Դաս 60. Վարդապետություն և Ուխտեր 45․9–75․ Մաս 2․ Նախապատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
«Դաս 60․ Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 2․ Նախապատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 45․9–75, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հիսուս Քրիստոսը նորից կգա երկիր «զորությամբ և մեծ փառքով»՝ կատարելու այն խոստումները, որոնք Նա տվել է (Վարդապետություն և Ուխտեր 45․44, տես նաև հատված 16-ը)։ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում Փրկիչը սիրով ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք նախապատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատրաստվենք կարևոր իրադարձությունների
Հիշեք իրադարձություններ, անելիքներ կամ պարտականություններ ձեր կյանքում, որոնք նախապատրաստություն են պահանջում: Այդ ընթացքում հիշեք մի փորձառություն, երբ դուք պատրաստ չէիք այդ իրադարձությանը, և մեկ այլ փորձառություն, երբ դուք պատրաստ էիք դրան։
Ձեր պատրաստվածության աստիճանն ինչպե՞ս ազդեց այն բանի վրա, թե ինչ զգացողություններ ունեցաք, երբ իրադարձությունը մոտեցավ: Ինչպե՞ս դա ազդեց արդյունքի վրա:
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը լինելու է մի իրադարձություն, որը նման չէ որևէ այլ իրադարձության, որ երբևէ եղել է մեր կյանքում: Մեր պատրաստվածությունն այդ իրադարձությանը կարող է որոշիչ լինել այն զգացողությունների համար, որ մենք կունենանք Նրա վերադարձին սպասելիս։ Մեր պատրաստվածությունը նաև կարող է որոշիչ լինել այն փորձառության համար, որը մենք կունենանք, երբ Նա վերադառնա:
Ի՞նչ գիտեք այն իրադարձությունների մասին, որոնք նախորդելու են Փրկչի Երկրորդ Գալուստին:
Ելնելով Նրա Երկրորդ Գալուստի մասին ձեր իմացածից՝ ինչո՞ւ եք ցանկանում պատրաստ լինել դրան:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․44 հատվածը և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը և տեսեք, թե ինչպիսին կլինի Փրկչի Երկրորդ Գալուստը:
Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան Նրա վերադարձը պատկերացնելը: Չնայած մենք չգիտենք, թե Նա երբ է գալու, Նրա վերադարձի իրադարձությունները ցնցող կլինեն: Նա կգա երկնքի ամպերի մեջ՝ վեհությամբ ու փառքով, Իր բոլոր սուրբ հրեշտակներով: Ոչ թե մի քանի հրեշտակներով, այլ Իր բոլոր սուրբ հրեշտակներով: (Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 91)
Հասկացողությունը, թե ինչպիսին է լինելու Փրկչի Երկրորդ Գալուստը, ինչպե՞ս կարող է մոտիվացնել ձեզ՝ պատրաստվելու այդ իրադարձությանը։
Օգտագործելով այս սանդղակը, ինչպե՞ս կգնահատեք ձեր վստահության մակարդակը հետևյալ պնդումների վերաբերյալ:
Ես գիտեմ՝ ինչպես նախապատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին։
Ես կարծում եմ, որ լավ պատրաստված եմ Փրկչի Երկրորդ Գալուստին։
Կանգնենք սուրբ տեղերում և վերցնենք Սուրբ Հոգուն՝ որպես մեզ ուղեցույց
Ուսումնասիրելիս ո՞ր մտքերը կամ տպավորություններն առանձնացան ձեզ համար։
Այդ բաներն անելն ինչպես է մեզ նախապատրաստում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
Աշխատաթերթից ընտրեք երկու բաժիններից մեկը: Աշխատաթերթի հետևի մասում գրեք երկու կամ երեք որոշակի եղանակ, որոնցով երիտասարդները կարող են կիրառել այդ բաժնի ուսմունքներն իրենց կյանքում:
Ընտրեք մեկ գործողություն, որը ձեր կարծիքով օգտակար կլինի կիրառել ձեր կյանքում:
Ի՞նչ կարող եք անել՝ այս գործողությունը ձեր կյանքում կիրառելու համար։
Դա ինչո՞ւ կօգնի ձեզ նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին: