«Դաս 211. «Ընտրություններ հավերժության համար». Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ընտրություններ հավերժության համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 211․ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
«Ընտրություններ հավերժության համար»
Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Ամբողջ տարվա ընթացքում ուսանողները բազմաթիվ հնարավորություններ կունենան սեմինարիայում սովորելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերջին օրերի ոգեշնչված ղեկավարների ուսմունքները: Այս դասում տրվում է օրինակ, թե ուսուցիչներն ինչպես կարող են օգտագործել «Ձևանմուշ․ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» փաստաթուղթը, որպեսզի ուղղորդեն դասարանին՝ այս ուղերձներն ուսումնասիրելիս: Այս դասում օգտագործված օրինակը նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ուղերձն է ([համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15 մայիսի, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org)։ Այս դասը կխորացնի ուսանողների հասկացողությունը սկզբունքների մասին և կօգնի նրանց պատրաստվել հավերժական կյանքին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սկսեք դասը
երիտասարդ չափահասներին ուղղված իր ուղերձում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․
Ուզում եմ ձեզ հետ խոսել ձեր ապագայի մասին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15 մայիսի, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ մտքեր ու զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք ձեր ապագայի մասին այս կյանքում և հավերժության մեջ:
-
Եթե հնարավորություն ունենայիք խոսել ձեր ապագայի մասին Աստծո մարգարեի հետ, ի՞նչ հարցեր կտայիք նրան:
Ուսումնասիրեք ուղերձը
Նախագահ Նելսոնի «Ընտրություններ հավերժության համար» ելույթն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ նախապատրաստվել ձեր ապագային երկրի վրա և հավերժական կյանքին՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Կարող եք նաև փնտրել ուսմունքներ, որոնք կարող են պատասխանել ձեր ապագայի վերաբերյալ ձեր հարցերին, որ գրել եք ուսումնասիրության օրագրում կամ գրատախտակին:
Խորացրեք ձեր հասկացողությունը
Խորհեք այն գաղափարների մասին, որոնք դուք ձեռք եք բերել նախագահ Նելսոնի ուղերձն ուսումնասիրելիս: Ստեղծեք որևէ բան, որը կարող է օգնել ձեզ հիշել այն, ինչ սովորել եք, կամ որը կարող է ոգեշնչել ուրիշներին նախապատրաստվել բովանդակալից ապագային և հավերժական կյանքին: Ստորև բերված են մի քանի օրինակներ, թե ինչ կարող եք ստեղծել.
-
Նկար
-
Բանաստեղծություններ
-
Մեմ
-
Գրառում սոցիալական ցանցերում
-
Նախագահ Նելսոնի ուղերձի ո՞ր մասն է ոգեշնչել ձեզ ստեղծել դա: Ինչո՞ւ դա ձեզ ոգեշնչեց:
-
Այդ ուղերձը հիշելն ինչպե՞ս կարող է ուղղորդել ձեզ ներկայումս և ապագայում:
-
Ինչպե՞ս կարող է ձեր ստեղծագործությունը մղել մարդուն դիմելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: