«Վարդապետություն և Ուխտեր 41–44․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 41–44», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 41–44
Վարդապետություն և Ուխտեր 41–44
Ակնարկ
Տերն ուսուցանել է, որ Ինքը բերկրանքով է օրհնում նրանց, ովքեր լսում են Իրեն (տես Վարդապետություն և Ուխտեր 41.1)։ Երբ Սրբերը արձագանքեցին և հավատքով աղոթեցին, Նա հայտնեց Իր օրենքն ու պատվիրանները, այդ թվում՝ նվիրաբերման օրենքը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 41
Դասի նպատակը: օգնել ուսանողներին վստահ լինել, որ Տերը կօրհնի իրենց, եթե իրենք լսեն և հնազանդվեն Նրան:
-
Ուսանողի նախապատրաստում․ խնդրեք ուսանողներին մի պահ խորհել, թե որքանով են իրենք վստահ, որ Տերը կօրհնի իրենց, եթե իրենք լսեն Նրան: Նրանք կարող են նաև մտածել, թե ինչու են այդպես կարծում:
-
Տեսանյութ. «Մենք քայլում ենք հավատքով» (16:24, դիտեք 7:30-12:38)
-
Նյութեր. երկու փոքր թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար
Վարդապետություն և Ուխտեր 42
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ցույց տալ իրենց սերը Տիրոջ հանդեպ՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ են վերջին անգամ հնազանդվել Աստծո պատվիրաններից մեկին և խորհել, թե ինչու նախընտրեցին հնազանդվել:
Վարդապետություն և Ուխտեր 42․29–39
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել նվիրաբերման օրենքով ապրելու իրենց ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչու է կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ աղքատների մասին հոգ տանելը օգնում մեզ նմանվել Հիսուս Քրիստոսին:
-
Տեսանյութեր․ «Դուք եք իմ ձեռքերը» (17:22, դիտել 0:00-2:27), «Ծոմի նվիրատվություններ․ պարզ պատվիրան՝ հրաշալի խոստումով» (3:01), «Սիրիացի փախստական. «Այն պահին, երբ ինձ վրա կրակեցին, ես գիտեի, որ այլևս երբեք չեմ քայլի»» (2:39), «Հազար օր» (4:32)
-
Նախապատրաստման նյութեր. աման, փոքրիկ առարկաներ յուրաքանչյուր ուսանողի համար, օրինակ՝ կոնֆետներ կամ մետաղադրամներ