջևի պարանների վրա: Մի ձայն ակնթարթորեն կանչեց. «Հայրի՜կ, հայրի՜կ, դու այդտե՞ղ ես»:

«Ես այստեղ եմ, որդի՛ս, ես հենց այստեղ եմ»,- պատասխանեցի ես:

Լույսի անսպասելի կորուստը նախատեսված էր ցույց տալ, որ առանց էլեկտրականության քարանձավի մթությունն անթափանց էր: Դա հաջողվեց, մենք «զգացինք» խավարը: (Թիմոթի Ջ. Դայչես, «Լույսը հարում է լույսին», Լիահոնա, մայիս 2021, 113)

  • Ի՞նչ զգացողություններ են մարդիկ կապում խավարի հետ։

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են նկարագրում լույսի հետ կապված զգացողությունը:

Երեց Դայչեսը նկարագրել է, թե ինչպիսի զգացողություններ ունեցան ինքն և իր որդիները, երբ քարանձավի լույսերը նորից վառվեցին:

11:11

Light Cleaveth unto Light

Երեց Տիմոթի Ջ. Դայչես

Երբ լույսերը վառվեցին, խավարն ակնթարթորեն տեղի տվեց, ինչպես խավարը միշտ պետք է տեղի տա՝ նույնիսկ ամենաթույլ լույսին: Իմ և որդիներիս հիշողության մեջ մնաց մի մթություն, որը մենք երբևէ չէինք իմացել, ավելի մեծ գնահատանք լույսի համար, որը մենք երբեք չենք մոռանա, և մի վստահություն, որ մենք երբեք ամբողջովին մենակ չենք մթության մեջ:

Մեր վայրէջքը այդ քարանձավում ինչ-որ ձևով զուգահեռներ ունի մահկանացու կյանքի միջով մեր ճամփորդության հետ: («Lույսը հարում է լույսին», 113)

  • Ի՞նչ նմանություններ նկատեցիք այս պատմության և մահկանացու կյանքի մեր ճանապարհորդության միջև:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93․36 հատվածները՝ փնտրելով Աստծո փառքը նկարագրող բառերը։

  • Լույսն ու ճշմարտությունը, որոնք գալիս են Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից, ինչպե՞ս կարող են օգնել ձեզ մահկանացու կյանքի ձեր ճամփորդության մեջ:

Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ներկայումս Աստծո լույսը կամ ազդեցությունը որքան է իրենց կյանքում: Կարող եք նաև առաջարկել նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարող էր փոխվել իրենց կյանքը, եթե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ավելի մեծ ազդեցություն ունենային իրենց կյանքում:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում Փրկիչն ուսուցանել է այն վարքագծի մասին, որը կարող է կամ մեծացնել, կամ նվազեցնել Իրենից բխող լույսի և ճշմարտության հասանելիությունը մեզ համար։ Ուսումնասիրելիս ուսանողներին խրախուսեք փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց Փրկչի լույսն ու ճշմարտությունն ավելի շատ ստանալ իրենց կյանքում:

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է մեզ, թե ինչպես ստանալ Իր լույսը

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող աղյուսակը և առաջարկել ուսանողներին արտագրել այն իրենց օրագրերում։ Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը դասընկերոջ հետ կամ փոքր խմբով։

Ավելացնել լույսն ու ճշմարտությունը
Վարդապետություն և Ուխտեր 93․19–20, 24–28

Նվազեցնել լույսն ու ճշմարտությունը
Վարդապետություն և Ուխտեր 93․37–40

Կարդացեք աղյուսակում թվարկված հատվածները և փնտրեք Փրկչի ուսմունքները, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես կարող ենք ավելացնել կամ նվազեցնել Նրա լույսն ու ճշմարտությունը մեր կյանքում: Ձեր գտածը գրեք յուրաքանչյուր սյունակում:

  • Ի՞նչ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր փնտրում են Փրկչի լույսն ու ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս կամփոփեք ձեր գտածները աղյուսակի յուրաքանչյուր սյունակի համար՝ որպես ճշմարտության խոսքեր:

    Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ․ Մենք ավելացնում ենք Փրկչի լույսն ու ճշմարտությունը մեր կյանքում, երբ պահում ենք Նրա պատվիրանները (հատվածներ 20, 28)։ Անհնազանդությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք կորցնենք Փրկչի լույսն ու ճշմարտությունը մեր կյանքում (հատված 39

  • Ձեր կարծիքով, Փրկչի պատվիրանները պահելը ինչպե՞ս կարող է ազդել ճշմարտությունը տարբերելու ձեր ունակության վրա:

Նախորդ հարցի քննարկման ժամանակ կարող եք ցուցադրել կամ նկարել հետևյալ պատկերը: Առաջարկք ուսանողներին կիսվել, թե իրենց կարծիքով այս պատկերում ինչպես են ներկայացված Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնի ուսմունքները: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ երբ հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, մենք օրհնվում ենք ավելի շատ Փրկչի լույսով մեր կյանքում, ինչը մեծացնում է ճշմարտությունը հասկանալու կամ տարբերելու մեր կարողությունը: Երբ մենք չենք հնազանդվում պատվիրաններին, մենք կորցնում ենք Փրկչի լույսը, և ճշմարտությունը հասկանալու կամ տարբերելու մեր կարողությունը նվազում է:

ճշմարտություն
  • Այս հատվածներում պարունակվող Փրկչի ուսմունքների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել մեր կատարած ընտրությունների վրա:

Փրկչի լույսի և ճշմարտության ավելացումը մեր կյանքում

  • Ի՞նչն է հատկապես օգնել կամ կարող է օգնել ձեզ Փրկչի լույսից ավելի շատ ստանալ ձեր կյանքում:

Ուսանողները կարող են քննարկել նախորդ հարցը դասընկերոջ կամ փոքր խմբի հետ՝ նախքան դասարանի հետ իրենց պատասխաններով կիսվելը։ Կարող եք նաև օգտագործել Երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը՝ օգնելու ուսանողներին մտածել գաղափարների շուրջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք զգալ Փրկչի լույսը։

2:3

Երկնային լույսի կրողները

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ամեն անգամ, երբ դուք դարձնում եք ձեր սրտերն առ Աստված խոնարհ աղոթքի միջոցով, դուք զգում եք Նրա լույսը։ Ամեն անգամ, երբ սուրբ գրություններում փնտրում եք Նրա խոսքը և կամքը, լույսն ավելի է պայծառանում։ Ամեն անգամ, երբ նկատում եք կարիքի մեջ գտնվողին և զոհաբերում եք ձեր իսկ հարմարավետությունը՝ սիրով օգնության հասնելու համար, լույսը տարածվում և բոցավառվում է։ Ամեն անգամ, երբ դուք դիմակայում եք գայթակղությանը և ընտրում լինել մաքուր, ամեն անգամ, երբ ներում եք փնտրում կամ շնորհում, ամեն անգամ, երբ խիզախորեն վկայում եք ճշմարտության մասին, լույսը ցրում է խավարը և գրավում ուրիշներին, ովքեր նույնպես փնտրում են լույս և ճշմարտություն։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկնային լույսի կրողները», Լիահոնա, նոյեմբեր 2017, 79)

Կարող եք մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկել կիսվել, թե ինչպես են իրենց քննարկած գաղափարները փոխել իրենց կյանքը: Այս քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել «Գտնել Քրիստոսին դժվար ժամանակներում» (4:35) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Հրավիրեք ուսանողներին նկատել, թե Փրկչի լույսի բացակայությունն ու ավելացումը ինչպես ազդեցին տեսանյութի երիտասարդ տղայի վրա:

4:35

Finding Christ During Difficult Times

Կիրառեք Փրկչի ուսմունքները

Առաջարկեք ուսանողներին աղոթքով մտածել, թե իրենք ինչպես կարող են մեծացնել Փրկչի լույսն ու ճշմարտությունն իրենց կյանքում, երբ պատասխանել հետևյալ հարցերին իրենց ուսումնասիրության օրագրերում:

  • Ի՞նչ գործողություններ սկսելու վերաբերյալ եք հուշումներ զգում՝ Փրկչի ճշմարտությունը և լույսը ձեր կյանք ավելի շատ հրավիրելու համար։ Ո՞ր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եք հուշումներ զգում։

  • Ի՞նչ խոչընդոտների կարող եք հանդիպել այս գործողությունները սկսելիս կամ դադարեցնելիս: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր նշած խոչընդոտները:

Դասն ավարտելով՝ կարող եք կիսվել ձեր մտքերով այն զորության մասին, որ Քրիստոսի լույսն և ճշմարտությունը բերել են ձեր կյանք: Հորդորեք ուսանողներին ձգտել ավելացնել Փրկչի լույսն իրենց կյանքում այն ամենով, ինչն անելու վերաբերյալ իրենք հուշումներ զգացին այսօր: