Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 46–48․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 46–48․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 46–48», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 46–48

Վարդապետություն և Ուխտեր 46–48

Ակնարկ

1831 թվականին՝ Քիրթլենդում (Օհայո) Սրբերի հավաքվելուց կարճ ժամանակ անց, սկսեցին հարցեր ծագել Եկեղեցու մի քանի անդամների որոշակի գործելակերպի և վարքագծի վերաբերյալ: Այն մարդիկ, որոնք անդամ չէին, երբեմն հեռացվում էին հաղորդության ժողովներից, իսկ որոշ անդամներ սկսեցին երկրպագության արտասովոր ձևեր դրսևորել՝ պնդելով, որ ստացել են հոգևոր պարգևներ: Տերը կարևոր ճշմարտություններ հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ ուղղելու այս վարքագիծը և ուսուցանելու Սրբերին հոգևոր պարգևների մասին:

դասընթացի պատկերակՇեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը․ ուսուցման և ուսման կենտրոնում Հիսուս Քրիստոսին դնելու ձևերից մեկն է շեշտել, թե Նա ինչու է հանդիսանում ավետարանի բոլոր սկզբունքների կատարյալ օրինակը: Նույնիսկ երբ Փրկչի օրինակը ուղղակիորեն չի հիշատակվում սուրբգրային որևէ հատվածում, մենք կարող ենք օգնել սովորողներին կապեր ստեղծել սուրբգրային պատմությունից մեր սովորածի և Փրկչի օրինակի միջև: Ավելին իմանալու համար, թե ինչպես անել դա, տես «Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 46․1–6»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 46․1–6

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին բարելավել իրենց ջանքերը՝ Եկեղեցու ժողովների ժամանակ հյուրընկալ միջավայր ստեղծելու գործում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին աղոթքով մտածել իրենց ճյուղից, ծխից կամ Եկեղեցու դասարանից մեկի մասին, որին կօգնի իրենց օգնությունը, որպեսզի նա ավելի ընդունված զգա իրեն:

  • Նկար․ «Այցելուներ, բարի գալուստ» նշանը

  • ՏեսանյութերԲարի գալուստ (1:05), «Հրավիրեք ուրիշներին «գալ և մնալ» (1:39)

Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ, երբ նրանք իմանան, թե ինչու է Նա օրհնում մեզ հոգևոր պարգևներով:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն դեպքերի մասին, երբ Սուրբ Հոգին ոգեշնչել է նրանց մտածել, ասել կամ անել մի բան, որն օրհնել է իրենց կամ ուրիշների կյանքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ է այդ փորձառությունն ուսուցանել իրենց Երկնային Հոր՝ Իր զավակների հանդեպ ունեցած սիրո մասին:

  • Տեսանյութ․ «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (3:37)

  • Բովանդակություն ցուցադրման համար. Հոգևոր պարգևների սահմանումները

  • Աշխատաթերթ․ «Այս պարգևները գալիս են Աստծուց»

Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ փնտրելով Հոգու պարգևները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսին նմանվելու իրենց ջանքերի վրա այս դասին նախորդող օրվա ընթացքում: Խրախուսեք նրանց նշել անձնական ուժեղ և թույլ կողմերը, որ իրենք նկատում են իրենց ջանքերում: Այս դասը նրանց հնարավորություն կտա գտնել իրենց թույլ կողմերն ուժեղ դարձնելու եղանակներ:

  • Տեսանյութեր. «Հիսուս Քրիստոսի Քավությունը» (11:33, դիտել 9:44-10:26 հատվածը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ քայլերի ցանկ, որոնք ուսանողները պետք է կատարեն դասի վերջում