Սեմինարիա
Դաս 63․ Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 2․ «Ջերմեռանդորեն փնտրեք լավագույն պարգևները»


«Դաս 63․ Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 2․ «Ջերմեռանդորեն փնտրեք լավագույն պարգևները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 63. Վարդապետություն և Ուխտեր 46–48

Վարդապետություն և Ուխտեր 46․7–33, Մաս 2

«Ջերմեռանդորեն փնտրեք լավագույն պարգևները»:

սուրբ գրությունների ուսումնասիրություն

Երբ մենք ձգտում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին, մեր թուլությունները կարող են վհատեցնել մեզ: Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին և հոգևոր պարգևները, որոնք կօգնեն մեզ ավելի նմանվել Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ փնտրելով Հոգու պարգևները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձգտեք նմանվել Աստծուն

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել և նշել այն թուլություններն ու անկատարությունները, որոնք կարող են հիասթափություն առաջացնել կամ խանգարել մեզ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մի քանի ուսանողի առաջարկեք իրենց պատասխանները գրել գրատախտակին։

Պատկերացրեք, որ մարդը գիտակցում է, որ ունի գրատախտակին գրված թուլություններից մի քանիսը և մտածում է. «Ես չեմ կարող հաղթահարել դրանք: Ես պարզապես այդպիսին եմ»:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել այդ մարդուն հասկանալ ճշմարտությունը։

Հոգու պարգևները

Եղանակներից մեկը, որով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել մեզ հաղթահարել մեր թուլությունները՝ մեզ հոգևոր պարգևներ տալն է:

  • Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք հիշում հոգևոր պարգևների մասին:

Ուսանողները կարող են պատասխանել ճշմարտությունների միջոցով, որոնք սովորել են նախորդ դասից («Վարդապետություն և Ուխտեր 46.7–33, Մաս 1»)։ Եթե դուք չեք ուսուցանել այս դասը, կարող եք ծանոթանալ դրա հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք օգնել ուսանողներին հասկանալ հոգևոր պարգևները։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.8 հատվածը և ընդգծեք Փրկչի հրավերը՝ կապված հոգևոր պարգևների հետ:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում փնտրել հոգևոր պարգևներ։

  • Հոգևոր պարգևներ փնտրելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ Աստծուն նմանվելու մեր ջանքերում:

Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ եղբայր Թադ Ռ. Քալիսթերը բացատրել է, թե ինչպես են այս հոգևոր պարգևներն օգնում մեզ ավելի շատ նմանվել Աստծուն.

2:3

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Եղբայր Թադ Ռ. Քալիսթեր

Քրիստոսի Քավության շնորհիվ մենք իրավունք ունենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը և նրան ուղեկցող հոգևոր պարգևներ: Այդ պարգևները բարեպաշտության հատկանիշներ են, ուստի ամեն անգամ, երբ մենք ձեռք ենք բերում Հոգու պարգև, մենք ավելի ենք նմանվում Աստծուն: Անկասկած, ահա թե ինչու են սուրբ գրությունները պատվիրում մեզ բազմաթիվ առիթներով ձգտել այդ պարգևներին։

Նախագահ Ջորջ Ք. Քենոնն ուսուցանել է. «Ոչ մի մարդ չպիտի ասի․ «Օհ, ես չեմ կարող վերահսկել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում այն պատճառով որ Աստված խոստացել է … տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն [մեր թուլությունները]։ … Եթե մենք թերանում ենք ինչ-որ բանում, ապա մենք պարտավոր ենք աղոթել պարգևի համար, որը մեզ կատարյալ կդարձնի»։ (Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 87)

  • Ի՞նչ եք իմանում հոգևոր պարգևների մասին այս խոսքերից:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը հրավիրում է մեզ փնտրել Հոգու պարգևներ, որպեսզի մենք կարողանանք ավելի նմանվել Իրեն։

  • Որո՞նք են այն հոգևոր պարգևները, որոնք մարդը կարող է փնտրել՝ դասի սկզբում նշված թուլությունները հաղթահարելու համար:

Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել հոգևոր պարգևները՝ համապատասխան թուլության կողքին: Օրինակ՝ եթե գրատախտակին գրված է զայրույթ բառը, ուսանողները կարող են նշել համբերության պարգևը: Եթե ուսանողները գրել են անվստահ լինել, ապա կարող են նշել քաջության կամ հավատքի պարգևը:

Որպեսզի օգնեք ուսանողներին կատարել այս վարժությունը, կարող եք առաջարկել նրանց վերանայել հոգևոր պարգևները Վարդապետություն և Ուխտեր 46․13–25 հատվածներում։ Կարող եք նաև օգտագործել եղբայր Քալիսթերի խոսքերը՝ ուսանողներին հիշեցնելով, որ օրինակ՝ Մորոնի 7.45 կամ Վարդապետություն և Ուխտեր 4:5–6 հատվածներում թվարկված քրիստոսանման հատկանիշները նույնպես կարող են համարվել հոգևոր պարգևներ: Հիշեցրեք ուսանողներին, որ այլ հոգևոր պարգևներ նշված չեն սուրբ գրություններում:

Մտածեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ձեր ջանքերի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ թուլություն կամ անկատարություն կցանկանայիք հաղթահարել:

  • Ի՞նչ հոգևոր պարգևներ կարող եք փնտրել այդ թուլությունը հաղթահարելու համար:

Մենք ինչպե՞ս ենք հոգևոր պարգևներ փնտրում

Խրախուսեք ուսանողներին օգտագործել հետևյալ ուսումնական վարժությունները՝ իմանալու այն եղանակները, որոնցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել իրենց փնտրել իրենց օրագրերում նշված հոգևոր պարգևները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 46․7–10, 30–33 հատվածները: Գտեք առաջնորդություն, որը կօգնի ձեզ հոգևոր պարգևներ փնտրել:

  • Ձեր կարծիքով, ձեր նշած գործողություններն ինչո՞ւ կարող են օգնել ձեզ հոգևոր պարգևներ փնտրելու ձեր ջանքերում:

Ուսանողներին օգտակար կլինի հիշեցնել, որ հոգևոր պարգևներ փնտրելը ողջ կյանքի ընթացքում շարունակվող գործընթաց է, և Տերը տալիս է դրանք՝ ըստ Իր կամքի և ժամանակի (տես Մորոնի 10.17):

Նախկինում Յոթանասունից երեց Մերվին Բ. Առնոլդը կիսվել է մեկ այլ եղանակով, որով մենք կարող ենք հոգևոր պարգևներ փնտրել Աստծուց։

Երեց Մերվին Բ. Առնոլդ

Ձգտելով ձեռք բերել որևէ հոգևոր պարգև՝ մենք կարող ենք ուսումնասիրել տվյալ պարգևին վերաբերող Փրկչի օրինակներն ու ուսմունքները, այնուհետև փորձել կիրառել այդ ուսմունքները մեր կյանքում: (Մերվին Բ. Առնոլդ, «Messages from the Doctrine and Covenants: Seek Ye the Best Gifts», Ensign, մարտ 2005 թ․, 66)

Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել կիրառելու նախորդ մեջբերման մեջ տրված խորհուրդը, կարող եք առաջարկել նրանց ընտրել որևէ հոգևոր պարգև և դասարանով մոդելավորել Երեց Առնոլդի ուսմունքները: Օրինակ, եթե ուսանողներն ընտրեն քաջության պարգևը, կարող եք հարցնել.

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը քաջության օրինակ հանդիսացել Իր ողջ կյանքի ընթացքում: (Տես Մատթեոս 26․47–56։)

  • Ի՞նչ է Փրկիչն ուսուցանել մեզ քաջության մասին սուրբ գրություններում: (Տես Հեսու 1․9

  • Ի՞նչ կարող է անել մարդը, որպեսզի սովորի քաջություն դրսևորել իր կյանքում:

  • Ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել մարդը՝ հրավիրելու Փրկչի օգնությունը, երբ փնտրում է քաջության պարգևը:

Այս քննարկումից հետո ցուցադրեք հետևյալ ցուցումները և առաջարկեք ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել հոգևոր պարգևը:

Նշեք ձեր օրագրում գրված մի պարգև, որը կցանկանայիք ստանալ: Կատարեք հետևյալ քայլերը.

  1. Սուրբ գրություններում փնտրեք Փրկչի օրինակը, որը ցուցադրում է այդ պարգևը:

  2. Գտեք սուրբգրային հատվածներ, որոնք պարունակում են լրացուցիչ ուսմունքներ այդ պարգևի մասին։

  3. Նշեք երկու կամ երեք բան, որ դուք կարող եք անել, որպեսզի սովորեք կիրառել այդ պարգևը ձեր կյանքում:

  4. Գրեք որևէ բան, որ դուք կարող եք անել, որպեսզի հրավիրեք Փրկչի օգնությունը՝ այդ պարգևը փնտրելիս: Անհրաժեշտության դեպքում կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46․7–10, 30–33 հատվածները։

Եզրափակելով՝ կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել այն պարգևով, որը նրանք փնտրում են, և ասել, թե ինչ սովորեցին Փրկչի օրինակից: Զգուշացրեք նրանց չկիսվել այն թուլություններով, որոնք իրենք փորձում են հաղթահարել և որոնց մասին խոսելը խիստ անձնական է: Խրախուսեք ուսանողներին հավատարմությամբ գործել իրենց ստացած տպավորությունների հիման վրա և շարունակել հրավիրել Երկնային Հոր օգնությունը՝ հոգևոր պարգևներ փնտրելիս: