Դաս 201. Ընտրել միսիա ծառայելը. միսիոներական ծառայության օրհնությունները
«Դաս 201. Ընտրել միսիա ծառայելը. միսիոներական ծառայության օրհնությունները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ընտրել միսիա ծառայելը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 201. Միսիոներական նախապատրաստություն
Ընտրել միսիա ծառայելը
Միսիոներական ծառայության օրհնությունները
Եղանակներից մեկը, որով Երկնային Հայրը օրհնում է Իր զավակներին՝ միսիոներական աշխատանքն է: Նա օրհնում է միսիոներներին, երբ նրանք ծառայում և ուսուցանում են մարդկանց իրենց համայնքներում և ամբողջ աշխարհում: Նա նաև օրհնում է նրանց, ովքեր ընդունում են ավետարանի ուղերձը և ստանում են միսիոներների առաջարկած ծառայությունը: Այս դասը կօգնի ուսանողներին ցանկանալ ծառայել Տիրոջը՝ որպես Նրա միսիոներներ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որպես միսիոներներ ծառայելու մեր պարտականությունը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերահաստատել է որպես միսիոներներ ծառայելու Տիրոջ կոչը.
Ես այսօր վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդի պատրաստվել և միսիա ծառայել: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդ տղաների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: Երիտասարդ տղաներ, ձեզ պահել են այս ժամանակի համար, երբ տեղի է ունենում Իսրայելի խոստացված հավաքումը: Երբ դուք միսիա եք ծառայում, դուք առանցքային դեր եք խաղում այս աննախադեպ իրադարձության մեջ:
Երիտասարդ և ընդունակ քույրեր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: Մենք սիրում ենք քույր միսիոներներին և ամբողջ սրտով ողջունում ենք նրանց: Այն, ինչ դուք ներդնում եք այս աշխատանքում, փառահեղ է: Աղոթեք, որ իմանաք՝ արդյո՞ք Տերը ցանկանում է, որ դուք միսիա ծառայեք, և Սուրբ Հոգին կպատասխանի ձեր սրտին և մտքին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6)
Կարդացեք ուղերձը ձեր զուգընկերոջ հետ:
Ի՞նչը տպավորեց ձեզ այս ուղերձից:
Պատրաստվեք դասարանի հետ կիսվել ձեր գաղափարներով։
Անձնական մտորումներ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Սիրելի երիտասարդ ընկերներ, դուք բոլորդ շատ կարևոր եք Տիրոջ համար: Մինչ այս պահը Նա ձեզ պահել է պահեստազորում, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Միսիա ծառայելու ձեր որոշումը, լինի դա քարոզիչ, թե ծառայողական միսիա, կօրհնի ձեզ և շատերին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզենք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6–7)
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և ձեր պատասխանները գրեք օրագրում.
Այդ ուղերձի ո՞ր մասերն են առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
Ի՞նչ է ուսուցանել նախագահ Նելսոնը, որը կարող է ազդել միսիա ծառայելու ձեր ցանկության վրա:
Միսիոներական ծառայության օրհնությունները
Զուգընկերներով սուրբ գրություններում, գերագույն համաժողովի ելույթներում, օրհներգերում կամ Gospel Library հավելվածում փնտրեք հետևյալը.
Օրհնություններ, որոնք Տերը կարող է տալ մարդկանց մեր միսիոներական ջանքերի միջոցով:
Օրհնություններ, որոնք Տերը կարող է տալ մեզ՝ միսիա ծառայելու համար:
Գրատախտակին գրված ո՞ր օրհնություններն եք ստացել դուք կամ ձեր ծանոթները միսիոներական աշխատանքի միջոցով:
Ձեր կարդացած ո՞ր սուրբ գրությունը կամ ուղերձն է օգնել է ձեզ մեծացնել Տիրոջը որպես միսիոներ ծառայելու ձեր ցանկությունը:
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է միսիոներական աշխատանքն ազդել Տիրոջ հետ ձեր հարաբերությունների վրա: Ինչո՞ւ։