Սեմինարիա
Դաս 203․ Ջանասիրություն միսիոներական աշխատանքում. Պատրաստվեք դառնալ ջանասեր միսիոներ


«Դաս 203․ Ջանասիրություն միսիոներական աշխատանքում. Պատրաստվեք դառնալ ջանասեր միսիոներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ջանասիրություն միսիոներական աշխատանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 203. Միսիոներական նախապատրաստություն

Ջանասիրություն միսիոներական աշխատանքում

Պատրաստվեք դառնալ ջանասեր միսիոներ

միսիոներներն ուսուցանում են դասը

Հիսուս Քրիստոսը մեզ տվել է ջանասիրության կատարյալ օրինակ, որը մենք պետք է ձգտենք ընդօրինակել՝ ուրիշներին ծառայելիս: Այս դասը կօգնի ուսանողներին խնդրել Տիրոջ օգնությունը՝ իրենց կյանքում ավելի ջանասեր դառնալու և պատրաստվելու ծառայել որպես Նրա միսիոներներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Չորրորդ հարկ, վերջին դուռ

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին խորհել միսիոներական աշխատանքում ջանասիրության կարևորության մասին: Ցուցադրեք հետևյալ նկարը և կիսվեք նկարի ներքևում գտնվող պատմությամբ: Կամ կարող եք ցուցադրել «Fourth Floor, Last Door» տեսանյութը 14:17-17:27, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք դադարեցնել տեսանյութը 16:03-ին, որպեսզի ուսանողները մտածեն, թե ինչպես կարող են արձագանքել այդ պահին: Այնուհետև ցուցադրեք տեսանյութի մնացած մասը։

21:33

Չորրորդ հարկ, վերջին դուռ

բազմաբնակարան շենք

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է Եվրոպայի միսիոներների հետևյալ փորձառությամբ, որոնք զգացել են չորս հարկանի բազմաբնակարան շենքի բնակիչների հետ ավետարանով կիսվելու անհրաժեշտությունը:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Նրանք սկսեցին առաջին հարկից և թակեցին բոլոր դռները՝ ներկայացնելու Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու Վերականգնման փրկության իրենց ուղերձը։

Առաջին հարկում ապրողներից ոչ ոք չլսեց նրանց։ …

… Նրանք թակեցին երկրորդ հարկի յուրաքանչյուր դուռ:

Կրկին ոչ ոք չլսեց նրանց։

Երրորդ հարկում նույն բանը տեղի ունեցավ։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորրորդ հարկ, վերջին դուռ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 17)

  • Ինչի՞ մասին կարող էին մտածել միսիոներներն այդ պահին:

Երեց Ուխդորֆը շարունակում է.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Չորրորդ [հարկում նույնպես ոչ ոք չէր բացում դուռը], մինչև որ վերջապես նրանք թակեցին չորրորդ հարկի վերջին դուռը։

Երբ այդ դուռը բացվեց, մի երիտասարդ աղջիկ ժպտաց նրանց և խնդրեց սպասել, մինչ կխոսեր իր մայրիկի հետ։ …

… Միսիոներները կիսվեցին իրենց ուղերձով և մի գիրք հանձնեցին մորը կարդալու համար՝ Մորմոնի Գիրքը։

Նրանց հեռանալուց հետո մայրը որոշեց, որ գոնե մի քանի էջ պետք է կարդար։

Մի քանի օրում նա կարդաց ամբողջ գիրքը։

Դրանից շատ չանցած, այդ ընտանիքը մտավ մկրտության ջրերը։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորրորդ հարկ, վերջին դուռ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 17–18)

  • Ի՞նչ քրիստոսանման հատկանիշներ եք տեսնում այդ միսիոներների մոտ։

Քրիստոսանման հատկանիշներ միսիոներների մոտ

Դասարանի կեսին հանձնարարեք կարդալ ստորև բերված հատվածները Վարդապետություն և Ուխտերի բաժին 4-ից իսկ դասարանի մյուս կեսին՝ բաժին 75-ից։ Կարդալուց հետո ուսանողները կարող են կիսվել հետևյալ հարցերի իրենց պատասխաններով այն ուսանողի հետ, որը կարդում է հատվածներ մյուս բաժնից:

Որպես այլընտրանք, կարող եք դասընկերներին առաջարկել ուսումնասիրել «Ջանասիրություն» բաժինը՝ ներառյալ «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» գաղափարները Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույցի (2023) էջ 132–33-ում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.2–6, 75․2–5, 29 հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք Տերը օգտագործել է՝ նկարագրելու նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Իրեն, ներառյալ Իր միսիոներներին:

  • Ի՞նչ է ակնկալում Փրկիչը նրանցից, ովքեր ցանկանում են ծառայել Իրեն որպես լիաժամկետ միսիոներներ: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող են այս հատկանիշներն ու գործողություններն օգնել մեզ դժվարին իրավիճակներում, որոնց կարող ենք բախվել:

Ի թիվս ուսանողների կողմից կիսված ճշմարտությունների՝ նրանք կարող են նշել, որ Տերը ակնկալում է, որ Իր միսիոներները ջանասիրաբար աշխատեն՝ Իր ավետարանով կիսվելիս։

Ի՞նչ է ջանասիրությունը

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ հուշումը և ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչպես կարող են ավարտել այն:

Ջանասիրությունը դա …

Եթե ջանասիրությունը սահմանելու հարցում ​​ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել, որ հնարավոր սահմանումներից է՝ «հետևողական, նվիրական ջանքը» (Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 132

  • Ջանասիրություն պահանջող ի՞նչ իրավիճակների կարող եք հանդիպել դուք կամ ձեր տարիքի այլ մարդիկ:

Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին: Ուսանողներից մի քանի գաղափար լսելուց հետո, նրանց հնարավորություն տվեք ավելի մեծ ուշադրությամբ մտածել, թե ինչպես են իրենք ջանասիրություն դրսևորում իրենց կյանքում:

Դա անելու համար ցուցադրեք հետևյալ ինքնագնահատումը և ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ լուռ խորհելու իրենց պատասխաննների շուրջ: Ուսանողներին բացատրեք, որ ինքնագնահատումն ավարտելուց հետո, Սուրբ Հոգին կարող է օգնել իրենց հասկանալ, թե որ ոլորտում են իրենք առաջադիմում և ինչպես կարող են բարելավվել: Ուսանողների համար օգտակար կլինի իրենց մտքերը գրել իրենց օրագրերում: (Նշում․ կարող եք այդ պնդումները կրկին ցուցադրել դասի վերջում:)

Լուռ խորհեք, թե հետևյալ պնդումներից յուրաքանչյուրը որքան լավ է նկարագրում ձեզ.

  • Ես քրտնաջան աշխատում եմ այնքան ժամանակ, մինչև աշխատանքը հաջողությամբ հասցնեմ ավարտին, նույնիսկ եթե դա դժվար է:

  • Ես արդյունավետ եմ աշխատում, նույնիսկ երբ չեմ գտնվում անմիջական ղեկավարության ներքո։

  • Մարդիկ կարող են ապավինել ինձ և իմ ջանքերին՝ առաջադրանքը կատարելիս:

  • Ես ուրախություն եմ գտնում իմ լավագույն ջանքերը գործադրելու մեջ:

Ցուցադրեք հետևյալ հրահանգները և վարժությունը կատարելու համար ուսանողներին առաջարկեք աշխատել փոքր խմբերով: Երբ խմբերն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով այլ խմբերի հետ։

  1. Գտեք սուրբ գրության հղում կամ մարգարեական խոսքեր, որոնք ցուցադրում են ջանասեր լինելու կարևորությունը:

  2. Քննարկեք, թե Հիսուս Քրիստոսը ինչպես է ջանասեր լինելու օրինակ հանդիսանում:

  3. Կիսվեք փորձառությամբ, երբ դուք կամ ձեզ ծանոթ մարդկանցից որևէ մեկն օրհնվել է ջանասեր լինելու շնորհիվ:

  4. Քննարկեք, թե ինչու եք կարծում, թե կարևոր է, որ միսիոներները ջանասեր լինեն:

  5. Քննարկեք ձեր կյանքի այլ ոլորտներ, որոնցում ջանասիրությունը կարևոր կլինի:

Սուրբ Հոգին կարող է օգնել, որպեսզի ճշմարտությունները խորանան ուսանողների սրտերում և պատրաստել ուսանողներին՝ կիրառելու այդ ճշմարտությունները: Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն, նրանց հնարավորություններ տալն է՝ տեսնելու, թե ինչպես են Փրկիչը և մարդիկ ջանասիրություն դրսևորել: Փրկչի կողմից ջանասիրություն դրսևորելու օրինակներ տեսնելու համար ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 կամ Ղուկաս 22.39–44 հատվածները։ Մարդկանց կողմից ջանասիրություն դրսևորելու օրինակներ տեսնելու համար կարող եք ցուցադրել «Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work» (2:03) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work

Ջանասիրության օրհնությունները

Ուսանողներին հիշեցրեք երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պատմությունը Եվրոպայում երկու միսիոներների մասին, որոնք թակում էին չորրորդ հարկի վերջին դուռը: Բացատրեք, որ նրանց քրտնաջան ջանքերն ավարտվեցին երեց Ուխդորֆի օրհնությամբ: Ցուցադրեք չորրորդ հարկի վերջին բնակարանում ապրող ընտանիքի և միսիոներների հետևյալ նկարը: Նշեք, որ երկու երիտասարդ կանանցից մեկը Հարիետն է՝ երեց Ուխդորֆի կինը:

ընտանիքը հավաքվել է սենյակում

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է իր մտքերով այդ երկու միսիոներների մասին.

21:33

Չորրորդ հարկ, վերջին դուռ

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Որքան հաճախ եմ խորին երախտագիտությամբ լցվել այն երկու միսիոներների հանդեպ, որոնք կանգ չառան առաջին հարկում։ Որքան հաճախ է սիրտս լցվել երախտագիտությամբ նրանց հավատքի և աշխատանքի հանդեպ։ Որքան հաճախ եմ շնորհակալություն հայտնել, որ նրանք շարունակեցին գնալ մինչև չորրորդ հարկ՝ մինչև վերջին դուռը։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Չորրորդ հարկ, վերջին դուռ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 18)

  • Եթե ​​այդ միսիոներները կարողանային մեր դասարանին որևէ բան պատմել աշխատասիրության մասին, ձեր պատկերացմամբ, նրանք ի՞նչ կասեին:

Ջանասիրությունն իմ կյանքում

Ցուցադրեք անձնական ջանասիրության մասին պնդումները, որոնց ուսանողներն անդրադարձել էին դասի սկզբում: Հնարավոր է՝ ուսանողները ոգեշնչվեն Հոգուց՝ ավելի շատ կենտրոնանալու միայն մի պնդման վրա: Ուսանողներին առաջարկեք մտածել այդ պնդման մասին հետևյալ հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններն իրենց օրագրերում գրելիս:

  • Ի՞նչ փոփոխություններ կարող եմ անել իմ կյանքում՝ ավելի ջանասեր դառնալու համար:

  • Ջանասիրությունն ինչպե՞ս կօգնի ինձ ավելի լավ պատրաստվել՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ որպես լիաժամկետ միսիոներ և իմ առօրյա կյանքում:

  • Ջանասիրությունն ինչպե՞ս կօգնի ինձ ավելի նմանվել Փրկչին:

Երբ ուսանողները գրեն հարցերի իրենց պատասխանները, խրախուսեք նրանց ծրագիր կազմել՝ անելու մի բան, ինչն իրենցից կպահանջի հետևողական քրտնաջան աշխատանք և ջանասիրություն: