Սեմինարիա
Դաս 107. Վարդապետություն և Ուխտեր 93․1–22․ Ավելացրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքները


«Դաս 107․ Վարդապետություն և Ուխտեր 93․1–22․ Ավելացրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 93․1–22», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 107․ Վարդապետություն և Ուխտեր 93

Վարդապետություն և Ուխտեր 93․1–22

Ավելացրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքները

Հիսուս Քրիստոսի նկարը

1833 թվականի մայիսի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում։ Այդ հայտնությունում Փրկիչը բացահայտեց Իր մասին կարևոր ճշմարտություններ, որպեսզի օգնի մեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Ինքը: Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի որոշ դերերի և հատկանիշների մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեկը, ում մարդիկ գիտեն

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով մի հայտնի անձնավորության նկար, որին ուսանողները կարող են ճանաչել և հարցրեք նրանց՝ արդյոք գիտեն նրա անունը: Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչու է այդ մարդը այդքան հայտնի և ինչու մարդկանց համար կարող է կարևոր լինել իմանալ, թե ով է այդ մարդը:

Այնուհետև ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը և առաջարկեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, իմանալ՝ ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է Նա արել:

  • Որո՞նք են օրինակներն այն բանի, թե Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքը ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա:

Կարող եք առաջարկել ուսանողներին լուռ մտածել, թե ինչպես է անձամբ իրենց վրա ազդել այն, ինչ իրենք գիտեն Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ուսումնասիրում են, խրախուսեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոսը, և Նա ինչ կարող է անել իրենց համար:

«Պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ»

Փրկիչը կիսվել է Իր մասին շատ կարևոր ճշմարտություններով Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում։ Նա բացատրել է, որ այս ճշմարտությունները հայտնելու Իր նպատակներից մեկն էր օգնել մեզ իմանալ, թե ում ենք մենք երկրպագում (տես Վարդապետություն և Ուխտեր 93.19):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93․1 հատվածը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես սկսեց այս հայտնությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել այս հատվածում գրված Փրկչի հրավերները, կարող եք առաջարկել նրանց համարակալել այդ հրավերները իրենց սուրբ գրություններում: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին գրել այս հրավերներն իրենց ուսումնական օրագրերում կամ գրատախտակին:

  • Այս հատվածը ի՞նչ օգնեց ձեզ սովորել կամ զգալ՝ մեր նկատմամբ Փրկչի ցանկությունների վերաբերյալ:

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածի յուրաքանչյուր գործողություն օգնել մեզ ավելի լավ ճանաչել Փրկչին:

Ուսանողները կարող են հարցեր ունենալ Փրկչի այն խոստումի վերաբերյալ, որ նրանք, ովքեր հետևում են հատված 1-ի Իր հրավերներին, կտեսնեն Իր երեսը: Դուք կարող եք շեշտել, որ այս օրհնությունը կգա Տիրոջ «ժամանակին, Իր ձևով և ըստ Իր կամքի» (Վարդապետություն և Ուխտեր 88․68

Փրկչի հատկանիշները

Շարունակելով Իր ուսմունքներն այս հայտնության մեջ՝ Փրկիչը կիսվել է Իրեն բնութագրող տարբեր հատկանիշներով և բնութագրերով։ Այս հատկանիշների և բնութագրերի մասին իմանալը կօգնի ձեզ հասկանալ որոշ եղանակներ, որոնցով Փրկիչը կարող է օգնել ձեզ կյանքում:

Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող աղյուսակը և առաջարկել ուսանողներին արտագրել այն իրենց օրագրերում։ Նրանք կարող են աշխատել զույգերով կամ փոքր խմբերով՝ ուսումնասիրելով աղյուսակի հատվածներից յուրաքանչյուրը: Որպես այլընտրանք, դուք կարող եք հատվածները գրել թերթիկների վրա և դնել դրանք տարայի մեջ: Ուսանողները կարող են տարայից ընտրել մեկ կամ մի քանի թերթիկ և ուսումնասիրել իրենց ընտրած հատվածները:

դասընթացի պատկերակ Օգնեք սովորողներին խորացնել իրենց երախտագիտությունն ու սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» դասընթացը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Կարող եք գործնականում կիրառել հետևյալ հմտությունը․ «Ուսումնասիրության մղող հարցերի ստեղծում, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները, խորհրդանիշները, հատկանիշներն ու բնութագրերը»:

Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրելիս մտածել այն մասին, թե ինչպես կարող է Փրկչի մասին իրենց սովորածը օգնել իրենց կյանքում:

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Ի՞նչ եմ ես սովորում Հիսուս Քրիստոսի մասին

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․2, 9

Հովհաննես 8.12

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․3

Վարդապետություն և Ուխտեր 130․22

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․6–7

Եթեր 3․14

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․8

Ալմա 38․9

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․10

Մովսես 1:33

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․11

Մոսիա 3.5–8

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․12–14

Ղուկաս 2․40, 52

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․16–17

Մատթեոս 28․18–20

Հատվածներ՝ ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93․21

Կողոսացիս 1․15, 18

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի մասին իրենց ուսումնասիրած հատվածներից: Եթե աղյուսակը ցուցադրեք գրատախտակին, տարբեր ուսանողներ կարող են լրացնել այն՝ իրենց ուսումնասիրած հատվածների կողքին գրելով իրենց սովորած ճշմարտությունները:

Ահա մի քանի ճշմարտություն, որոնք ուսանողները կարող են քննարկել և որոնցով կարող են կիսվել․ Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է (տես հատվածներ 2, 9), Հիսուս Քրիստոսը փրկության բանբերն է (տես հատված 8), Հիսուս Քրիստոսը աճեց շնորհից շնորհ՝ մինչև ստացավ Հոր լիությունը (տես հատվածներ 12–14) և Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր բոլոր ոգեղեն զավակների անդրանիկն է (տես հատված 21)։

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել Փրկչի մասին իրենց գտած նյութը և իրենց մտքերը, կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը.

  • Հիսուս Քրիստոսի մասին ձեր ուսումնասիրած ճշմարտություններից ո՞րն է առավել առանձնահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ձեր ուսումնասիրած խաչաձև հղումներն ի՞նչ ավելացրեցին Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր հասկացողությանը:

  • Փրկչի մասին այս ճշմարտությունների իմացությունը ինչպե՞ս կարող է ազդել Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:

Հորդորեք ուսանողներին ձգտել լիարժեքորեն ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ շարունակելով սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք օգտագործել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը «Օժանադակ նյութեր» բաժնից, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչ լրացուցիչ եղանակներով կարող են ավելի լավ ճանաչել Փրկչին: Առաջարկեք նրանց կիսվել Փրկչի մասին իրենց մտքերով և վկայել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Նրա վերաբերյալ մեր գիտելիքներն ավելացնելու արդյունքում։

Եզրափակեք՝ կարդալով Հովհաննես 17․3 հատվածը և առաջարկելով ուսանողներին փնտրել ամենակարևոր օրհնությունը, որը մենք կարող ենք ստանալ՝ ավելի մոտենալով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: