Երկնային Հայրն օրհնում է Եկեղեցու հավատարիմ անդամներին հոգևոր պարգևներով: Այդ պարգևները հնարավորություն են տալիս մեզ ավելի նմանվել Փրկչին և օրհնել մեզ շրջապատող մարդկանց: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ, երբ նրանք իմանան, թե Նա ինչու է օրհնում մեզ հոգևոր պարգևներով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկնային Հոր սիրո վկայությունը
Հոգու պարգևները
Օրհնություններն ու կարողությունները, որոնք Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով, կոչվում են հոգևոր պարգևներ:
Ի՞նչ գիտեք հոգևոր պարգևների և դրանց նպատակի մասին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եկեղեցու վաղ շրջանի անդամների՝ Հոգու պարգևներ ստանալու ցանկությունը, կարող եք կարդալ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 111–13 կամ նվագարկել 10-րդ գլխի աուդիո ձայնագրության 12:36-15:52 հատվածը (հասանելի է saints.ChurchofJesusChrist.org կայքում)։ Որպես այլընտրանք, կարող եք կիսվել հետևյալ ամփոփումով:
Կիրթլենդի Եկեղեցու վաղ շրջանի նորադարձները ոգևորված էին այն խոստումով, որ իրենք կարող են ստանալ հոգևոր պարգևներ: Սակայն ոմանք սխալ էին հասկացել, թե ինչպես են այդ պարգևները դրսևորվում։
Կիրթլենդի Սրբերից ոմանք իրենց համոզմունքները հասցրեցին ծայրահեղության՝ մոլեռանդորեն պնդելով բաներ, որ իրենք համարում էին Հոգու պարգևներ: Որոշ մարդիկ պնդում էին, որ տեսիլքներ ունեն, որոնք չեն կարող բացատրել: Մյուսները հավատում էին, որ Սուրբ Հոգին հնարավորություն է տալիս իրենց սահել գետնի վրայով: Մի մարդ ցատկում էր սենյակներում կամ ճոճվում առաստաղի հենարանների վրա, երբ կարծում էր, որ զգում է Հոգին: Մյուսը իրեն բաբուին կապիկի պես էր պահում։
Տեսնելով այս պահվածքը՝ որոշ նորադարձներ հիասթափվեցին և հրաժարվեցին նոր եկեղեցուց: (Սրբեր, 1․112)
Հոգու պարգևների վերաբերյալ մարդիկ ի՞նչ հարցեր կամ թյուրըմբռնումներ կարող են ունենալ մեր օրերում։
Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել հոգևոր պարգևների վերաբերյալ իրենց հարցերով։ Խրախուսեք ուսանողներին փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց ավելի լավ հասկանալ հոգևոր պարգևները և այն, թե ինչպես են այդ պարգևները վկայում Աստծո սիրո մասին:
Տերը հայտնեց ճշմարտություններ հոգևոր պարգևների մասին
Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկնային ուղղորդում խնդրեց այն մասին, թե ինչպես օգնել Սրբերին Կիրթլենդում: Մարգարեի ստացած հայտնության ժամանակ Տերն ուսուցանեց սկզբունքներ, որոնք պետք է օգնեին Սրբերին խուսափել խաբեություններին տրվելուց, նաև օգնեին նրանց հասկանալ Հոգու իսկական պարգևները:
Ինչո՞ւ է Երկնային Հայրը հոգևոր պարգևներ տալիս Իր զավակներին:
Ցուցադրեք նախորդ երկու հարցը, որպեսզի ուսանողները տեսնեն դրանք ուսումնասիրության ընթացքում: Նրանք կարող են ուսումնասիրել ինքնուրույն կամ փոքր խմբերով։ Ուսումնասիրության համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին առաջարկեք քննարկել հարցերի իրենց պատասխանները:
Ձեր քննարկման ժամանակ օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը օրհնում է Իր զավակներին հոգևոր պարգևներով, որպեսզի բոլորը կարողանան օգուտ քաղել:
Հոգևոր պարգևների նպատակի իմացությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ճանաչել դրանք մեր կյանքում։
Ավելին հասկանալ հոգևոր պարգևների մասին
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնում նշված հոգևոր պարգևների մասին, նրանց տրամադրեք «Այս պարգևները գալիս են Աստծուց» վերնագրով աշխատաթերթը։ Ուսանողները կարող են լրացնել այն անհատապես կամ փոքր խմբերով: Օգտակար կլինի նաև ցուցադրել հետևյալ սահմանումները.
Հասկանալ կառավարման տարբերությունները (հատված 15)․ Այս պարգևը կարող է օգնել ղեկավարներին ճանաչել ուրիշների հոգևոր պարգևները և դրանք ինչպես կարող են օգտակար լինել ծառայության տարբեր պաշտոններում:
Հասկանալ գործողությունների բազմազանությունը(հատված 16)․ Այս պարգևն օգնում է անհատներին որոշել՝ արդյոք ուսմունքը կամ ազդեցությունը գալիս է Աստծուց, թե որևէ այլ աղբյուրից:
Մարգարեության պարգևը (հատված 22)․ «Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10): Անձնական հայտնությունը վկայության աղբյուրն է, իսկ վկայությունը մարդուն հնարավորություն է տալիս մարգարեանալ կամ վկայել Աստծո գործի մասին:
Հոգիների զանազանումը (հատված 23)․ Այս պարգևը թույլ է տալիս մարդուն ճանաչել կամ հասկանալ ուրիշների իրական մտադրությունները և թաքնված շարժառիթները: Այս պարգևն օգնում է անձին հայտնաբերել թաքնված չարիքը և տեսնել բարին ուրիշների մեջ:
«Այս պարգևները գալիս են Աստծուց»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46․13–26 և նշեք տարբեր հոգևոր պարգևներ, որոնք Աստված տալիս է Իր զավակներին: Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կարող են այս պարգևները օգտակար լինել Աստծո զավակներին, յուրաքանչյուր հատված համադրեք համապատասխան սցենարի հետ:
Որպես Երիտասարդ Կանանց իր դասարանի նախագահ ծառայելու ընթացքում Միշելը կարողացել է ճանաչել իր դասարանի անդամների տարբեր ուժեղ կողմերը: Դա օգնել է նրան տալ այնպիսի հանձնարարություններ, որոնք հնարավորություն են տվել իր դասարանի անդամներին իրենց ներդրումն ունենալ և ծառայել իմաստալից եղանակներով:
Երբ Սամանթան լսում է ուրիշների վկայությունները, նա վստահ չէ, որ կարող է միանալ նրանց և ասել, որ ինքը գիտի, որ Եկեղեցին ճշմարիտ է: Բայց նրանց վկայությունները լսելը մեծացնում է նրա հավատքը Փրկչի հանդեպ: Այս համոզմունքը ոգեշնչում է նրան շարունակել հավատարիմ ապրել:
Լյուսին հրավիրված է երեկույթի։ Թեև ոչ ոք իրեն մանրամասներ չի հայտնել, նա անհանգստություն ունի իր մասնակցության հետ կապված: Նա քաղաքավարությամբ մերժում է հրավերը, և թեև դա դժվար է, նա զգում է, որ ճիշտ է անում:
Տերը օգնեց շատ մարգարեների կանխագուշակել ապագա իրադարձությունները, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի ծառայությունը (տես Եսայիա 7.14, 1 Նեփի 11․27–28, Մոսիա 3․5–10)։
Երեց Վասկեսի և Երեց Քոքսի համար միսիոներական աշխատանքը դժվար է եղել։ Այնուամենայնիվ, նրանք վճռական են ծառայելու Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Ժամանակի ընթացքում նրանք սկսում են տեսնել, որ սրտերը փափկում են և հրաշքներ են տեղի ունենում այն մարդկանց կյանքում, որոնց իրենք ուսուցանում են:
Երբ Մարկոսը հիվանդ է, նա գիտի, որ կարող է իր հորից քահանայության օրհնություն խնդրել: Բազմաթիվ առիթներով այս օրհնությունները նրան խաղաղություն և ուժ են տվել։
Սոցցանցերում տեղադրված մի գրառում ստիպել էր Էլիսի ընկերներից մեկին կասկածի տակ դնել իր հավատքը: Երբ նա կիսվեց գրառումով Էլիսի հետ, էլիսը հասկացավ, որ այդ տեղեկությունը Աստծուց չէ:
Ջուդիին խնդրեցին ուսուցանել Երիտասարդ Կանանց իր դասարանում: Երբ նա փնտրում էր Երկնային Հոր օգնությունը, զգաց, որ առաջնորդություն է ստանում իր նախապատրաստության ընթացքում և կարողացավ բովանդակալից դաս ուսուցանել:
Քույր Էրիքսոնը կանչվել է ծառայելու միսիայում մեկ այլ երկրում: Աստծո օգնությունը փնտրելով և լեզուն սովորելու վրա աշխատելով՝ նա տեսնում է, որ կարողանում է հասկանալ ուրիշներին և հզոր եղանակով կիսվել իր վկայությամբ:
Երբ ուսանողները ավարտեն վարժությունը, կիսվեք նրանց պատասխաններով՝ 1ե, 2բ, 3ա, 4ը, 5թ, 6է, 7զ, 8դ, 9գ, 10ժ: Անհրաժեշտության դեպքում հստակեցում մտցրեք:
Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրն օրհնում Իր զավակներին Հոգու պարգևների միջոցով:
Բացատրեք․ ուսանողները կարող են բացահայտել, որ բացի սուրբ գրություններում նշված հոգևոր պարգևներից, Երկնային Հայրը օրհնում է իրենց նաև այլ հոգևոր պարգևներով: Օրինակ՝ Սուրբ Հոգու միջոցով Նա կարող է լարված իրավիճակում օրհնել նրանց համբերությամբ կամ ներելու կարողությամբ օրհնել այն մարդուն, որը վիրավորել է իրենց, օրհնել քաջությամբ դժվար պահին կամ որևէ մեկին ծառայելու ավելի մեծ ցանկությամբ: Կարող եք առաջարկել ուսանողներին մտաբերել մեզ հասանելի այլ հոգևոր պարգևներ, և նշել, թե ինչո՞ւ են դրանք Աստծո սիրո դրսևորում հանդիսանում: Այդ հոգևոր պարգևներից մի քանիսը գրեք գրատախտակին:
Որո՞նք են այն հոգևոր պարգևները, որոնցով Երկնային Հայրն օրհնել է ձեզ:
Ինչպե՞ս է Նա օրհնել ձեզ ուրիշների հոգևոր պարգևների միջոցով:
Ինչպե՞ս է հոգևոր պարգևների ձեր փորձառությունն ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա: