Դաս 175․ Նպատակներ դնել․ Ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
«Դաս 175․ Նպատակներ դնել․ Ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Նպատակներ դնել», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 175․ Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարել
Նպատակներ դնել
Ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները հավերժական կյանք ստանան (տես Մովսես 1.39)։ Անձնական նպատակներ դնելով՝ մենք կարող ենք առաջադիմել Աստծուն նմանվելու և Նրա ներկայություն վերադառնալու մեր ջանքերում։ Այս դասը կօգնի ուսանողներին արդյունավետորեն նպատակներ դնել և ծրագրեր կազմել՝ ձգտելով ավելի նմանվել Աստծուն՝ Նրա օգնությամբ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ւր եք դուք գնում Ինչպե՞ս եք այնտեղ հասնելու
Ճամփորդության ծրագիր ստեղծելն ինչպե՞ս կարող է առնչվել մեր մահկանացու կյանքի հետ:
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը կիսվել է հետևյալով.
Գիտակցումը, թե ուր եք գնում և ինչպես եք հասնելու այնտեղ, կարող է ձեր կյանքին տալ իմաստ, նպատակ և կատարելություն:
Ոմանք դժվարանում են տարբերակել նպատակը և ծրագիրը, քանի դեռ չեն սովորել, որ նպատակը՝ նպատակակետն է կամ վերջնակետը, մինչդեռ ծրագիրը այն երթուղին է, որով դուք հասնում եք այնտեղ: (Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017, 62)
Որո՞նք են նպատակների և ծրագրերի նպատակները:
Որքա՞ն հաճախ եք ձեր առջև նպատակներ դնում և դրանց հասնելու ծրագրեր կազմում:
Ի՞նչ հաջողություններ և դժվարություններ եք ունեցել:
Ո՞ւր հույս ունեք, որ ձեր նպատակներն ու ծրագրերը կտանեն ձեզ:
Աստված մեզ օրինակ է տվել
Նախագահ Բալլարդը շարունակել է ուսուցանել.
Աստված՝ մեր Երկնային Հայրը, տվել է մեզ նպատակ դնելու և ծրագիր կազմելու կատարյալ օրինակ: Նրա նպատակն է «իրագործել տղամարդու [և կնոջ] անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39], իսկ դրան հասնելու Նրա միջոցները՝ փրկության ծրագիրն է: …
… Ես համոզված եմ, որ երջանկության կարևոր բանալին իմանալն է, թե ինչպես սահմանել մեր սեփական նպատակները և կազմել մեր սեփական ծրագրերը՝ մեր Երկնային Հոր հավերժական ծրագրի շրջանակներում: (Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017, 63)
Այս խոսքերից ի՞նչ եք սովորում ձեր սեփական նպատակների և ծրագրերի մասին:
Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ կարող ենք երջանկություն զգալ, երբ մեր նպատակներն օգնում են մեզ հետևել Աստծո ծրագրին (տես Նեփի 2․25, Մոսիա 2․41)։
Կարդացեք Ղուկաս 2․52 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես էր Փրկիչը զարգանում երիտասարդ տարիներին՝ հետևելով Իր Հոր ծրագրին:
Այս ոլորտներում Փրկչի զարգացման օրինակին հետևելն ինչո՞ւ կարող է մեծացնել մեր երջանկությունը:
Օրինակ զարգացման համար
Օրինակ զարգացման համար
Բացահայտեք ձեր կարիքները, պարգևները և տաղանդները: Փորձեք տալ նմանատիպ հարցեր․
Ես ի՞նչ պետք է սովորեմ կամ փոխեմ իմ կյանքում։
Ի՞նչ տաղանդներ կամ հմտություններ եմ ցանկանում ձեռք բերել։
Հոգևոր ի՞նչ սովորություններ պետք է զարգացնեմ կամ բարելավեմ։
Ինչպե՞ս կարող եմ պահել ուխտերը, որոնք կապել եմ մկրտվելիս։
Գործեք՝ հավատքում աճելու համար։ Երբ փակուղի մտնեք, փորձեք տալ նմանատիպ հարցեր․
Ի՞նչն էր ստացվում։ Ինչո՞ւ։
Ի՞նչը չէր ստացվում։ Ինչո՞ւ ոչ։
Ուրիշ ի՞նչ կարող եմ փորձել։
Որտե՞ղ կարող եմ գտնել լրացուցիչ գաղափարներ։
Կարո՞ղ եմ բաժանել իմ նպատակը ավելի փոքր քայլերի կամ գործողությունների։
Ի՞նչ կարող եմ սովորել խոչընդոտներից։
«Ճշմարիտ ասում եմ. [դուք] պետք է ջերմեռանդ ներգրավված լինեք բարի գործի մեջ և շատ բաներ անեք [ձեր] ազատ կամքով» (Վարդապետություն և Ուխտեր 58.27):
Ձեր կարծիքով, ո՞ր հարցերը կարող են օգտակար լինել՝ ձեր նպատակներն ու ծրագրերն իրագործելու համար աշխատելիս: Ինչո՞ւ։
Այս օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ձեր ջանքերում:
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ձեր ջանքերում:
Բացահայտեք, ծրագրեք, գործեք և խորհեք
Ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ աշխատելու իրենց անձնական նպատակների վրա: Ցուցադրեք ստորև ներկայացվող հրահանգները.
Ընտրեք այն վերնագիրը, որը լավագույնս նկարագրում է ձեզ, և կատարեք համապատասխան հրահանգներից մեկը կամ մի քանիսը: Խնդրեք օգնություն Սուրբ Հոգուց և օգտագործեք «Օրինակ զարգացման համար» նյութը (գտնվում է Երիտասարդների ուղեցույց գրքույկում կամ աշխատաթերթում)։
Ես որոշակի նպատակներ կամ ծրագրեր չեմ կազմել։
ա. Բացահայտեք, թե ինչի վրա պետք է աշխատեք հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում․ հոգևոր, սոցիալական, մտավոր, ֆիզիկական:
բ. Ստեղծեք ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ հասնել այդ նպատակներին։
գ. Գրեք ձեր նպատակներն ու ծրագրերը ձեր Երիտասարդների ուղեցույցում կամ ուսումնական օրագրում:
Ես ունեմ նպատակներ և ծրագրեր, որոնց իրագործման վրա աշխատում եմ։
ա. Եթե հարմար է, օգտագործեք դասի ժամանակը, որպեսզի գործեք՝ ձեր որոշ ծրագրերի և նպատակների համապատասխան։
բ. Խորհեք, թե ինչ եք սովորել և ինչ առաջընթաց եք ունեցել՝ գործելով ձեր նպատակներին և ծրագրերին համապատասխան:
գ. Գրեք ձեր մտքերը և անհրաժեշտության դեպքում ճշգրտեք ձեր նպատակները կամ ծրագրերը ձեր Երիտասարդների ուղեցույցում կամ ուսումնական օրագրում:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել այն հաջողություններով և դժվարություններով, որ իրենք ունեցել են՝ իրենց նպատակների իրագործման վրա աշխատելիս:
Ուսանողներին առաջարկեք գործել իրենց անձնական նպատակներին համապատասխան։ Բացատրեք, որ նպատակներին համապատասխան աշխատելը հավատքի դրսևորում է: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը գիտի մեր ուժեղ և թույլ կողմերը: Երկնային Հայրը կօգնի մեզ հասնել հաջողության, եթե մենք դիմենք Նրան: