«Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Եկեղեցու ղեկավարների ուսմունքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Ակնարկ
Տերը հաճախ է խոսում մեզ հետ Իր ծառաների միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 1.38)։ Եկեղեցու ղեկավարների ուղերձները լսելով և ուսումնասիրելով՝ մենք կարող ենք հասկանալ, թե Փրկիչն ինչ է ցանկանում է, որ մենք իմանանք: Այս դասերը կարող են օգնել ուսանողներին ուսումնասիրել Տիրոջ ուղերձները, որոնք տրվել են Նրա ծառաների միջոցով:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին նապատրաստվել՝ լսելու գերագույն համաժողովում Փրկչի կողմից տրվող անձնական ուղերձները:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին խոսել իրենց ընտանիքների հետ այն մասին, թե իրենք ինչ կարող են անել՝ գերագույն համաժողովին նախապատրաստվելու և մասնակցելու համար:
-
Նկար․ Ընտանիքի նկար, որը դիտում է գերագույն համաժողովը
-
Բովանդակություն ցուցադրման համար․ դասի սկզբում ներկայացվող ինքնագնահատման հարցերը։
-
Աշխատաթերթ․ «Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին»
Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Իր ծառաների կողմից տրված Տիրոջ ուղերձներն ուսումնասիրելու և կիրառելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին դասի գալ պատրաստված՝ կիսվելու Եկեղեցու ղեկավարի խոսքերով, որոնք կարևոր են իրենց համար և բացատրել, թե ինչու են այդ խոսքերը կարևոր: Այդ խոսքերը կարող են լինել գերագույն համաժողովի ելույթից, հեռարձակման ուղերձից, սոցիալական ցանցի գրառումից կամ նման մի նյութից:
-
Նյութեր ուսանողների համար. ելույթ գերագույն համաժողովից, Լիահոնա կամ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերից կամ Եկեղեցու հոգևոր հավաքներից և հեռարձակումներից՝ ամբողջությամբ կամ մասամբ
-
Նկար ցուցադրման համար․ ներկայիս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարը
-
Տեսանյութ. «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» (6:01, դիտել 1:17-1:58)
Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Դասի նպատակը․ այս ձևանմուշը ձեզ տալիս է գաղափարներ, որոնք կօգնեն ուսանողներին ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների ուղերձները:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողների հետ կիսվեք այն ուղերձի վերնագրով, որը նրանք ուսումնասիրելու են դասարանում: Խրախուսեք նրանց դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել ուղերձը։ Առաջարկեք նրանց աղոթքով նախապատրաստվել, որ Սուրբ Հոգին ուսուցանի իրենց՝ Հիսուս Քրիստոսի ծառաների ուղերձներն ուսումնասիրելիս։
«Ընտրություններ հավերժության համար»
Դասի նպատակը․ օրինակ տրամադրել, թե ուսուցիչներն ինչպես կարող են օգտագործել «Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» նյութը՝ ուղղորդելու ուսանողներին, երբ նրանք ուսումնասիրում են այդ ուղերձները, և խորացնելու ուսանողների հասկացողությունը այն սկզբունքների վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել հավերժական կյանքին:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթքով նախապատրաստվել՝ ուսումնասիրելու նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթը (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022, ChurchofJesusChrist.org)։ Նրանք կարող են մտածել ապագայի վերաբերյալ իրենց ունեցած հարցերի մասին և աղոթել Երկնային Հորը՝ պատասխաններ գտնելու համար: Որպես այլընտրանք, առաջարկեք ուսանողներին դասից առաջ կարդալ, դիտել կամ լսել «Ընտրություններ հավերժության համար» ելույթը։
-
Աշխատաթերթեր․ ««Ընտրություններ հավերժության համար» Մաս 1», ««Ընտրություններ հավերժության համար» Մաս 2»; ««Ընտրություններ հավերժության համար» Մաս 3»
-
Նյութեր ուսանողների համար. Թուղթ և այլ պարագաներ, որպեսզի ուսանողները ստեղծեն գեղարվեստական նմուշ