Սեմինարիա
Դաս 176. Մեր աստվածային ինքնությունը և նպատակը. մենք ունենք աստվածային էություն և ճակատագիր


«Դաս 176. Մեր աստվածային ինքնությունը և նպատակը. մենք ունենք աստվածային էություն և ճակատագիր», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Մեր աստվածային ինքնությունը և նպատակը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 176․ Երիտասարդներին զորացնելու համար․ Կատարել ընտրություններ

Մեր աստվածային ինքնությունը և նպատակը

Մենք ունենք աստվածային էություն և ճակատագիր

փոքրիկ երեխաները Հիսուսի հետ

Որպես երկնային ծնողների զավակներ՝ մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք են և ժառանգել այն, ինչ նրանք ունեն: Այս օրհնությունները հասանելի են մեզանից յուրաքանչյուրին՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ որպես Աստծո զավակներ, իրենք ունեն աստվածային էություն և նպատակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ո՞վ եմ ես և ո՞րն է իմ նպատակը

Սկսեք դասը՝ օգնելով ուսանողներին մտածել այն մասին, թե որքան հեշտ կարող է լինել մեր աստվածային ինքնությունն ու արժեքը մոռանալը: Կարող եք դա անել՝ կիսվելով «Our True Identity» տեսանյութով (3:39) 0:00-1:14: Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե մենք ինչո՞ւ կարող ենք մեզ անճոռնի ճուտիկ զգալ: Այնուհետև կարող եք ուսանողներին հանձնարարել ստեղծել նմանատիպ մի սցենար, որտեղ մարդը կարող է իրեն անճոռնի ճուտիկ զգալ՝ մոռանալով իր աստվածային ինքնության մասին՝ որպես Աստծո զավակ:

2:3

Our True Identity

Կամ կարող եք սկսել՝ կիսվելով հետևյալ սցենարով, որի մանրամասները կարող եք հարմարեցնել, որպեսզի արտացոլեք ձեր ուսանողների մտահոգությունները:

Ամելիան 15 տարեկան է։ Նա հաճախ իրեն զգում է միայնակ և մարդկանց կողմից չնկատված: Նա կցանկանար ավելի շատ ընկերներ ունենալ և այնպիսի տեսք, որը տարբերվում է ներկայիս տեսքից: Ամելիան տեսնում է, որ ուրիշները կարևոր բաներ են անում, բայց չի կարծում, որ ինքը բավականաչափ լավն է՝ որևէ կարևոր բան անելու համար: Նա ցածր ինքնագնահատական ունի:

  • Ի՞նչը կարող է խանգարել, որ մենք հիշենք մեր ինքնությունը՝ որպես Աստծո զավակներ:

Բացատրեք, որ այս դասի ընթացքում ուսանողները կիմանան իրենց աստվածային ինքնության մասին՝ որպես Աստծո դուստրեր և որդիներ: Առաջարկեք նրանց մտածել, թե իմացությունը, որ իրենք Աստծո զավակներն են, ինչպես է ազդում իրենց կյանքի վրա: Ուսանողները կարող են իրենց մտքերը գրել ուսումնասիրության օրագրերում: Առաջարկեք ուսանողներին լսել, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանում իրենց աստվածային ինքնության և նպատակի մասին:

Աստվածային էությունը և նպատակը

աշխատաթերթի պատկերակՍտորև ներկայացվող վարժության համար դասարանը կարող եք բաժանել փոքր խմբերի։ Առաջարկեք ուսանողներին օգտագործել «Իմ աստվածային ինքնությունը և նպատակը» աշխատաթերթը՝ Ամելիայի համար պատասխան պատրաստելու համար: Նշանակեք խմբի ղեկավար, որը կարող է օգնել խմբի անդամներին տարբեր դերեր կատարել: Օրինակ՝ մի ուսանող կարող է կարդալ, մյուսը՝ գրել պատասխանը, իսկ մեկ ուրիշը՝ ներկայացնել այն դասարանին:

Ուսանողները կարող են լրացուցիչ սուրբ գրություններ, ուղերձներ կամ ելույթներ փնտրել՝ որոնում կատարելով «աստվածային էություն» կամ «աստվածային ճակատագիր» հարցումներով՝ Gospel Library հավելվածում։

Կարդացեք աշխատաթերթում գրված սուրբ գրությունները և ուղերձները։ Գտեք արտահայտություններ, որոնք, ձեր կարծիքով, կարող են օգնել Ամելիային և նշեք, թե դրանք ինչու կարող են օգտակար լինել:

Իմ աստվածային ինքնությունը և նպատակը

1. Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս խոսքերը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ցանկություններ ունի Փրկչը ձեր վերաբերյալ․

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ես հավատում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը կցանկանար, որ դուք տեսնեիք, զգայիք և իմանայիք, որ Նա ձեր ուժն է: Որ Նրա օգնությամբ չկան սահմաններ, թե դուք ինչեր կարող եք իրականացնել: Որ ձեր ներուժն անսահման է: Նա կցանկանար, որ դուք տեսնեիք ձեզ այնպիսին, ինչպիսին Նա է տեսնում ձեզ: Եվ դա շատ է տարբերվում նրանից, թե ինչպես է աշխարհը տեսնում ձեզ:

Անշուշտ, Փրկիչը կհայտարարեր, որ դուք Ամենակարող Աստծո դուստրը կամ որդին եք: Ձեր Երկնային Հայրը տիեզերքի ամենափառահեղ էակն է՝ լի սիրով, ուրախությամբ, մաքրությամբ, սրբությամբ, լույսով, շնորհով և ճշմարտությամբ: Եվ Նա ցանկանում է, որ մի օր դուք ժառանգեք այն ամենը, ինչ Ինքն ունի։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է», Լիահոնա, նոյ. 2022, 9–10)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.7 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերը ցանկանում տալ ձեզ։


2. Կարդացեք նախկինում Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Միշել Դ. Քրեյգի այս խոսքերը՝ փնտրելով նրա խորհուրդը յուրաքանչյուրին, ով հարցականի տակ է դնում իր աստվածային արժեքը.

Քույր Միշել Դ․ Քրեյգ

Մեզ համար, թերևս, ամենակարևորն այն է, որ հստակ տեսնենք, թե ով է Աստված, և ով ենք մենք իրականում․ երկնային ծնողների որդիներ և դուստրեր՝ «աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով» [«Երիտասարդ կանայք» թեմա, ChurchofJesusChrist.org]։ Խնդրեք Աստծուն հայտնել ձեզ այդ ճշմարտությունները, ինչպես նաև այն, թե Նա ինչ կարծիք ունի ձեր մասին։ (Միշել Դ․ Քրեյգ, «Աչքեր՝ որ տեսնեք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 15)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․10–13 հատվածները՝ փնտրելով, թե Երկնային Հայրը ինչպես է վերաբերվում ձեզ։


3. Կարդացեք Երեխաների միության գերագույն նախագահ Սյուզան Հ. Փորթերի խոսքերը՝ փնտրելով, թե ինչու մեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում մեզ։

Սյուզան Հ. Փորթեր

Երբ գիտես և հասկանում ես, որ լիակատար սիրով սիրված ես՝ որպես Աստծո զավակ, ամեն ինչ փոխվում է։ Փոխվում է վերաբերմունքդ քո նկատմամբ, երբ սխալվում ես: Փոխվում է զգացողությունդ, երբ պատահում են դժվարություններ։ Փոխվում է Աստծո պատվիրանների մասին քո մտածելակերպը։ Փոխվում է քո տեսակետը մարդկանց մասին և հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել կյանքում։ (Սյուզան Հ. Փորթեր, «Աստծո սերը՝ հոգու համար ամենաբերկրալին», Լիահոնա, նոյեմբեր 2021, 33)


4. Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը՝ փնտրելով, թե ինչ է Նա ուսուցանել մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ մեր Երկնային Հոր հույսերի մասին․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իր զավակների համար Երկնային Հոր ծրագիրը թույլ է տալիս մեզ ապրել այնտեղ, որտեղ Նա է ապրում և ապրել այնպես, ինչպես Նա է ապրում՝ ի վերջո, ավելի ու ավելի նմանվելով Իրեն: Նրա ծրագիրը բառացիորեն մեզ տալիս է ողջ հավերժության ամենաառատ օրհնությունները, այդ թվում՝ «Քրիստոսի հետ ժառանգակիցներ» դառնալու հնարավորությունը [Հռոմեացիներին 8․17]։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15 մայիսի, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Եթե ուսանողների համար օգտակար կլինի, կարող եք ցուցադրել «Our True Identity» տեսանյութի (3:39) 1:15-3:39: Ուսանողները կարող են դադարեցնել իրենց քննարկումները խմբերում՝ տեսանյութը դիտելու համար: Այնուհետև առաջարկեք ուսանողներին ավելացնել այն, ինչով նրանք կարող են կիսվել Ամելիայի հետ:

2:3

Our True Identity

Երբ ուսանողներն ավարտեն իրենց քննարկումները խմբերում, առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց ուսումնասիրածով: Դասարանի քննարկումը խրախուսելու համար կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչն է իրենց համար նշանակալից այլ ուսանողների մեկնաբանություններում:

Կարևոր է, թե ով եմ ես և ով կարող եմ դառնալ

Օրագրերում գրելը կարող է օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և ավելի լավ վերլուծել իրենց զգացմունքները: Դա կարող է նաև օգնել ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն՝ ուսուցանելու իրենց։ Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ ունեցաք՝ որպես Աստծո զավակ ձեր աստվածային ինքնությունը և նպատակը ուսումնասիրելիս:

  • Ձեր կարծիքով, այդ գիտելիքը ինչպե՞ս կարող է ազդել ձեր կայացրած որոշումների կամ մարդկանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ զգալ, որ դուք Աստծո զավակն եք՝ աստվածային ճակատագրով:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով և փորձառություններով՝ իրենց աստվածային էության և ճակատագրի կարևորության վերաբերյալ:

Կարող եք բերել ձեր վկայությունը Աստծո յուրաքանչյուր զավակի աստվածային ինքնության և նպատակի մասին: