Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 45․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 45․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 45», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 45

Վարդապետություն և Ուխտեր 45

Ակնարկ

Մեզ շրջապատող նշանները վկայում են, որ Փրկչի Երկրորդ Գալուստը մոտ է: Որոշ նշաններ փառավոր են, իսկ մյուսները՝ կործանարար: Բազմաթիվ Սրբերի վախն ու անորոշությունը փարատելու համար 1831 թվականի սկզբին Տերը հրավիրեց նրանց լսել Իր ձայնը և հավատալ Իր անվանը: Նա ուսուցանեց, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել Իր Երկրորդ Գալուստին:

դասընթացի պատկերակԽորհեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների մասին․ սուրբ գրությունները պարունակում են 100-ից ավելի տարբեր անուններ և տիտղոսներ, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Փրկչի անուններն ու տիտղոսները, նրանց առաջարկեք մտածել, թե Նա ինչպես է իրականացրել այդ դերերն իրենց և իրենց շրջապատող մարդկանց կյանքում: Ավելին իմանալու համար թե Փրկիչն ինչպես է դա արել, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 45․1–8»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 45․1–8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի առաքելությունն ու բնավորությունը՝ հասկանալով Նրա որոշ անուններն ու կոչումները:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին իմանալ իրենց անունների ծագման կամ նշանակության մասին և պատրաստ լինել կիսվելու իրենց բացահայտած մանրամասներով:

  • Նկար ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում

Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք խաղաղություն գտնել՝ երբ տեսնենք այն նշանները, որոնք նախորդելու են Փրկչի Երկրորդ Գալուստին:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել իրենց տեսած ապացույցների մասին, որոնք վկայում են, որ մենք ապրում ենք վերջին օրերում:

  • Նյութեր․ «Փրկչի Երկրորդ Գալուստի նշանները» համապատասխանեցման վարժություն

  • Տեսանյութ․ «Մի խռովվեք» (5:14)

Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Երկրորդ Գալուստի մասին օրհներգի խոսքերը կամ երգել այն որպես բացման օրհներգ: Խնդրեք նրանց մտածել, թե ինչու է կարևոր, որ նրանք պատրաստ լինեն՝ նախքան Փրկչի վերադարձը: Մեկ այլ տարբերակ է Թող Սուրբ Հոգին առաջնորդի օրհներգի կատարումը (Հիմներ հմր․ 143)՝ փնտրելով եղանակներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ նախապատրաստել Փրկչի Երկրորդ Գալուստին:

  • Աշխատաթերթ․ «Նախապատրաստվենք Երկրորդ Գալուստին»