Սեմինարիա
Դաս 208. Պատրաստվենք գերագույն համաժողովին. լսենք Փրկչի խոսքերը գերագույն համաժողովի միջոցով


«Դաս 208. Պատրաստվենք գերագույն համաժողովին. Լսենք Փրկչի խոսքերը գերագույն համաժողովի միջոցով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Պատրաստվենք գերագույն համաժողովին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 208․ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին

Լսենք Փրկչի խոսքերը գերագույն համաժողովի միջոցով

ընտանիքը մասնակցում է գերագույն համաժողովին

Գերագույն համաժողովին նպատակադրված պատրաստվելը և մասնակցելը մեզ հնարավորություն է տալիս անձնական հայտնություն ստանալ: Գերագույն համաժողովում տրվող ոգեշնչման և առաջնորդության ուղերձները գալիս են Տիրոջից՝ Նրա ընտրված ղեկավարների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին պատրաստվել լսելու Փրկչի կողմից տրվող անձնական ուղերձները գերագույն համաժողովում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես պատրաստվել միջոցառումներին

Առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի միջոցառումների մասին, որոնց նրանք հաճույքով են մասնակցում, օրինակ՝ որևէ տոնի, սպորտային խաղի, արձակուրդի կամ այլ միջոցառման: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես են մասնակցել կամ պատրաստվել մասնակցելու այդ միջոցառումներին: Քննարկեք, թե ինչպես է մեր նախապատրաստությունը միջոցառումներին օգնում մեզ ավելի բովանդակալից փորձառություն ունենալ միջոցառման ընթացքում: Քննարկելուց հետո կարող եք ցուցադրել գերագույն համաժողովը դիտող ընտանիքի մի նկար:

  • Ի՞նչ եք անում դուք կամ ձեր ընտանիքը՝ գերագույն համաժողովին նախապատրաստվելու և մասնակցելու համար:

Գերագույն համաժողովի նպատակը

1831 թվականի փետրվարին Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին՝ հրահանգելով նրանց հավաքել երեցներին համաժողովում, որը տեղի ունեցավ այդ տարվա հունիսին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 44․2 հատվածը և փնտրեք, թե Տերն ինչ խոստացավ անել այդ համաժողովում։

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածում տրված Տիրոջ խոստումն օգնել ձեզ հասկանալ, թե մենք ինչու ենք գերագույն համաժողով ունենում:

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով գերագույն համաժողովի նպատակը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Այս և մյուս գերագույն համաժողովների նպատակն է օգնել, որ մենք լսենք Նրան։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, մայիս 2020, 7)

Ուսանողները կարող են գրել նախագահ Նելսոնի խոսքերը կամ նշել հղումը իրենց սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 44.2 հատվածի կողքին:

Ընդգծեք այն ճշմարտությունը, որ գերագույն համաժողովի նպատակն է օգնել մեզ լսել Հիսուս Քրիստոսին։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ կասի ձեզ Հիսուս Քրիստոսը:

  • Ի՞նչ եղանակներով դուք կարող եք լսել Փրկչին գերագույն համաժողովում:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտորել գերագույն համաժողովին իրենց նախապատրաստության մասին, կարող եք գրատախտակին ցուցադրել ինքնագնահատման հետևյալ հարցերը: Ուսանողները կարող են խորհել այդ հարցերի շուրջ և գրել իրենց պատասխանները ուսումնասիրության օրագրում:

  • Որքանո՞վ եք պատրաստ լսելու, թե Փրկիչն ինչպես է ուղերձների միջոցով խոսում ձեզ հետ գերագույն համաժողովում:

  • Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ ստանալ կամ հույս ունեք ստանալ գերագույն համաժողովից:

Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին

աշխատաթերթի պատկերակԱշխատաթերթի նպատակն է օգնել ուսանողներին բացահայտել տարբեր եղանակներ, որոնցով նրանք կարող են պատրաստվել գերագույն համաժողովին: Ուսանողները կարող են աշխատել փոքր խմբերով, դասընկերոջ հետ կամ ինքնուրույն:

Ինչպես պատրաստվել գերագույն համաժողովին

Երբ Հիսուս Քրիստոսն այցելեց նեփիացիներին, Նա հրավիրեց նրանց պատրաստել իրենց միտքը՝ լսելու և հասկանալու Իր ուղերձը (տես 3 Նեփի 17.3)։ Պատկերացրեք, թե ինչպիսին կարող է լինել ձեր փորձառությունը գերագույն համաժողովում, եթե դուք նույնն անեք:

  1. Ուսումնասիրեք ստորև բերված նյութերը՝ փնտրելով եղանակներ, որոնցով կարող եք նախապատրաստվել գերագույն համաժողովում Տիրոջ ուղերձները ստանալուն: Կարող եք նշել այն կարևոր խոսքերն ու արտահայտությունները, որոնք առավել տպավորիչ էին ձեզ համար:

    Մոսիա 2․9, Վարդապետություն և Ուխտեր 88․63

    Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

    Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

    Այսօր և վաղը այս ամբիոնից դուք կշարունակեք լսել ճշմարտությունը: Խնդրում եմ նշել այն մտքերը, որոնք գրավում են ձեր ուշադրությունը և այն մտքերը, որոնք ծագում են ձեր գլխում և մնում ձեր սրտում: Աղոթքով խնդրեք, որ Տերը հաստատի ձեր լսած խոսքերի ճշմարտացիությունը։ (Ռասսել Մ․ Նելսոն «Ո՞րն է ճիշտ», Լիահոնա, նոյեմբեր 2022, 30)

    Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

    Նախագահ Հենրի Բ. Այրինգ

    Ես գիտեմ Աստծո ծառաներին, որոնք կխոսեն ձեզ հետ այս համաժողովի ընթացքում: Նրանք կանչված են Աստծո կողմից՝ ուղերձներ հղելու Իր զավակներին: Տերն ասել է նրանց մասին. «Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում, ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» [Վարդապետություն և Ուխտեր 1․38

    Դուք ցույց եք տալիս վստահություն Նրա հանդեպ երբ լսում եք, ցանկանալով սովորել և ապաշխարել, և ապա գնում եք և անում այն, ինչ Նա խնդրում է ձեզանից: Եթե դուք վստահում եք Աստծուն այնքան, որ լսում եք Նրա ուղերձը այս համաժողովի յուրաքանչյուր քարոզի, երգի և աղոթքի մեջ, դուք կգտնեք այն: Եվ եթե դուք հետո գնաք և անեք այն, ինչ Նա կկամենա, որ անեք, Նրան վստահելու ձեր ուժը կաճի և ժամանակի ընթացքում դուք կտոգորվեք երախտագիտությամբ՝ հասկանալով, որ Նա սկսել է վստահել ձեզ: (Հենրի Բ. Այրինգ «Վստահիր Աստծուն, հետո գնա ու արա», Լիահոնա, նոյեմբեր 2010, 73)

    Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

    Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

    Երբ դուք պատրաստվում եք գերագույն համաժողովին, ես հրավիրում եմ ձեզ մտածել այն հարցերի մասին, որոնց պատասխանների կարիքն ունեք: Օրինակ՝ դուք կարող եք ցանկանալ Տիրոջ առաջնորդությունը՝ ձեր առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:

    Ձեր հատուկ աղոթքների պատասխանները կարող են գալ անմիջապես որևէ ելույթից կամ արտահայտությունից: Այլ պահերի պատասխանները կարող են գալ, կարծես թե, առնչություն չունեցող բառից, արտահայտությունից կամ երգից: Կյանքի օրհնությունների հանդեպ երախտագիտությամբ լցված սիրտը և խորհրդին հետևելու անկեղծ ցանկությունը կպատրաստի անձնական հայտնության ուղին: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Գերագույն համաժողով․ ոչ սովորական օրհնություն», Ensign, սեպտ. 2011, 4),

  2. Ձեր ուսումնասիրածի հիման վրա կազմեք այն եղանակների ցանկը, որոնցով կարող եք պատրաստվել լսելու Տիրոջ ձայնը գերագույն համաժողովում:

  3. Թվարկեք մի քանի այլ եղանակներ, որոնցով կարող եք պատրաստվել լսելու Տիրոջ ձայնը գերագույն համաժողովում:

Իմ նախապատրաստությունը գերագույն համաժողովին

Ստորև բերված հարցերը կարող են օգնել ուսանողներին կիրառել աշխատաթերթում տրված երեց Ուխդորֆի խոսքերի խորհուրդը: Ուսանողները կարող են պատասխանել հարցերին իրենց ուսումնասիրության օրագրում, թերթիկի կամ նշումների քարտի վրա, որը կարող են տանել տուն՝ որպես հիշեցում:

  • Ի՞նչ հարցեր ես ունեմ: Ինչպիսի՞ առաջնորդության կամ ուղղորդման կարիք ունեմ՝ ինձ հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար:

  • Ի՞նչ որոշակի քայլ պետք է կատարեմ, որ պատրաստվեմ լսելու Տիրոջ՝ ինձ համար նախատեսված ուղղորդումը գերագույն համաժողովում: (Ընտրեք մեկ կամ երկու եղանակ, որը նշել եք ձեր աշխատաթերթում։)

Օգնեք ուսանողներին պատմել գերագույն համաժողովի՝ իրենց փորձառության մասին

Գերագույն համաժողովից հետո խնդրեք ուսանողներին կիսվել, թե գերագույն համաժողովին նախապատրաստվելն ինչպես է ազդել իրենց փորձառության վրա: Որոշ ուսանողներ, հնարավոր է, չմասնակցեն համաժողովին: Կարող եք ժամանակ տրամադրել այս ուսանողներին՝ ծանոթանալու ելույթների ամփոփումներին:

  • Ի՞նչ եք արել դուք պատրաստվելու համար: Ինչո՞վ էր սա օգտակար:

  • Ինչպե՞ս ձեր նախապատրաստությունն օգնեց ձեզ լսել Փրկչի ձայնը և ուղղորդում ստանալ Նրանից:

Ուսանողները կարող են նաև կիսվել իրենց զգացմունքներով կամ վկայությամբ՝ գերագույն համաժողովի ընթացքում իրենց զգացածի կամ լսածի վերաբերյալ: