Սեմինարիա
Դաս 207․ Ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային ծառայություն․ Մենք կարող ենք արարողություններ կատարել մեր մահացած նախնիների համար՝ Տիրոջ տանը


«Դաս 207․ Ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային ծառայություն․ Մենք կարող ենք արարողություններ կատարել մեր մահացած նախնիների համար՝ Տիրոջ տանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային ծառայություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 207. Տաճարային նախապատրաստություն

Ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային ծառայություն

Մենք կարող ենք արարողություններ կատարել մեր մահացած նախնիների համար՝ Տիրոջ տանը

երիտասարդները՝ տաճարային արարողության քարտերը ձեռքերում պահած

Երկնային Հոր ողորմած ծրագրում նրանք, ովքեր մահանում են՝ չստանալով Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկող արարողությունները, չեն կորչում հավիտյան: Մենք կարող ենք առաջարկել մեր մահացած նախնիներին անհրաժեշտ օգնությունը՝ կատարելով ընտանեկան պատմության աշխատանքը և տաճարային ծառայությունը: Այս դասը կօգնի ուսանողներին տեղեկություններ գտնել իրենց մահացած նախնիների անունների մասին և նախապատրաստվել՝ նրանց համար կատարելու արարողություններ Տիրոջ տաճարներում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ընտանեկան պատմության աշխատանքի և տաճարային ծառայության օրհնությունները

Օգնեք ուսանողներին խորհել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով տրվող օրհնությունների մասին: Եթե ​​ուսանողներն անձնական փորձառություններ են ունեցել, կարող եք առաջարկել նրանց կիսվել այն օրհնություններով, որոնց ականատեսն են եղել իրենք:

Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կիսվել «Improve Your Temple Experience; Change Your Life» (3:21) տեսանյութը 1:42-3:21, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Improve Your Temple Experience; Change Your Life

Մեկ այլ տարբերակ է՝ կիսվել հետևյալ վկայությամբ։

Ֆրանսիայում բնակվող 17-ամյա Պիեր-Ալբանը կիսվել է տաճար այցելելու իր փորձառության մասին հետևյալ վկայությամբ.

Առաջին անգամ Բեռնի տաճար, Շվեյցարիա, գնացի ընտանիքիս և ընկերներիս հետ: Այդ փորձառությունն ինձ մեծ ուրախություն բերեց։ Մենք բոլորս զգացինք Հոգին: Ես գիտեի, որ այն, ինչ անում եմ, լավ է, և որ Աստված հպարտանում է մեր աշխատանքով: Ես գիտեմ, որ տաճարը մեզ շատ օրհնություններ է բերում: Երբ մենք ժամանակ ենք գտնում՝ տաճարային աշխատանք կատարելու մեր մահացած նախնիների համար, Երկնային Հայրը օրհնում է մեզ: Նա երջանիկ կլինի նրանով, ինչ մենք արել ենք Իր զավակների համար Իր տանը: (Պիեր-Ալբան Կ․, Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2022, առջևի շապիկի ներսի կողմը)

  • Ի՞նչ օրհնություններ գիտեք, որոնք գալիս են ընտանեկան պատմության աշխատանքի և տաճարային ծառայության միջոցով:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել այն մարդուն, որը ցանկանում է մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին, սակայն չգիտի, թե ինչպես պետք է սկսի:

Արարողություններ կատարեք մահացած նախնիների համար

Եկեղեցու պատմությունից կարող եք կիսվել այն մարդկանց փորձառություններով, որոնք իմացել են մահացածների մկրտության մասին, երբ այն առաջին անգամ ուսուցանվել է այս տնտեսությունում: Ուսանողներին առաջարկեք կարդալ Սրբեր, հ․ 1, Ճշմարտության դրոշը գրքի հետևյալ հատվածը և քննարկել իրենց սավորածն իրենց զուգընկերոջ հետ:

Սրբերը հավաքվեցին Նավուում 1840 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին: Ջոզեֆը նրանց ավելի շատ ուսուցանում էր մահացածների մկրտության մասին՝ բացատրելով, որ մահացածների հոգիները սպասում են, որ իրենց ապրող ազգականներն իրենց փոխարեն ստանան փրկող արարողությունը:

Համաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Սրբերը շտապում էին դեպի Միսիսիպի գետը, որտեղ մի քանի երեց կանգնած էին մինչև գոտկատեղը ջրի մեջ և առաջարկում էին Սրբերին մկրտվել իրենց մահացած տատերի ու պապերի, հայրերի, մայրերի, քույրերի, եղբայրների և երեխաների համար: Կարճ ժամանակ անց Հայրումը մկրտվեց իր եղբոր՝ Էլվինի համար:

Գետում գտնվող երեցներին նայելիս Վայլեթ Քիմբալը ցանկացավ մկրտվել իր մոր համար, որը մահացել էր ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Նա ցանկացավ, որ Հեբերը վերադառնար Անգլիայից՝ կատարելու արարողությունը, բայց քանի որ Ջոզեֆը հորդորել էր Սրբերին փրկագնել մահացածներին որքան հնարավոր է շուտ, նա որոշեց անմիջապես մկրտվել իր մոր համար:

Էմմա Սմիթը նույնպես մտածում էր իր ընտանիքի մասին: Նրա հայրը՝ Իսահակ Հեյլին, մահացել էր 1839 թվականի հունվարին: …

… Էմման սիրում էր իր հորը և մկրտվեց գետում նրա համար: Էմմայի հայրը չէր ընդունել վերականգնված ավետարանն այս կյանքում, սակայն Էմման հույս ուներ, որ միշտ այդպես չի լինի: (Սրբեր, 1․423–24)

  • Ի՞նչն էր ձեզ համար կարևոր այդ փորձառություններից:

Բացի նշված այլ բաներից, կարող եք նշել, որ այդ մկրտությունները կատարվել են Միսիսիպի գետում, այլ ոչ թե տաճարում: Այդ ժամանակ Նավուում տաճար կամ մկրտության համար ավազան չկար: Ուսանողները կարող են նաև նշել, որ Էմմա Սմիթը մկրտվեց իր հոր համար: Կարող եք բացատրել, որ ավելի ուշ Տերը հայտնեց կանանց կողմից կանանց համար արարողություններ կատարելու օրինակը, իսկ տղամարդկանց կողմից՝ տղամարդկանց համար (տես Սրբեր, 1․578–79

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124.29–36 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ինչ հայտնեց Ջոզեֆ Սմիթին այն մկրտությունների մասին, որոնք կատարում էին Նավուի Սրբերը մահացածների համար:

  • Ի՞նչ հայտնեց Տերը Ջոզեֆին։

  • Այդ հատվածներն ի՞նչ կարող են ուսուցանել մեզ Նրա մասին:

    Ուսանողները հավանաբար կնշեն Տիրոջ մասին մի քանի ճշմարտություն, որոնք ընդգծում են այն կարևորությունը, որը Նա տալիս է Իր տաճարներին: Ճշմարտություններից մեկն այն է, որ Տերը ընդունում է արարողությունները, որոնք մենք կատարում ենք մեր մահացած նախնիների համար Իր սուրբ տաճարներում։

    Ուսանողները կարող են նաև նշել ճշմարտություններ Տիրոջ բնավորության մասին: Նրանք կարող են նշել, որ Հիսուս Քրիստոսը համբերատար է և արդար, քանի որ Նա խոստացավ Սրբերին «բավարար ժամանակ» տրամադրել (հատվածներ 3133)՝ տաճարը կառուցելու համար։ Թեև այս դասի մնացած մասը կենտրոնացած է տաճարներում արարողություններ կատարելու վրա՝ մասնավորապես մեր մահացած նախնիների համար, ուսանողները ցանկության դեպքում կարող են ազատ տրամադրել իրենց ժամանակը՝ քննարկելու Հիսուս Քրիստոսի հատկանիշները:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ կողմից օգտագործվող «ձեր մահացածների մկրտություններ» բառերից (տես Վարդապետություն և Ուխտեր 124.32–33, 127․5

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ Քուքը մեր մահացած նախնիների մասին ասել է հետևյալը.

Երեց Քվենթին Լ. Քուք

Տերն իր տված նախնական հայտնության մեջ նշել է «ձեր մահացածների մկրտություն» արտահայտությունը [Վարդապետություն և Ուխտեր 127․5, շեշտադրումն ավելացված է]: Մեր վարդապետական պարտականությունը մեր անձնական մահացած նախնիների հանդեպ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունն ընտանիքակենտրոն է: (Քվենթին Լ․ Քուք, «Roots and Branches», Լիահոնա, մայիս 2014, 45)

  • Ձեր մահացած նախնիների մասին իմանալն ինչպե՞ս է ազդել ձեզ վրա: Ինչպե՞ս դա կարող է ազդել ձեզ վրա:

  • Ըստ ձեզ, ձեր մահացած նախնիների համար տաճարային արարողություններ կատարելն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:

Դերը, որը դուք կարող եք խաղալ Տիրոջ փրկության աշխատանքում

Ուսանողներին առաջարկեք մտածել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հետ կապված իրենց փորձառությունների մասին՝ խորհելով, թե որքանով են իրենց վերաբերում հետևյալ պնդումները:

1-ից 5-ը սանդղակով (1=ճիշտ չէ, 5=շատ ճիշտ է) գնահատեք, թե որքանով են այդ պնդումները բնութագրում ձեզ:

Ես գիտեմ, թե ինչպես գտնել իմ մահացած նախնիների անունները:

Ես գիտեմ, թե ինչպես ներկայացնել իմ մահացած նախնիների անունները տաճարում:

Ես ցանկանում եմ գտնել իմ մահացած նախնիների անունները և նրանց համար արարողություններ կատարել տաճարում:

Ես զգում եմ իմ մահացած հարազատների համար աշխատանք կատարելու կարևորությունը։

Խրախուսեք ուսանողներին կիսվել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի վերաբերյալ իրենց հասկացողություններով և փորձառություններով: Հարցրեք նրանց, թե ինչ են ցանկանում սովորել և ինչպիսի օգնության կարիք իրենք ունեն: Առաջարկեք նրանց սովորել միմյանցից և Սուրբ Հոգուց՝ քննարկելով այն օրհնությունները, որոնք կարող է բերել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը:

Անհրաժեշտության դեպքում դիտեք հետևյալ տեսանյութերից մեկը։

«Focus on the Temple» (7:18, դիտել 3:50-ից 4:36-ը)

7:19

Կենտրոնացեք տաճարի վրա

«Spiritual Dynamite» (2:40)

2:40

Spiritual Dynamite

«Աստծո ընտանիքի հավաքումը» (4:18)

4:18

Gathering the Family of God

Քայլեր, որոնք կարող եք կատարել

Ցուցադրեք հետևյալ քայլերը, որոնք կարող են օգնել ուսանողներին ներգրավվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի մեջ: Այն ուսանողներին, որոնք նախկինում կատարել են այդ քայլերը, խրախուսեք հնարավորինս օգնել մյուս ուսանողներին:

  • Քայլ 1․ Ստեղծեք Եկեղեցու պատմություն

  • Քայլ 2․ Ուսումնասիրեք Իմ ընտանիքը. պատմություններ, որոնք մեզ միավորում են գրքույկը, FamilySearch կամ the Family Tree հավելվածներում։

  • Քայլ 3․ Օգտագործեք Արարողությունների նախապատրաստում գործառույթը:

  • Քայլ 4․ Գրանցվեք հանդիպման համար և այցելեք տաճար:

Ուսանողներից մեկին առաջարկեք ցույց տալ, թե ինչպես պետք է օգտագործել Արարողությունների նախապատրաստում գործառույթը: Խրախուսեք ուսանողներին ներբեռնել և սովորել օգտվել Family Tree հավելվածից: Հավելվածում նրանք կարող են սեղմել տաճարի պատկերակի և Արարողությունների նախապատրաստում գործառույթի վրա՝ գտնելու ընտանիքի անդամների անունները, որոնց համար իրենք կարող են արարողություններ կատարել: Օգնեք ուսանողներին սովորել, թե ինչպես գտնել և տպել անվանական քարտերը՝ տաճար տանելու համար: Երբ ուսանողները գտնեն իրենց մահացած նախնիներից մի քանիսի անունները, խրախուսեք նրանց իմանալ, թե ինչ առընչություն ունեն իրենք այդ նախնիների հետ, ինչպես նաև մահացած նախնիների մասին հասանելի ցանկացած անձնական տեղեկություն: Այն ուսանողներին, որոնք ունեն տաճարային երաշխավորագիր, առաջարկեք գրանցվել՝ տաճար այցելելու համար:

Անհրաժեշտության դեպքում, հետևյալ տեղեկությունները կարող են տրամադրել լրացուցիչ ուղղորդում:

Երբ ուսանողներն օգնեն միմյանց գտնել այն անունները, որոնք պետք է իրենց հետ տանեն տաճար, կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց մտքերով և սովորածով: Խրախուսեք նրանց մտածել Փրկչի և Նրա ցանկության մասին՝ օգնելու մեր մահացած նախնիներին: Կարող եք հարցնել․

  • Ըստ ձեզ, հիմա տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ նախապատրաստվել Աստծո հետ Իր տաճարում ուխտեր կապելուն և պահելուն:

  • Ընտանեկան պատմության աշխատանքը և տաճարային ծառայությունն ինչպե՞ս կարող են խորացնել ձեր սերը Փրկչի հանդեպ: