Երբ Մարգարեն Օհայոյում միացավ դժվարությունների դեմ պայքարող Սրբերին, Տերը վկայեց, որ Նա բերկրանքով օրհնում է նրանց, ովքեր լսում են Իրեն։ Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին վստահ լինել, որ Տերը կօրհնի իրենց, եթե իրենք լսեն և հնազանդվեն Նրան:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որքանո՞վ եք վստահ, որ … ։
Ի՞նչ փոփոխություն կարող է լինել կյանքում, երբ շատ վստահ լինեք, որ Տերը կօրհնի ձեզ:
Տիրոջ վերաբերմունքը մեզ օրհնելու նկատմամբ
1830 թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Սրբերին տեղափոխվել Օհայո (տես Վարդապետություն և Ուխտեր 37.3): Կարճ ժամանակ անց՝ 1831 թվականի հունվարին և փետրվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա կինը՝ Էմման, հարյուրավոր մղոններ անցան՝ ուղևորվելով դեպի Կիրթլենդ, Օհայո: Այնուհետև, երբ այլ շրջաններից Սրբերը սկսեցին բնակություն հաստատել Կիրթլենդում, մարգարեն հայտնություն ստացավ, որը որոշ հրահանգներ էր պարունակում։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 41․1 հատվածը՝ փնտրելով Տիրոջ վերաբերմունքը նրանց օրհնելու նկատմամբ, ովքեր լսում են Իրեն:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բերկրանքով անել որևէ բան։
Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով: …
Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր՝ երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: … Եթե ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց երբևէ չենք մտածել, որ կբախվենք:
Մենք կարող ենք նաև լսել Նրան տաճարում։ Տիրոջ տունը ուսուցման տուն է։ Այնտեղ Տերն ուսուցանում է Իր ձևով: …
… Մենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին: Հիսուս Քրիստոսի կարգված առաքյալները միշտ վկայում են Նրա մասին: Նրանք մատնանշում են ուղին, երբ մենք քայլում ենք մահկանացու փորձառությունների մեր մռայլ լաբիրինթոսի ուղիով: (Ռասսել Մ. Նելսոն. «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020 թ․, 89–90)
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Տիրոջը լսելուց հրաժարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:
Օրինակներ, երբ Տերը օրհնում է Իրեն լսողներին
Ի՞նչ եք դուք սիրում կամ ինչից եք բերկրանք զգում։
Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք, թե ինչպես է Տերն օրհնում Իր Սրբերին, եթե նրանք լսում են Իրեն:
Ինչպե՞ս կարող է օրհնություն լինել Տիրոջ օրենքը կամ առաջնորդությունը ստանալը (Տես հատված 3։)
Ինչպե՞ս կարող է մեզ օգնել Տիրոջ օրենքին հնազանդվելը և Քրիստոսի ավելի լավ աշակերտներ դառնալը (Տես հատված 5):
Ժամանակակից օրինակի համար տես նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) պատմությունն այն մասին, թե ինչպես Տերը օրհնեց մի մարդու, որը լսում և հնազանդվում էր Իրեն, «Մենք քայլում ենք հավատքով» տեսանյութի 7:30–12:39 հատվածում, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում։
Լրացուցիչ օրինակներ
Գտեք մեկ օրինակ սուրբ գրություններից: Դա կարող է լինել․
Պատմություն այն մասին, թե երբ Տերն օրհնեց նրանց, ովքեր լսեցին և հնազանդվեցին Իրեն: (Կարող են լինել նմանատիպ օրինակներ. Նոյը կառուցում է տապանը և փրկվում Ջրհեղեղից [տես Ծննդոց 6–8], Դեբորան հնազանդվում է Իսրայելը գերությունից ազատելու Տիրոջ հրահանգին [Դատավորներ 4․1–8, 13–15], Մարիամը ընդունում է Փրկչի մայրը լինելու իր դերը և զգում է Տիրոջ օրհնությունները [Ղուկաս 1․38, 46–49], Նեփին ստանում է արույրե թիթեղները [տես 1 Նեփի 3–5], Ջոզեֆ Սմիթը կարողանում է պաշտպանել թիթեղները [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․46, 60], Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին մկրտում են միմյանց Ահարոնյան Քահանայությունը ստանալուց հետո, այնուհետև Սուրբ Հոգին իջնում է նրանց վրա [տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․68–74])։
Այս դասն ավարտելով՝ գրեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, որ Տերը օրհնում է մեզ, երբ մենք լսում ենք Նրան: Դուք վստահություն ունե՞ք, որ Նա կօրհնի ձեզ: Ի՞նչ կարող եք անել ձեր վստահությունը մեծացնելու համար: