«Տաճարային նախապատրաստություն․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Տաճարային նախապատրաստություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Տաճարային նախապատրաստություն
Տաճարային նախապատրաստություն
Ակնարկ
Ժամանակի ընթացքում Տերը միշտ պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Տաճարներում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին և սրբազան ուխտեր ենք կապում: Մեր կապած ուխտերից մեկը՝ նվիրաբերման օրենքով ապրելն է: Մենք կարող ենք ծառայել և երկրպագել Տիրոջը մեր ողջ կյանքի ընթացքում՝ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հիսուս Քրիստոսը ողջ տաճարային երկրպագության կենտրոնում է
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսին Իր տանը երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ։
-
Ուսանողի նախապատրաստում. Խրախուսեք ուսանողներին մտածել երկու արտահայտության նշանակության մասին, որոնք գրված են յուրաքանչյուր տաճարի վրա՝ «Սրբություն Տիրոջը» և «Տիրոջ տունը»:
-
Նկարներ ցուցադրման համար. երիտասարդները հաղորդություն են ընդունում, եկեղեցի հաճախող երիտասարդներ, լիաժամկետ միսիոներներ, Մովսեսի ժամանակներում կառուցված աղոթատեղին, Սողոմոնի տաճարը, Նեփիացիների տաճարը Լիառատ երկրում
-
Տեսանյութեր․ «The Temple and Your Spiritual Foundation» (18:59, դիտել 4:27-5:03), «In That Holy Place» (4:36)
Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում
Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին իրենց ողջ կյանքում զգալ Տիրոջը տաճարներում երկրպագելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հարցնել ընտանիքի անդամներին կամ Եկեղեցու ղեկավարին, թե նրանք ինչպես են օրհնվել՝ հաճախելով տաճար:
-
Տեսանյութ. «Աստծո ընտանիքի հավաքումը» (18:01, դիտել 15:16-15:44)
Տաճարում մենք ուխտում ենք պահել նվիրաբերման օրենքը
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ նվիրաբերման սուրբ օրենքը, որին հնազանդվելու համար մենք տաճարում ուխտ ենք կապում Աստծո հետ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչպես են իրենք օգտագործում իրենց ժամանակը, տաղանդները կամ միջոցները՝ նպաստելու Տիրոջ Եկեղեցուն և արքայությանը:
-
Նկարներ ցուցադրման համար. միջուկով տորթ
-
Աշխատաթերթ․ «Տիրոջ նվիրաբերման օրենքը»
Ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային ծառայություն
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գտնել իրենց մահացած նախնիների անունները և արարողություններ կատարել նրանց համար Տիրոջ տաճարներում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստել մուտքի տվյալները՝ FamilySearch հավելված մուտք գործելու համար: Խրախուսեք նրանց FamilySearch-ից տպել և իրենց հետ բերել ընտանիքի անունով արարողությունների քարտ:
-
Տեսանյութեր․ «Improve Your Temple Experience; Change Your Life» (3:21, դիտել 1:42-3:21), «Focus on the Temple» (7:18, դիտել 3:50-4:36), «Spiritual Dynamite» (2:40), «Աստծո ընտանիքի հավաքումը» (4:18)