Սեմինարիա
Դաս 178․ Հայրապետական օրհնություն. «Անձնական սուրբ գրություն ձեզ համար»


«Դաս 178․ Հայրապետական օրհնություն. «Անձնական սուրբ գրություն ձեզ համար»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հայրապետական օրհնություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 178․ Երիտասարդներին զորացնելու համար․ Կատարել ընտրություններ

Հայրապետական օրհնություն

«Անձնական սուրբ գրություն ձեզ համար»

երիտասարդ կինը կարդում է իր հայրապետական օրհնությունը

Մեր սիրող Երկնային Հայրը բազմաթիվ եղանակներ ունի Իր զավակներին առաջնորդելու և ուղղորդելու համար։ Եղանակներից մեկն է, երբ Նա անում է դա հայրապետական օրհնությունների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ հայրապետական օրհնության միջոցով իրենց առաջնորդելու Տիրոջ ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուղղորդում մեր կյանքում

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը կամ գրատախտակին նկարել նմանատիպ նկար։

երիտասարդը ընտրում է երկու ճանապարհների միջև
  • Ձեր կյանքի որ ոլորտներում կարող եք նման լինել այս նկարում պատկերված մարդուն: Ինչո՞ւ։

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ իմանալ՝ ինչ պետք է անել, երբ վստահ չենք, թե ինչ ուղղություն ընտրել կյանքում:

Բացատրեք, որ սուրբ գրություններն ուսուցանում են Աստծո մասին կարևոր ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ, երբ ուղղորդման կարիք ենք ունենում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6․14, 42․61 և 112․10 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք բախվում ենք անորոշ իրավիճակների:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գտած ճշմարտություններով։ Իրենց բառերով նրանք կարող են կիսվել հետևյալ ճշմարտություններով.

Երբ մենք հարց ուղղենք Աստծուն, Նա կուսուցանի մեզ Իր Հոգու միջոցով (Վարդապետություն և Ուխտեր 6․14

Եթե մենք խնդրենք, Աստված կօրհնի մեզ՝ տալով հայտնություն հայտնության վրա (Վարդապետություն և Ուխտեր 42․61

Աստված կառաջնորդի մեզ՝ մեր ձեռքը բռնած և կպատասխանի մեր աղոթքներին (Վարդապետություն և Ուխտեր 112․10

Կարող եք նաև խնդրել ուսանողներին կիսվել իրենց իմացած այլ սուրբ գրություններով, որոնք ցույց են տալիս Աստծո պատրաստակամությունը՝ տալ մեզ առաջնորդություն և ուղղորդում:

  • Այս ճշմարտությունները հիշելն ինչպե՞ս կարող է ազդել Աստծո հանդեպ ձեր զգացմունքների կամ վերաբերմունքի վրա:

  • Ի՞նչ եղանակներով է Աստված մեզ ուղղորդում մեր կյանքում։

Հայրապետական օրհնություն

Անհրաժեշտության դեպքում նշեք, որ հայրապետական օրհնությունը Աստծո կողմից ուղղություն ստանալու եղանակներից մեկն է: Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել հայրապետական օրհնության վերաբերյալ իրենց ընթացիկ գիտելիքները, կարող եք ցուցադրել հետևյալ բովանդակությունը և ժամանակ տալ ուսանողներին, որպեսզի իրենց մտքում կամ ուսումնական օրագրերում պատասխանեն ստորև բերված պնդումների վերաբերյալ գնահատման հարցին:

Օգտագործելով մեկից (ճիշտ չէ) մինչև հինգ (շատ ճիշտ է) սանդղակը՝ գնահատեք, թե որքանով է ճիշտ հետևյալ պնդումներից յուրաքանչյուրը ձեզ համար.

  1. Ես հասկանում եմ, թե ինչ է հայրապետական օրհնությունը:

  2. Ես գիտեմ, թե ինչպես կարող է հայրապետական օրհնությունն ազդել իմ կյանքի վրա:

  3. Ես հավատում եմ, որ Աստված կարող է ինձ ուղղորդել իմ կյանքում՝ իմ հայրապետական օրհնության միջոցով:

Ուսանողներին ժամանակ տվեք՝ հայրապետական օրհնության վերաբերյալ իրենց ունեցած հարցերը գրատախտակին գրելու համար: Նրանք կարող են ունենալ նմանատիպ հարցեր.

  • Ի՞նչ է հայրապետական օրհնությունը:

  • Հայրապետական օրհնությունն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վրա:

  • Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել իմ հայրապետական օրհնությանը։

  • Ե՞րբ պետք է ստանամ իմ հայրապետական օրհնությունը:

Ընտրեք հայրապետական օրհնության մասին առնվազն մեկ հարց, որին կցանկանայիք պատասխանել: Գրեք ձեր հարցերը օրագրի էջի վերևում կամ ձեր բջջային սարքի նշումների էջում: Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը՝ օգնելու ձեզ գտնել ձեր հարցերի պատասխանները։

Պատասխանեք հայրապետական օրհնության վերաբերյալ հարցերին

Ուսանողներին ժամանակ տվեք՝ գտնելու հայրապետական օրհնության վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները: Հաշվի առեք ձեր ուսանողների կարիքներն ու կարողությունները, երբ որոշում եք, թե նրանք ինչպես պետք է փնտրեն պատասխանները: Որոշ ուսանողների համար կարող է օգտակար լինել փոքր խմբերով պատասխաններ փնտրելը:

Ընտրեք հետևյալ տարբերակներից՝ հայրապետական օրհնության վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները գտնելու համար.

1. Փնտրեք հասանելի նյութեր Gospel Library հավելվածում: Օրինակ՝ դուք կարող եք ուսումնասիրել «Հայրապետական օրհնություն» թեման Ավետարանական թեմաներում կամ գերագույն համաժողովի ելույթներում որոնում կատարել «հայրապետական օրհնություն» հարցումով։

2. Ուսումնասիրեք 2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովի հետևյալ ելույթներից մեկը. երեց Կազուհիկո Յամաշիտայի «Երբ ստանալ ձեր հայրապետական օրհնությունը» ելույթը (Լիահոնա, մայիս 2023, 88–90) կամ Երեց Ռենդալ Կ. Բենեթի «Ձեր հայրապետական օրհնությունը՝ ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից» ելույթը (Լիահոնա, մայիս 2023, 42–43):

3. աշխատաթերթի պատկերակՈւսումնասիրեք «Պատասխանեք հայրապետական օրհնության վերաբերյալ հարցերին» վերնագրով աշխատաթերթի պնդումները։

Պատասխանեք հայրապետական օրհնության վերաբերյալ հարցերին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

[Հայրապետական օրհնությունը] արժեքավոր է: Այն անձնական սուրբ գրություն է ձեզ համար: Այն հայտարարում է ձեր հատուկ ծագման մասին: Այն հիշեցնում է ձեզ անցյալի հետ ձեր կապի մասին: Եվ այն կօգնի ձեզ իրագործել ձեր ապագա ներուժը: Բառացիորեն, ձեր հավատարմության շնորհիվ դուք կարող եք ստանալ այդ օրհնությունների կատարումը Տիրոջ կողմից: (Ռասսել Մ. Նելսոն «Thanks for the Covenant» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբեր 22, 1988], 5)

Յոթանասունից երեց Կազուհիկո Յամաշիտան վկայել է․

Երեց Կազուհիկո Յամաշիտա

Ես հաճախակի և աղոթքով կարդում եմ իմ հայրապետական օրհնությունը, այն միշտ ինձ քաջալերանք է տալիս: Ես գիտակցում եմ, թե ինչ է Տերն ակնկալում ինձնից, և դա ինձ օգնել է ապաշխարել և խոնարհ լինել: Երբ կարդում եմ այն և խորհրդածում դրա շուրջ, ես ցանկանում եմ արժանի ապրել` այդ խոստացված օրհնությունները ստանալու համար: …

… Ես բերում եմ իմ վկայությունը, որ Երկնային Հայրը և Նրա սիրելի Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ապրում են: Նրանք սիրում են մեզ: Հայրապետական օրհնությունները սրբազան պարգևներ են Նրանցից: Երբ ստանաք ձեր օրհնությունը, դուք կգիտակցեք և կզգաք, թե որքան են Նրանք սիրում ձեզ, և որքան են Նրանք կենտրոնացած ձեզ վրա անհատապես: (Կազուհիկո Յամաշիտա «Երբ ստանալ ձեր հայրապետական օրհնությունը», Լիահոնա, մայիս 2023, 90)

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոննի Հ. Քորդոնը կիսվել է.

Նախագահ Բոննի Հ․ Քորդոն

ԵԶՀ համաժողովի ժամանակ ես հանդիպեցի երկու երիտասարդ կանանց, ովքեր մաքառումների մեջ էին: Նրանցից յուրաքանչյուրը բացել էր իր հայրապետական օրհնությունը, և կրկին բացահայտել էր Տիրոջ սերն ու առաջնորդությունը անձամբ իր համար։ Գտեք ձեր հայրապետական օրհնությունը, անհրաժեշտության դեպքում մաքրեք փոշին, բայց հաճախ ուսումնասիրեք այն: Եթե չունեք հայրապետական օրհնություն, ստացեք այն առանց հապաղելու: Մի հապաղեք պարզել, թե Տերն ինչ է ցանկանում ասել ձեզ հիմա այն մասին, թե ով եք դուք: (Բոննի Գ․ Քորդոն, «Եկեք Քրիստոսի մոտ և մենակ մի եկեք», Լիահոնա, նոյեմբեր 2021, 10)

Երբ ուսանողները ուսումնասիրեն նյութը, կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց սովորածով՝ տալով նմանատիպ հարցեր.

  • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից, ինչը ձեր կարծիքով առավել օգտակար էր։

  • Ձեր հարցերի ի՞նչ պատասխաններ գտաք։

  • Ձեր կարծիքով, հայրապետական օրհնությունն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Կարող եք կիսվել, թե ինչպես է Աստված օրհնել կամ ուղղորդել ձեզ ձեր հայրապետական օրհնության միջոցով: Իրենց հայրապետական օրհնությունը ստացած ուսանողներին կարող եք նաև խրախուսել կիսվել իրենց փորձառություններով: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ չպետք է կիսվեն իրենց օրհնությունների մանրամասներով: Սակայն նրանք կարող են կիսվել հայրապետական օրհնություն ստանալու իրենց փորձառություններով և, թե ինչպես է հայրապետական օրհնությունն օրհնել իրենց կյանքը:

Կարող եք նաև ցուցադրել հետևյալ տեսանյութերից մեկը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ ցույց տալու համար օրինակներ, թե ինչպես են մարդիկ առաջնորդություն ստացել Աստծուց իրենց հայրապետական օրհնությունների միջոցով:

  • «Enemy Territory» (0:00-2:25)․ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերի (1924–2015) կյանքից մի պատմություն:

  • «Without Fear» (3:30). Իտալիայից մի երիտասարդ պատմում է, թե ինչպես իր հայրապետական օրհնությունն օգնեց իրեն միսիա ծառայելու որոշում կայացնել:

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց սովորածի և զգացածի մասին, կարող եք նրանց առաջարկել անել հետևյալը.

Խորհեք այն հուշումների կամ տպավորությունների մասին, որոնք դուք այսօր զգացել եք Սուրբ Հոգուց: Ձեր ուսումնական օրագրում գրեք մի քանի նախադասություն այն առաջնորդության և ուղղորդման մասին, որը Երկնային Հայրը տվել է ձեզ այսօր, և, թե ինչպես կարող եք գործել այդ հուշումների համաձայն:

Խրախուսեք ուսանողներին գործել այսօր ունեցած տպավորությունների համաձայն: Վկայեք Երկնային Հոր առաջնորդության և ուղղորդման մասին, որոնք մեզ հասանելի են հայրապետական օրհնության միջոցով: