Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում Տերը կատարեց Սրբերին տված իր խոստումը, որ Ինքը կտա նրանց Իր օրենքը, երբ նրանք տեղափոխվեն Օհայո: Եկեղեցու անդամների համար Նա սահմանեց վարքագծի ընդհանուր օրենքներ: Այս դասը կօգնի ուսանողներին ցույց տալ իրենց սերը Տիրոջ հանդեպ՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկու տարբեր տեսակետներ
Ելնելով այն ամենից, ինչ տեսնում եք այսօր աշխարհում, ինչո՞ւ եք կարծում, որ մեզ պետք են Աստծո պատվիրանները:
Այսօր ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Տերը պատվիրաններ տալիս, և ինչպես կարող եք շարունակել հնազանդվել դրանց և նույնիսկ կատարելագործել ձեր հնազանդությունը։
Տիրոջ օրենքը
Տերը խոստացավ Սրբերին, որ կտա նրանց Իր օրենքը, երբ նրանք հավաքվեին Օհայոյում (տես Վարդապետություն և Ուխտեր 38․32): Օհայո ժամանելուց կարճ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը և 12 երեցները միավորեցին իրենց հավատքն անկեղծ ջերմեռանդ աղոթքում (Վարդապետություն և Ուխտեր 41.3) և խնդրեցին Տիրոջը բացահայտել Իր օրենքը:
Համաձայն հատված 29-ի, մենք ինչո՞ւ պետք է պահենք Տիրոջ պատվիրանները:
Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկն ուսուցանում է․
Աստված պատվիրաններ է տալիս, որպեսզի օգնի ձեզ լավ ընտրություններ կատարել: Նա անում է դա, քանի որ սիրում է ձեզ: Եվ Աստծո պատվիրաններին հնազանդվելու լավագույն պատճառն այն է, որ դուք սիրում եք Նրան: Սերը Աստծո պատվիրանների հիմքում է: (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց [2022], 11)
Ինչո՞ւ են Աստծո պատվիրանները Նրա սիրո դրսևորումը հանդիսանում:
Ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունը ցույց տալիս, որ մենք սիրում ենք Նրան:
Նրա պատվիրանները
Բաժին 42-ից ընտրեք մեկ պատվիրան, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ կամ որի շուրջ կուզենայիք ավելի շատ խորհել:
Երբ ուսումնասիրեք, պատրաստվեք ձեր ընտրած պատվիրանի մասին կիսվելու հետևյալով։ Ձեր մտքերը կարող եք գրել ձեր օրագրում:
Սուրբ գրությունների այլ հատվածներ, գերագույն համաժողովի ելույթներ կամ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից հատվածներ, որոնք խորացնում են այս պատվիրանի ձեր ընկալումը։
Պատճառները, թե ինչու է սիրող և ամենիմաց Երկնային Հայրը մեզ տվել այս պատվիրանը
Այս պատվիրանը պահելը ինչպե՞ս է օգնում մեզ հետևել Փրկչին, ցույց տալ մեր սերը Նրա հանդեպ և ավելի նմանվել Նրան։
Փորձառությունները, որոնք դուք ունեցել եք այս պատվիրանը պահելիս (ըստ ցանկության․ կիսվեք միայն այն դեպքում, եթե այդ փորձառությունները չափազանց սրբազան կամ անձնական չեն)
Իմ հնազանդությունը Աստծո պատվիրաններին
Հիշելով այն, ինչ սովորել և զգացել եք այս դասի ընթացքում, ընտրեք մի պատվիրան, որի վրա, ըստ ձեզ, Տերը կցանկանար, որ դուք կենտրոնանաք: Ձեր ուսումնական օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
Այս պատվիրանին հնազանդվելն ինչպե՞ս կարող է օրհնել իմ կյանքը:
Ինչպե՞ս է այս պատվիրանն օգնում ինձ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևել Նրանց:
Ի՞նչ հատուկ բան կցանկանայի անել՝ Տիրոջ հանդեպ իմ սերը ցույց տալու և այս պատվիրանը պահելու համար: