Սեմինարիա
Դաս 206․ Տաճարում մենք ուխտում ենք պահել նվիրաբերման օրենքը. Նվիրաբերման օրենքով ապրելը կօգնի մեզ նմանվել Աստծուն


«Դաս 206. Տաճարում մենք ուխտում ենք պահել նվիրաբերման օրենքը. Նվիրաբերման օրենքով ապրելը կօգնի մեզ նմանվել Աստծուն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Տաճարում մենք ուխտում ենք պահել նվիրաբերման օրենքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 206. Տաճարային նախապատրաստություն

Տաճարում մենք ուխտում ենք պահել նվիրաբերման օրենքը

Նվիրաբերման օրենքով ապրելը կօգնի մեզ նմանվել Աստծուն

երիտասարդները իրենց ժամանակը անցկացնում են տաճարում

Տիրոջից Իր տաճարներում պարգև կամ օժտում ստանալու համար մենք սուրբ ուխտեր ենք կապում: Երկնային Հոր հետ կապած ուխտերից մեկը՝ նվիրաբերման օրենքը պահելն է: Օժտված անդամները խոստանում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կառուցմանը նվիրաբերել իրենց ժամանակը, տաղանդները և այլ օրհնությունները, որոնք ստանում են երկրի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ նվիրաբերման սուրբ օրենքը, որին հնազանդվելու համար մենք տաճարում ուխտ ենք կապում Աստծո հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևեք բաղադրատոմսին

Նշում․ Այս դասը ներկայացնում է ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարային օժտման արարողության ժամանակ և կենտրոնանում է նվիրաբերման օրենքի վրա: Սեմինարիայի դասընթացների մյուս դասերը վերաբերում են այլ օրենքներին:

Ուսանողներին առաջարկեք փնտրել այն ուտեստի բաղադրատոմսը, որն իրենց դուր է գալիս: Խրախուսեք նրանց գտնել նկարներ, որոնք ցուցադրում են բաղադրատոմսին հետևելու արդյունքները: Խնդրեք ուսանողներին փնտրել և պատմել դրա մասին փոքր խմբերով: Եթե ​​ուսանողները չեն կարողանում դասարանում բաղադրատոմսեր և դրանց ուղեկցող նկարներ փնտրել, կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և ուսանողներին հարցնել, թե վերջնական արդյունքը տեսնելն ինչպես կարող է մղել իրենց հետևել բաղադրատոմսին:

միջուկով տորթ
  • Ի՞նչ եք պատրաստել բաղադրատոմսով:

  • Բաղադրատոմսին ուղեկցող նկարը կամ տեսանյութն ինչպե՞ս կարող է օգնել:

Մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ սուրբ տաճարներում

Տաճարում մեր օժտումը ստանալու ցանկալի արդյունքի իմացությունը կարող է օգտակար լինել՝ ինչպես բաղադրատոմսով պատրաստված ուտեստի նկարը կամ տեսանյութը: Օժտման արարողության ժամանակ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ՝ հնազանդվելու հինգ տարբեր օրենքների: Այդ օրենքներով ապրելը նման է բաղադրատոմսի յուրաքանչյուր կարևոր քայլի: Տաճարում օրենքներին հնազանդվելու մեր կապած ուխտերն օգնում են մեզ ավելի նմանվել Աստծուն և կարող են նախապատրաստել մեզ ապրել Նրա հետ սելեստիալ արքայությունում:

Գրատախտակին գրեք հետևյալը (բաց թողնելով փակագծերում նշված բառերը) և խնդրեք ուսանողներին գրել օրենքներից յուրաքանչյուրը, որին հնազանդվելու համար մենք ուխտ ենք կապում տաճարներում մեր օժտումը ստանալու ժամանակ: Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք նրանց ցուցադրել «The Endowment» բաժնի 27.2 հատվածը Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեռնարկում, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  1. (Հնազանդության) օրենքը

  2. (Զոհաբերության) օրենքը

  3. (Հիսուս Քրիստոսի ավետարանի) օրենքը

  4. (Մաքրաբարոյության) օրենքը

  5. (Նվիրաբերման) օրենքը

    Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Տաճարային օժտման ընթացքում մենք ուխտ ենք կապում Աստծո հետ՝ ապրելու նվիրաբերման օրենքով:

    Ուսանողները, հնարավոր է, նախորդ դասի ժամանակ սովորել են նվիրաբերման օրենքի մասին: (Տես «Դաս 57. Վարդապետություն և Ուխտեր 42.29–39. Նվիրաբերված Տիրոջը»)

    Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ գիտեն այդ օրենքի մասին: Ուսանողների նախնական գիտելիքների գնահատումը կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչի վրա պետք է կենտրոնանան ուսանողները դասի ընթացքում: Կարող եք դասի վերջում կրկին տալ հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել իրենց սովորածը:

    • Ի՞նչ գիտեք նվիրաբերման օրենքի մասին:

    • Ի՞նչ հարցեր դեռ ունեք նվիրաբերման օրենքի վերաբերյալ:

Խրախուսեք ուսանողներին օգնություն խնդրել Սուրբ Հոգուց՝ հասկանալու նվիրաբերման օրենքը և այն, թե տաճարում Աստծո հետ ուխտեր կապելու նախապատրաստությունն ինչպես կարող է օրհնել իրենց:

Աշխատաթերթի պատկերակՈւսանողներին բաժանեք հետևյալ աշխատաթերթը և առաջարկեք նշել, թե որն է նվիրաբերման օրենքը և ինչպես է այդ օրենքով ապրելն օգնում մեզ ավելի նմանվել Աստծուն: Ուսանողները կարող են լրացուցիչ տեղեկություններ փնտրել Թեմաներ և հարցեր «Consecration» բաժնում։

Տիրոջ նվիրաբերման օրենքը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոն

Տիրոջ նվիրաբերման օրենքը (տես օրինակ՝ Վ&և Ու 42․32, 53) … կապված է տնտեսության հետ, սակայն ավելին է, քան տնտեսությունը՝ այն սելեստիալ օրենքի կիրառումն է կյանքում՝ այստեղ և հիմա (տես Վ&և Ու 105․5)։ Նվիրաբերել նշանակում է մի սուրբ բան ի սպաս դնել կամ նվիրագործել՝ նվիրել սուրբ նպատակի համար: Իրական հաջողությունն այս կյանքում գալիս է, երբ մեր կյանքը, այսինքն՝ մեր ժամանակն ու ընտրությունները, նվիրաբերում ենք Աստծո նպատակներին (տես Հովհաննես 17.1, 4, Վ&և Ու 19․19)։ Այդպես մենք թույլ ենք տալիս, որ Նա մեզ բարձրացնի՝ հասցնելով մեր ճակատագրի ամենաբարձր կետին: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Reflections on a Consecrated Life», Լիահոնա, նոյ. 2010, 16)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Զոհաբերումն ու նվիրաբերումը երկու երկնային օրենքներ են, որոնց հնազանդվելու համար մենք ուխտ ենք կապում սուրբ տաճարում: Այդ երկու օրենքները նման են, բայց ոչ նույնական: …

Նվիրաբերումը տարբերվում է զոհաբերությունից առնվազն մեկ կարևոր մոտեցումով: Երբ մենք որևէ բան ենք նվիրաբերում, մենք չենք թողնում, որ այն սպառվի զոհասեղանի վրա: Ավելի շուտ, մենք այն օգտագործում ենք Տիրոջ ծառայության մեջ: Մենք այն նվիրում ենք Նրան և Նրա սուրբ նպատակներին: Մենք ստանում ենք տաղանդներ, որոնք Տերը տվել է մեզ, և ջանում ենք բազմապատկել դրանք, որպեսզի ավելի օգտակար լինենք Տիրոջ արքայության կառուցման գործին։

Մեզանից շատ քչերին երբևէ կխնդրեն զոհաբերել կյանքը Փրկչի համար: Բայց մենք բոլորս հրավիրված ենք նվիրաբերել մեր կյանքը Նրան: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Our Heartfelt All», Լիահոնա, մայիս 2022, 124)

Ո՞րն է նվիրաբերման օրենքը: Ինչպե՞ս է այն ազդում ինձ վրա:

Այսօր մենք այլ կերպ ենք ապրում այդ օրենքով։ Օրինակ՝ մենք ծառայում ենք ուրիշներին, ընդունում ենք կոչումներ և առաջադրանքներ Եկեղեցում և դրա համար անում ենք հնարավոր ամեն բան, ինչպես նաև վճարում ենք լիարժեք տասանորդ և ծոմի առատաձեռն նվիրատվություններ։ Երբ մենք անում ենք այն, ինչ մարգարեներն ու Սուրբ Հոգին են հրահանգում են մեզ անել՝ Աստծո արքայությունը կառուցելու և կարիքավորներին օգնելու համար, մենք ապրում ենք նվիրաբերման օրենքով: («Ո՞րն է նվիրաբերման օրենքը Ինչպե՞ս է դա ազդում ինձ վրա», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ. 2021, 31)

  • Հիմնվելով նվիրաբերման օրենքի վերաբերյալ ձեր հասկացողության վրա՝ ինչո՞ւ է այն հանդիսանում Աստծո օրհնություն:

  • Ըստ ձեզ, նվիրաբերման օրենքով ապրելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ինչ է նշանակում ապրել նվիրաբերման օրենքով

Որպեսզի օգնեք ուսանողներին ցույց տալ, թե ինչ են սովորում, առաջարկեք նրանց կատարել հետևյալ վարժությունն անհատապես, զուգընկերոջ հետ կամ փոքր խմբերով: Եթե ​​ուսանողներն ընտրեն առաջին երկու առաջարկներից մեկը, խրախուսեք նրանց ներառել նկարներ կամ նկարազարդումներ:

Եթե առաջին տարբերակի համար սուրբգրային օրինակներ գտնելիս ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել Մատթեոս 4.23, 26․36–44, Ղուկաս 8.1–3, 10․30–37, Գործք Առաքելոց 3․2–8, 4․32 հատվածները։

Օգտագործեք հետևյալ տարբերակներից մեկը՝ ստեղծելու այն, ինչը կօգնի ձեզ բացատրել նվիրաբերման օրենքի վերաբերյալ կարևոր մանրամասները: Ձեր ստեղծածը կարող է նաև ծառայել որպես հիշեցում, երբ պատրաստվում եք ստանալ ձեր օժտումը Տիրոջից:

  1. Գրեք երկու կամ երեք նախադասություն, որոնք դեռահասին կբացատրեն նվիրաբերման օրենքը: Ներառեք սուրբ գրություններից մի քանի օրինակ, որտեղ Հիսուս Քրիստոսը կամ Նրա աշակերտները ցույց են տվել, որ ապրում են այս օրենքով՝ կիսելով իրենց ժամանակը, տաղանդները կամ այլ օրհնությունները մարդկանց հետ:

  2. Գրեք կարճ հոդված Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի համար: Հոդվածում ձեր ուղերձը կարող եք կենտրոնացնել այն դեռահասներին օգնելու վրա, որոնք պատրաստվում են ստանալ իրենց օժտումը Տիրոջից:

  3. Կարճ դերախաղով կամ բեմականացումով ցուցադրեք նվիրաբերման օրենքով ապրելու եղանակները: Փորձեք ներառել օրինակներ, որոնք վերաբերում են այդ օրենքով ապրելու դեռահասների որոշումներին:

    Ուսանողներին հնարավորություն տվեք ցուցադրելու նվիրաբերման օրենքի իրենց հասկացողությունը՝ կիսվելով իրենց պատրաստածով: Ուսանողներին առաջարկեք ելույթով հանդես գալ դասարանի անդամների համար կամ կարող են կիսվել միմյանց հետ փոքր խմբերով:

    Առաջարկեք նրանց կիսվել, թե նվիրաբերման օրենքի սկզբունքներով ապրելն ինչպես կարող է օրհնություն լինել իրենց և ուրիշների համար այս պահին: Կարող եք դասարանում քննարկում սկսել՝ ցուցադրելով հետևյալ հարցերը և ուսանողներին խնդրելով պատասխանել դրանցից մեկին: Կարող եք նաև ավելացնել ձեր վկայությունն այն բաներին, որոնցով կիսվում են ուսանողները:

    • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ նախապատրաստվել այցելելու տաճար և ստանալ ձեր օժտումը Տիրոջից:

    • Ըստ ձեզ, նվիրաբերման օրենքով ապրելն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա: