Սեմինարիա
Դաս 177․ Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը․ կատարել տեխնոլոգիաների կշռադատված ընտրություն


«Դաս 177. Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը․ կատարել տեխնոլոգիաների կշռադատված ընտրություն» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 177․ Երիտասարդներին զորացնելու համար․ Կատարել ընտրություններ

Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը

Կատարել տեխնոլոգիաների կշռադատված ընտրություն

երիտասարդ կինն աշխատում է նոութբուքով

Մենք օրհնված ենք՝ ապրելու մի ժամանակաշրջանում, որտեղ շատ տեխնոլոգիաներ կան: Տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և Նրա աշխատանքում առաջընթաց ունենալ։ Բայց այն կարող է նաև հեռացնել մեզ Նրանից: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել պաշտպանիչ միջոցներ՝ տեխնոլոգիաների օգտագործումը վերահսկելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տեխնոլոգիաների օգտագործումը

Կարող եք ցուցադրել ոսկե թիթեղների նկարը: Բացատրեք, որ Աստված ոսկե թիթեղները վստահեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին:

ոսկե թիթեղները

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ․ Պատմություն 1․46 հատվածը՝ փնտրելով այն նախազգուշացումը, որը Մորոնին տվեց Ջոզեֆ Սմիթին ոսկե թիթեղների մասին:

Կարող եք գրատախտակի մի կողմում գրել Օգտագործել ի բարին, իսկ մյուս կողմում՝ Սխալ օգտագործել վերնագիրը։ Այնուհետև յուրաքանչյուր վերնագրի տակ կարող եք գրել ուսանողների պատասխանները հետևյալ հարցերին:

  • Ինչպե՞ս էր սատանան փորձում ստիպել Ջոզեֆ Սմիթին սխալ օգտագործել ոսկե թիթեղները:

  • Ինչպե՞ս Ջոզեֆ Սմիթը ի բարին օգտագործեց ոսկե թիթեղները:

Բարձր պահեք և ցուցադրեք ձեր բջջային հեռախոսը կամ ցուցադրեք բջջային հեռախոսի նկար և ասեք ուսանողներին, որ Աստված իրենց վստահել է այս տեխնոլոգիաները:

  • Ինչպե՞ս կարող ենք ի բարին օգտագործել տեխնոլոգիաները:

  • Ինչպե՞ս կարող են դեռահասները գայթակղություն ունենալ սխալ օգտագործելու տեխնոլոգիաները:

Ուսանողներին խնդրեք հանգիստ խորհել հետևյալ հարցի շուրջ։

  • Ինչպե՞ս եք դուք օգտագործում տեխնոլոգիաներն այնպես, ինչպես Տերը կցանկանար:

Խրախուսեք ուսանողներին ընկալել տպավորություններն այն մասին, թե իրենք ինչպես կարող են վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը։ Կարող եք բացատրել, որ ինչպես Տերն ուղղորդեց Ջոզեֆ Սմիթին ի բարին օգտագործել ոսկե թիթեղները, Նա կարող է օգնել նաև մեզ՝ նույն կերպ վարվել տեխնոլոգիաների հետ:

Ոգեշնչված ուղղորդում

Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին սովորել Տիրոջ ոգեշնչված ուղղորդումից՝ տեխնոլոգիաների օգտագործումը վերահսկելու վերաբերյալ։

Հետևյալ բաժինները ուսումնասիրելու եղանակներից մեկը դասարանը երկու խմբի բաժանելն է: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք մեկ բաժին: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել իրենց բաժինը անհատապես, ուսումնական օրագրերում գրել հարցերի իրենց պատասխանները և պատրաստ լինել ուսուցանելու իրենց սովորածը:

Որպես այլընտրանք՝ կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել այն բաժինը, որով իրենք ավելի շատ են հետաքրքրված:

Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը

Բաժին 1։ Խելամիտ չափով ժամանակ ծախսեք տեխնոլոգիաների վրա

Վարդապետություն և Ուխտերում Տերը օգտագործում է «ջերմեռանդ ներգրավված» և «ծույլ» արտահայտությունները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ են նշանակում այս արտահայտությունները:

Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և խորհեք, թե ինչ է Տերը ուսուցանում ջերմեռանդ ներգրավվածության և ծույլ լինելու մասին․ Վարդապետություն և Ուխտեր 58.27–28, 60․13, 68․31, 75․3։

  • Ինչպե՞ս կամփոփեք Փրկիչի ուսուցանածը:

(Մի քանի ճշմարտությունների թվում կարող եք բացահայտել այսպիսի ճշմարտություն․ Տերը ցանկանում է, որ մենք ջերմեռանդ ներգրավված լինենք բարիք գործելու մեջ և ծուլությամբ չվատնենք մեր ժամանակը։)

  • Ինչպե՞ս կարող ենք հասկանալ՝ արդյոք ծուլությամբ ենք վատնում մեր ժամանակը տեխնոլոգիաների վրա:

Ուսումնասիրեք հետևյալ խոսքերը` փնտրելով գաղափարներ տեխնոլոգիաների օգտագործումը վերահսկելու վերաբերյալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ոչ հասուն կամ մոլորված [մարդը] կարող է չափազանց շատ ժամանակ տրամադրել վիդեոխաղերին, համացանցում շփվելուն կամ այլ եղանակներով թույլ տալ, որ թվային տեխնոլոգիաները գերիշխեն կյանքի իրական երևույթների վրա՝ ինչպիսին որ դրանք կան: Սկզբում ժամանակի հատկացումը կարող է թվալ համեմատաբար անվնաս և ռացիոնալ, որպես մի քանի րոպե անհրաժեշտ հանգիստ՝ օրվա լարված գրաֆիկում: Սակայն այդ պարագայում բաց են թողնվում միջանձնային շփման հմտությունների զարգացման և կատարելագործման կարևոր հնարավորություններ: … Աստիճանաբար, անմեղ թվացող զվարճանքը կարող է վերածվել կործանարար ստրկության տեսակի: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Things as They Really Are», Ensign, հունիս 2010, 21)

  • Ի՞նչ պատճառներ են մարդիկ բերում՝ տեխնոլոգիաների վրա ժամանակի վատնումը արդարացնելու համար:

  • Ի՞նչն է օգնում ձեզ խուսափել տեխնոլոգիաների վրա ձեր ժամանակը ծուլությամբ վատնելուց:

  • Ինչպե՞ս կարող եք Տիրոջը ներգրավել տեխնոլոգիաների խելամիտ օգտագործման ձեր ջանքերը վերահսկելու գործում:

Բաժին 2։ Օգտակար մեդիաաղբյուրների ընտրություն

  • Ինչպիսի՞ մեդիաաղբյուրներ եք դուք պարբերաբար ընտրում։

  • Ի՞նչ եք դուք սովորել ձեր փորձառությունից, որը կարող է օգնել ձեզ ավելի մոտ մնալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ մեդիաաղբյուրներ ընտրելիս։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50․23–24, Հավատո Հանգանակը 1․13 և Մորոնի 7․12–17 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ դատել, թե ինչն է բարին և ինչը՝ չարը:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում այս հատվածներում:

(Մի քանի ճշմարտությունների թվում կարող եք նշել հետևյալ ճշմարտությունը. Այն, ինչը խրատում և համոզում է բարիք գործել՝ Աստծուց է։)

  • Այս ճշմարտության կիրառումը ինչպե՞ս կարող է օգտակար լինել, երբ ընտրում եք, թե ինչ մեդիաաղբյուր օգտագործել:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը առաջարկել է, որ ինքներս մեզ տանք հետևյալ հարցը՝ մեր օգտագործած մեդիաաղբյուրների վերաբերյալ.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տարբեր տեխնոլոգիաների և մեդիաաղբյուրների օգտագործումը հրավիրո՞ւմ է Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը ձեր կյանքում, թե՞ խանգարում է դրան: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Things as They Really AreEnsign, հունիս 2010, 23)

  • Ինչպե՞ս կարող եք հրավիրել Սուրբ Հոգուն՝ լրատվամիջոցների ընտրություն կատարելիս:

  • Ի՞նչն է օգնում ձեզ խուսափել այն մեդիաաղբյուրներից, որոնք կարող են հեռացնել ձեզ Փրկչից:

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրել, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Դա կարելի է անել դասարանով կամ տարբեր բաժիններ ուսումնասիրած ուսանողներից կազմված զույգերով: Երբ ուսանողները միմյանց ուսուցանեն, կարող եք առաջարկել նրանց կիրառել հետևյալ հմտություններից մեկը կամ երկուսը, որոնք կօգնեն նրանց անվտանգ օգտագործել տեխնոլոգիաները: Լրացուցիչ օգնության համար կարող եք առաջարկել ուսանողներին ծանոթանալ «Taking Charge of Technology» նյութին, որը տեղադրված է ChurchofJesusChrist.org կայքում։

Նախապես ծրագիր կազմելը կարող է օգնել մեզ վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորածը, օգնեք նրանց սովորել հետևյալ հմտությունը.

Սահմանում. Տեխնոլոգիաների օգտագործման ծրագիր կազմելը կարող է օգնել մեզ ջերմեռանդ ներգրավված լինել բարիք գործելու մեջ և ծուլությամբ չվատնել մեր ժամանակը: Ծրագիր կազմելիս խնդրեք Երկնային Հոր օգնությունը։

Մոդել․ Ուսանողներին տրամադրեք մոդել՝ առաջարկելով նրանց մտածել տեխնոլոգիաները արդյունավետ կերպով օգտագործելու եղանակների մասին: Դուք կարող եք դա անել՝ հարցնելով.

  • Ի՞նչ եղանակներով կարող եք նախապես ծրագրել տեխնոլոգիաների օգտագործման վերահսկումը։

    Հնարավոր պատասխաններից են.

    • Մտածեք, թե Երկնային Հայրն ինչպես է ցանկանում, որ դուք օգտագործեք տեխնոլոգիան:

    • Նախքան տեխնոլոգիաների օգտագործումը պետք է ունենալ դա անելու նպատակ (օրինակ՝ հեռախոսով կապվել ընկերոջ հետ):

    • Տեխնոլոգիաների օգտագործման ամենօրյա ժամանակաչափ սահմանեք:

    • Սահմանեք սարքերից զերծ վայրեր, օրինակ՝ ձեր ննջասենյակը և լոգարանը:

    • Գիշերը լիցքավորեք ձեր հեռախոսը ընտանիք ընդհանուր լիցքավորման կայանի միջոցով՝ ձեր մահճակալից հեռու:

    • Օգտագործեք զտիչներ, որոնք արգելափակում են անպատշաճ կամ ոչ անվտանգ բովանդակությունը:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ ծրագիր ունենալը օգտակար կլինի:

Կիրառում․ Առաջարկեք ուսանողներին խնդրել Երկնային Հոր օգնությունը տեխնոլոգիաների օգտագործումը վերահսկելու ծրագիր կազմելու համար:

Կարող եք առաջարկել ուսանողներին ցանկության դեպքում կիսվել իրենց ծրագրերով դասարանի հետ:

Դադար առնելը կարող է օգնել մեզ վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ անել, երբ բախվում են ոչ պատշաճ մեդիաաղբյուրների, հետևյալ հմտությունը կարող է օգտակար լինել.

Սահմանում․ Երբ բախվում ենք ոչ պատշաճ մեդիաաղբյուրների, մենք կարող ենք դադար առնել և ընդմիջել տեխնոլոգիաների օգտագործումը:

Մոդել․ Ուսանողներին տրամադրեք մոդել՝ կիսվելով հետևյալ երեք քայլերով, որոնք կարող են օգնել նրանց դադար առնել և ընդմիջել տեխնոլոգիաների օգտագործումը: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ծանոթանալ «Taking Charge of Technology» նյութին՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ օգնության համար:

  1. Երբ տեսնում եք բովանդակություն, որն անպատշաճ է կամ ստիպում է ձեզ վատ, միայնակ կամ անհարմար զգալ, կարող եք ասել. «Սա ճիշտ չէ»: Այս զգացումները կարող են լինել հուշումներ Սուրբ Հոգուց:

  2. Կատարեք ավելի լավ ընտրություն. կարող եք անջատել սարքը կամ անջատել ծանուցումների ձայնը: Կարող եք դուրս գալ տնից կամ տեղափոխվել մեկ այլ՝ առանց սարքի սենյակ։ Կարող եք մտածել Հիսուս Քրիստոսի մասին կամ հիշել ձեր սիրելի սուրբ գրությունը, որպեսզի Սուրբ Հոգուն հրավիրեք ձեզ հետ լինել:

  3. Հաղորդակցվեք որևէ մեկի հետ. կարող եք զրուցել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ այն մասին, թե ինչ եք զգում: Կարող եք աղոթել Երկնային Հորը։

Կիրառում․ Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են դադար առնել և ընդմիջում անել՝ անպատշաճ մեդիաաղբյուրների բախվելիս:

Եթե ուսանողները ցանկանան, կարող են կիսվել իրենց գաղափարներով դասարանի հետ:

Կիսվեք ձեր սովորածով

  • Ի՞նչ սովորեցիք այս դասից, որը չեք ցանկանա մոռանալ:

Ավարտեք ձեր վկայությամբ, որ Տերը կարող է օգնել մեզ անվտանգ և խելամիտ կերպով օգտագործել տեխնոլոգիաները: