Սեմինարիա
Դաս 57․ Վարդապետություն և Ուխտեր 42․29–39․ Նվիրաբերված Տիրոջը


«Դաս 57․ Վարդապետություն և Ուխտեր 42․29–39․ Նվիրաբերված Տիրոջը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 42․29–39», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 57. Վարդապետություն և Ուխտեր 41–44

Վարդապետություն և Ուխտեր 42․29–39

Նվիրաբերված Տիրոջը

Փրկչի ձեռքերը

Եկեղեցու մի խումբ անդամներ, որոնք ապրում էին Իսահակ և Լյուսի Մորլիների ագարակում, մեծ ցանկություն ունեին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և հոգ տանել միմյանց մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը բացահայտեց նվիրաբերման օրենքը, որպեսզի օգնի Սրբերին հոգ տանել աղքատների մասին: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել նվիրաբերման օրենքով ապրելու իրենց ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Դուք եք իմ ձեռքերը»

Նախկինում Առաջին նախագահության անդամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է հետևյալով․

2:3

“You Are My Hands”

As disciples of Jesus Christ, our Master, we are called to support and heal rather than condemn.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Պատմվում է մի պատմությունն մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի ռմբակոծության հետևանքով լրջորեն վնասվել է Հիսուս Քրիստոսի մեծ արձանը։ Երբ քաղաքի մարդիկ գտան արձանը քարերի կույտի մեջ, նրանք վշտացան, որովհետև դա իրենց հավատքի և իրենց կյանքում Աստծո ներկայության սիրելի խորհրդանիշն էր:

Մասնագետ վարպետները կարողացան վերականգնել արձանը, սակայն նրա ձեռքերն այնքան շատ էին վնասվել, որ հնարավոր չեղավ վերականգնել դրանք: Ոմանք առաջարկեցին, որ վարձեն քանդակագործ՝ նոր ձեռքեր քանդակելու համար, բայց մյուսները ցանկանում էին թողնել այն ինչպես որ կար՝ որպես մշտական հիշեցում պատերազմի ողբերգության մասին: Ի վերջո, արձանը մնաց առանց ձեռքերի: Ինչևէ, քաղաքի մարդիկ Հիսուս Քրիստոսի արձանի պատվանդանին մի հուշագիր ավելացրեցին հետևյալ խոսքերով. «Դուք եք իմ ձեռքերը»: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք եք իմ ձեռքերը», Լիահոնա, մայիս 2010, 68)

  • Այս պատմության մեջ ի՞նչն է տպավորում ձեզ:

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք լինել Հիսուս Քրիստոսի ձեռքերը:

Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրում գրել «Նրա ձեռքերը» կամ ուրվագծել իրենց ձեռքերից մեկը: Առաջարկեք նրանց խորհել Տիրոջ ձեռքերը լինելու իրենց ցանկության մասին: Դասի ավարտին նրանք հնարավորություն կունենան գրի առնելու իրենց մտքերն ու զգացմունքները։

Նվիրաբերման օրենքը

1831 թվականի սկզբին Նյու Յորքում ապրող Եկեղեցու անդամները գաղթեցին Օհայո: Այդ Սրբերից շատերը աղքատ էին և նրանք թողեցին իրենց ունեցվածքի մեծ մասը: Օհայոյում նոր անդամների մի մեծ խումբ ապրում էր Իսահակ և Լյուսի Մորլիների ագարակում: Նրանք կազմել էին համայնքային խումբ, որն անվանում էին «Ընտանիք»։ Համոզմունքներից մեկը, որ նրանք կիսում էին, այն էր, որ ամբողջ անձնական ունեցվածքը պատկանում է խմբի բոլոր անդամներին: Տերն անդրադարձավ նրանց գործելակերպին, երբ հայտնեց Իր օրենքը Ջոզեֆ Սմիթին: Ի թիվս այլ օրենքներ՝ Տերը բացահայտեց նվիրաբերման օրենքի սկզբունքները: Այդ սկզբունքները սովորելը և դրանցով ապրելը մի եղանակ էր, որով Սրբերը կարող էին լինել Տիրոջ ձեռքերը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե իրենք ինչ են լսել նվիրաբերման օրենքի մասին կամ հարցրեք նրանց, թե ինչ հարցեր ունեն այդ օրենքի վերաբերյալ: Ուսանողները կարող են որոնել նվիրաբերման սահմանումը, կամ դուք կարող եք տրամադրել նրանց Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ սահմանումը:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Նվիրաբերել նշանակում է մի սուրբ բան ի սպաս դնել կամ նվիրագործել՝ նվիրել սուրբ նպատակի համար: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին», Լիահոնա, նոյ. 2010, 16)

Տերը խնդրեց Օհայոյի Սրբերին Իրեն նվիրաբերել իրենց ունեցվածքը՝ տրամադրելով այն Իր Եկեղեցուն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 42․29–38 հատվածները՝ փնտրելով պատճառները, թե ինչու Տերը խնդրեց նրանց անել դա:

Ուսանողները կարող են նշել հետևյալ պատճառները. ցույց տալ Տիրոջը մեր սերը Նրա հանդեպ (հատված 29), հոգ տանել աղքատների մասին (հատվածներ 30–31, 34), գնել հողատարածք, որտեղ Սրբերը կարող են հավաքվել, երբ Փրկիչը վերադառնա (հատվածներ 35–36) և կառուցել ժողովատներ և տաճարներ (հատված 35)։ Օգտակար կլինի բացատրել, որ հատված 35-ում նշված Նոր Երուսաղեմը վերաբերում է «այն վայրին, որտեղ կհավաքվեն Սրբերը, և Քրիստոսն անձամբ կթագավորի նրանց հետ Հազարամյակի ընթացքում» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Նոր Երուսաղեմ», scriptures.ChurchofJesusChrist.org

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը առաջարկեց Սրբերին հիշել և հոգ տանել աղքատների մասին:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից:

    Ի հավելումն ուսանողների բացահայտած ճշմարտությունների՝ օգնեք նրանց տեսնել, որ ծառայելով աղքատներին՝ մենք ծառայում ենք Փրկչին, և որ Տերը խնդրում է մեզ նվիրաբերել մեր ունեցածն Իրեն՝ աղքատների մասին հոգ տանելու և Իր արքայությունը կառուցելու համար։

    Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ կարդացածը, կարող եք խնդրել նրանց դերախաղով ներկայացնել այն, ինչ Տերը խնդրել էր անել Իր վերականգնված Եկեղեցու վաղ շրջանի անդամներին: Ուսանողներին կազմավորեք տարբեր չափերի խմբերով, ինչպես ընտանիքներն են: Խմբերին բաժանեք փոքր առարկաներ, օրինակ՝ կոնֆետներ կամ մետաղադրամներ, բայց այդ առարկաները հավասարապես մի բաշխեք: Որոշ խմբերին ավելի շատ տվեք, քան մյուսներին։ Նույնիսկ կարող եք բաշխել առարկաներն այնպես, որ որոշ խմբեր ոչ մի հատ չստանան: Առաջարկեք ուսանողներին ցույց տալ, թե ինչ պետք է տեղի ունենա՝ հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 42․29–35 հատվածներում տրված Տիրոջ ցուցումների վրա: Օգնեք ուսանողներին պատկերացնել «ընտանիքների» կարիքները և այդ կարիքները բավարարելու եղանակները: Կարող եք նկարագրել որոշ հնարավոր հանգամանքներ, որոնց կարող է բախվել իրենց ընտանիքը, և թե ինչպես դա կարող է ազդել իրենց կարիքների վրա: Եթե օգտակար լինի, կարող եք մի աման վերցնել և օգտագործել որպես Տիրոջ շտեմարան: Նաև մեկ կամ երկու ուսանող կարող են խաղալ հատվածներ 31 և 34-ում նկարագրված խորհրդի դերը, որը Տերը կանչեց՝ համոզվելու համար, որ բոլորը ստացել են այն, ինչ իրենց անհրաժեշտ էր:

    Երբ ուսանողները կիսվեն ստորև բերված հարցերի իրենց պատասխաններով, եղանակներ փնտրեք՝ օգնելու նրանց հասկանալ, որ նվիրաբերման սկզբունքները նույնն են Աստծո ուխտի բոլոր զավակների համար՝ բոլոր տնտեսություններում: Այնուամենայնիվ, հատուկ եղանակները, որոնցով Աստված հրահանգում է Իր ժողովրդին կիրառել նվիրաբերման օրենքը, կարող են տարբեր լինել:

  • Ինչպե՞ս է Տերը խնդրում մեզ նվիրաբերել մեր ունեցածն այսօր:

  • Նշեք ձեր ժամանակը, ձեր տաղանդներն ու Աստծո օրհնությունները ուրիշներին օգնելու համար օգտագործելու որոշ օրինակներ:

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հոգալ աղքատների կարիքները:

    Եկեղեցու անդամների կողմից իրենց ժամանակը, տաղանդները և դրամը նվիրաբերելու ժամանակակից օրինակներ տեսնելու համար կարող եք ցույցադրել հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը. «Ծոմի նվիրատվություններ․ պարզ պատվիրան՝ հրաշալի խոստումով» (3:01); «Սիրիացի փախստական. «Այն պահին, երբ ինձ վրա կրակեցին, ես գիտեի, որ այլևս երբեք չեմ քայլի»» (2:39); «Հազար օր» (4:32)։

    3:1

    Fast Offerings: A Simple Commandment with a Marvelous Promise

    Excerpt from President Henry B. Erying’s talk “Is Not This the Fast That I Have Chosen?” He discusses the blessings of the fast and the story of a humble woman who pays a generous fast offering.

    2:3

    Syrian Refugee - “The moment I was shot I knew I would never walk again”

    With millions impacted by the Syrian civil war that broke out in 2011 many have fled for safety and refuge. Watch and listen to Nadia’s story; A 12 year old Syrian refugee child, who while fleeing Syria, was shot in the back and paralyzed.

    4:32

    A Thousand Days

    By digging wells and boreholes in drought-stricken countries of Africa, The Church of Jesus Christ of Latter-day Saints helps provide health and happiness to entire villages.

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է մղել ձեզ Նրան նվիրաբերելու ձեր ժամանակը, տաղանդներն ու միջոցները:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ մենք ծառայենք Իրեն՝ ծառայելով կարիքավոր մարդկանց: (Լրացուցիչ գաղափարներ գտնելու համար կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Հակոբ 2.17–19, Մոսիա 4.21–25, Վարդապետություն և Ուխտեր 38.24–27, 104.14–17:)

  • Ձեր կարծիքով, կարիքավոր մարդկանց օգնելն ինչո՞ւ է օգնում մեզ ավելի քրիստոսանման դառնալ:

Օգտակար կլինի տեղեկացնել ուսանողներին, որ տաճարային օժտման ժամանակ անդամները ուխտ են կապում կատարել նվիրաբերման օրենքը՝ նվիրաբերելով «իրենց ժամանակը, տաղանդները և այն ամենը, ինչով Տերն օրհնել է իրենց՝ երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցելու համար» (Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.2, ChurchofJesusChrist.org

Եթե ուսանողները իրենց ձեռքն ուրվագծեն ուսումնական օրագրում, կարող եք խնդրել նրանց լրացնել այն ստորև բերված վարժության ընթացքում:

Մի րոպե տրամադրեք՝ Տիրոջ ձեռքերը լինելու ձեր ցանկությունը գնահատելու համար: Խորհելը և օրագրում գրելը այն եղանակներից մեկն է, որոնցով կարող եք փորձել լսել Փրկչի ձայնը և այն, ինչ Նա հրավիրում է ձեզ անել: Կարող եք խորհել և գրել հետևյալ հուշումներից մեկի կամ մի քանիսի մասին.

Կարող եք ցուցադրել հետևյալ հուշումները ուսանողներին՝ դրանց շուրջ մտածելու և դրանց մասին գրելու համար:

  • Բառեր, որոնք նկարագրում են նվիրաբերման օրենքով ապրելու ձեր զգացողությունները։

  • Ինչպե՞ս կցանկանայիք կիսվել այն ամենով, ինչ Տերը տվել է ձեզ՝ ուրիշներին օգնելու համար

  • Այն մտահոգությունները, որոնք դուք ունեք նվիրաբերման օրենքով ապրելու վերաբերյալ և այն, թե ինչպես կարող եք դիմել Տիրոջը՝ դրանք հաղթահարելու համար

Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել իրենց մտքերով դասարանի հետ և տանը՝ ընտանիքի հետ: Կարող եք նաև կիսվել ձեր մտքերով և վկայությամբ: