Սեմինարիա
Դաս 205. Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում. Հաճախենք տաճար մեր ողջ կյանքի ընթացքում


«Դաս 205. Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում. Հաճախենք տաճար մեր ողջ կյանքի ընթացքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 205. Տաճարային նախապատրաստություն

Տաճարային երկրպագություն կատարենք ողջ կյանքում

Հաճախենք տաճար մեր ողջ կյանքի ընթացքում

անդամները դուրս են գալիս տաճարից

Մենք ապրում ենք տպավորիչ ժամանակներում, երբ կատարվում է տաճարների աննախադեպ կառուցում: Տերը ավելի քան երբևէ հասանելի է դարձնում Իր սուրբ տան օրհնությունները: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ տաճարում Տիրոջը երկրպագելու կարևորությունը ողջ կյանքի ընթացքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավելի շատ ժամանակ անցկացրեք Տաճարում

Այս դասի ողջ ընթացքում կօգտագործվի մի կյանքի պատմության ուսումնասիրություն, որը կօգնի ուսանողներին տեսնել, թե տաճարներում երկրպագելն ինչպես կարող է օրհնել իրենց ողջ կյանքի ընթացքում: Ուսանողներին առաջարկեք այդ պատմությունն ուսումնասիրելիս մտածել իրենց կյանքի մասին: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք պատմության ուսումնասիրությունը, որպեսզի այն համապատասխանի ձեր ուսանողներին: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին փոխարինել փակագծերում գրվածը նրանով, ինչն իրենց համար ավելի նպատակահարմար է:

(Հովսեսը) (տասնվեց տարեկան) է: Նա Եկեղեցու անդամ է (հինգ տարի): Նա հոգևոր փորձառություններ է ունեցել, սակայն կցանկանար ավելի ամուր վկայություն ստանալ Փրկչի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: (Հովսեսը) երբեմն իրեն զգում է (ճնշված, երբ իրենից պահանջվում է լավ սովորել դպրոցում): Նա մտահոգվում է (իր ապագայի և նրա համար, թե ինչպես արդար ապրել ամբարիշտ աշխարհում):

  • Պատկերացրեք, որ (Հովսեսը) ձեզնից խորհուրդ է հարցրել իր մտահոգություններից մեկի վերաբերյալ: Տիրոջը Իր տաճարում երկրպագելն ինչո՞ւ կարող է օգտակար խորհուրդ լինել:

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով այն օգնությունը, որ Տերը տրամադրում է մեզ.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Եկեք երբեք մեր տեսադաշտից բաց չթողնենք այն, թե Տերն ինչ է անում մեզ համար: Նա Իր տաճարներն ավելի հասանելի է դարձնում։ Նա մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանն օգնելու մեր կարողությունը: Նա նաև օգնում է, որ մեզանից յուրաքանչյուրը հոգեպես ավելի հղկված դառնա։ Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքն աննախադեպ եղանակներով։ …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին: (Ռասսել Մ. Նելսոն, «Կենտրոնացեք տաճարի վրա», Լիահոնա, նոյեմբեր 2022, 121)

  • Ի՞նչը տպավորեց ձեզ այս խոսքերից:

  • Ի՞նչ խոստումներ է Տերը տվել Իր մարգարեի միջոցով:

    Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ավելի շատ ժամանակ անկացնենք՝ երկրպագելով Տիրոջ տաճարում, Նա խոստանում է մեզ այնպիսի օրհնություններ, որոնք մենք չենք կարող ստանալ այլ եղանակով:

    Եթե ​​ձեր ուսանողների մուտքը դեպի տաճար սահմանափակ է, խոսեք այն մասին, թե նրանք ինչպես կարող են կենտրոնանալ տաճարի վրա: Օրինակ՝ ուսանողները կարող են ձգտել լինել տաճարին արժանի և մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին:

  • Ըստ ձեզ, Տիրոջ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելն ինչպե՞ս կարող է օրհնել մեզ աննախադեպ եղանակներով:

    Ստորև ներկայացվող հարցերը նախատեսված են ինքնուրույն մտորման համար։ Ուսանողների համար օգտակար կլինի գրել հարցերի պատասխաններն իրենց օրագրերում: Պատրաստակամ ուսանողները կարող են իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:

  • Որքա՞ն հավանական է, որ դուք կարող եք հետևողականորեն տաճար հաճախել ձեր ողջ կյանքի ընթացքում: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ խոչընդոտներ կարիք կլինի հաղթահարել՝ ձեր ողջ կյանքի ընթացքում տաճար հաճախելու համար:

Խոստացված օրհնություններ

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին մեծացնել իրենց ցանկությունը՝ երկրպագել Տիրոջը Իր տաճարներում: Դա անելու եղանակներից մեկը կարող է լինել՝ օգնել ուսանողներին բացահայտել Տիրոջը Իր տաճարներում երկրպագելու բազմաթիվ օրհնություններ: Ուսանողները կարող են գրատախտակին գրել այն, ինչ կգտնեն հետևյալ սուրբ գրություններում և արտահայտություններում:

Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և արտահայտությունները՝ փնտրելով օրհնություններ, որոնք Տերը խոստանում է նրանց, ովքեր երկրպագում են Իրեն Իր տանը.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Խնդրում եմ, ժամանակ տրամադրեք Տիրոջը Իր սուրբ տանը։ Ոչինչ չի ամրապնդի ձեր հոգևոր հիմքն այնպես, ինչպես տաճարային ծառայությունը և տաճարային երկրպագությունը: (Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 121)

Խնդրում եմ, հավատացեք ինձ, երբ ես ասում եմ, որ երբ ձեր հոգևոր հիմքն ամուր կառուցված է Հիսուս Քրիստոսի վրա, դուք վախենալու կարիք չունեք: Քանի որ դուք հավատարիմ եք տաճարում կապած ձեր ուխտերին, դուք կամրանաք Նրա զորությամբ: Հետո, երբ տեղի ունենան հոգևոր երկրաշարժեր, դուք կկարողանաք ամուր կանգնել, քանի որ ձեր հոգևոր հիմքն ամուր է և անշարժ։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 96)

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

18:1

Աստծո ընտանիքի հավաքումը

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Շատ երիտասարդներ բացահայտել են, որ տրամադրելով իրենց ժամանակն ընտանիքի պատմությունն ուսումնասիրելուն և տաճարային աշխատանք կատարելուն, իրենք խորացրել են փրկության ծրագրի մասին իրենց վկայությունը: Դա մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել հակառակորդի ազդեցությունը: Դա օգնել է նրանց ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին և ավելի մոտ լինել Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այս աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս (տեսՎ&Ու 128․18): (Հենրի Բ․ Այրինգ, «Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 22)

  • Ի՞նչ ուսուցանեցին ձեզ այդ օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս է Տերը օրհնել ձեզ՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու համար:

  • Ինչպե՞ս կարող են այդ օրհնություններն այժմ մղել ձեզ՝ երկրպագելու Տիրոջը տաճարում։ Ձեր ողջ կյանքի ընթացքո՞ւմ։

Տաճարային երկրպագությունը մեր ողջ կյանքի ընթացքում

Հետևյալ կյանքի պատմության ուսումնասիրությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ իրենց ողջ կյանքի ընթացքում Տիրոջը տաճարներում երկրպագելու կարևորությունը: Պատմության ուսումնասիրության ընթացքում խրախուսեք ուսանողներին մտածել իրենց ապագայի մասին և, թե ինչպես կարող են երկրպագել Տիրոջը տաճարներում՝ իրենց ողջ կյանքի ընթացքում:

Կարող եք օգտագործել ուսումնասիրության մի քանի տարբերակ՝ պատմության ուսումնասիրության տարբեր հատվածներով: Ուսանողները կարող են պատմության ուսումնասիրությունը բաժանել մասերի և դրանք ուսումնասիրել ամբողջ դասարանով, անհատապես և խմբերով:

Յուրաքանչյուր մասից հետո դադար տվեք՝ քննարկելու հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ արդարացումներ կարող են բերել (Հովսեսը) և (Իզաբելը)՝ տաճարային երկրպագությունն առաջնահերթություն չդարձնելու համար:

  • Տիրոջը Իր տանը երկրպագելու արդյունքում ստացած ո՞ր օրհնությունները կարող են օգնել (Հովսեսին) և (Իզաբելին):

  • Ի՞նչ զոհաբերություններ պետք է անեն (Հովսեսը) և (Իզաբելը)՝ տաճարում Տիրոջը հետևողականորեն երկրպագելու համար:

Տարիքը՝ 20 տարեկան

Լիաժամկետ միսիայից տուն վերադառնալուց հետո (Հովսեսը) ձգտում է շարունակել իր կրթությունը (տեղական արհեստագործական դպրոցում): (Ինստիտուտ հաճախելու) ընթացքում նա հանդիպում է մի երիտասարդ կնոջ (Իզաբելին) և նրանք ամուսնանում են: Ուսումն ավարտելուց հետո (Հովսեսը) (սկսում է իր անձնական բիզնեսը): Նա մտահոգվում է (իր ընտանիքի կարիքները հոգալու համար): Նա և (Իզաբելը) ստեղծում են իրենց ընտանիքը և օրհնվում են (երեք) գեղեցիկ երեխաներով: (Հովսեսը) և (Իզաբելը) անում են ամեն ինչ՝ իրենց ամբողջ ժամանակն իրենց ընտանիքին, (իրենց բիզնեսին) և Եկեղեցու կոչումներին հատկացնելու համար: (Չորս) տարեկան հասակում նրանց երեխաներից մեկը (վթարի հետևանքով ծանր վիրավորում է ստանում)։

Տարիքը՝ 30 տարեկան

(Հովսեսը) և (Իզաբելը) քրտնաջան աշխատում են՝ իրենց ընտանիքն ապահովելու համար (վարելով իրենց բիզնեսը): Նրանք բախվում են իրենց երեխաներին մեծացնելու և նրանց օգնելու դժվարություններին (ստանում են Հիսուս Քրիստոսի մասին իրենց անձնական վկայությունները): (Հովսեսը) փորձում է հավասարակշռել իր ընտանիքի, (իր բիզնեսի) հետ անցկացրած ժամանակն իր կոչման հետ, որպես (ուսուցիչների քվորումի խորհրդական): Իզաբելը ծառայում է որպես (Երեխաների միության նախագահ), փորձում է օգնել (ընտանեկան բիզնեսում) և հնարավորինս շատ լինել իր երեխաների կողքին:

Տարիքը՝ 60 տարեկան և բարձր

(Հովսեսի) և Իզաբելի երեխաներն (ունեն իրենց ընտանիքները): (Հովսեսը) և (Իզաբելը) սիրում են իրենց ընտանիքը, բայց մտահոգվում են, որ (իրենց թոռները հետևեն Հիսուս Քրիստոսին և կարողանան ճիշտ որոշումներ կայացնել): Տարիքի հետ (Հովսեսի առողջությունը վատանում է):

Կարող եք կարդալ նախագահ Ռասել Մ. Նելսոնի խոսքերը «Լրացուցիչ նյութերում», որտեղ կա հետևյալ հարցի պատասխանը․ «Ինչպե՞ս կարող ենք առաջնահերթություն տալ տաճարային երկրպագությանը հիմա և ապագայում»: Քննարկեք, թե այդ խոսքերն ինչպես են վերաբերում այս պատմության ուսումնասիրությանը և մեր կյանքին:

Նամակ գրեք ինքներդ ձեզ

Ուսանողներին առաջարկեք խրախուսական նամակ գրել իրենց՝ ապագայում Տիրոջ տաճարներում Իրեն երկրպագելու կարևորության մասին: Ուսանողները կարող են ծրարի վրա գրել նամակը բացելու ամսաթիվը և պահել նամակն այդ ծրարի մեջ, որը պետք է բացվի նշված օրը:

Նրանք կարող էին գրել.

  • Տաճարում իրենց ներկայիս փորձառությունների մասին:

  • Ինչպես կարող է հետևողականորեն տաճար հաճախելու որոշումն ազդել իրենց կյանքի վրա:

  • Ինչպես կարող է հետևողականորեն տաճար հաճախելու որոշումն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա:

  • Իրենք ինչպե՞ս կարող են տաճարային երկրպագությունն առաջնահերթություն դարձնել հիմա և ապագայում:

Հիշեցրեք ուսանողներին գործել Սուրբ Հոգուց ստացած ցանկացած հուշումի հիման վրա և գրել իրենց ունեցած այլ մտքերի մասին: