Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 49–50․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 49–50․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 49–50», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 49–50

Վարդապետություն և Ուխտեր 49–50

Ակնարկ

Երբ Եկեղեցին հաստատվեց և աճեց Օհայոյում, Փրկիչը հայտնեց Իր խոսքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ ուղղելու համար կեղծ համոզմունքներն ու գործելակերպը: Շեյքերներ կոչվող կրոնական համայնքի համար հայտնության մեջ Տերն ուսուցանեց Իր վարդապետությունն ամուսնության, ընտանիքի և այլ գործելակերպերի մասին: Նա նաև մատնանշեց, որ Եկեղեցու շատ անդամներ խաբվել են տարօրինակ պատկերացումների և կեղծ ոգիների միջոցով։ Նա ուսուցանեց նրանց, թե ինչպես տարբերել ճշմարտությունը կեղծիքից և կառուցել Իր վեմի վրա:

դասընթացի պատկերակ Օգնեք սովորողներին պատասխանատու լինել իրենց ուսման համար. Որպեսզի օգնեք նրանց լինել ակտիվ մասնակիցներ, խրախուսեք նրանց հարցերը տալ և մյուս ուսանողներին առաջարկեք պատասխանել այդ հարցերին: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը արել դա, տես «Փրկիչը օգնել է մարդկանց պատասխանատու լինել իրենց ուսման համար» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 1»

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 49

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ ամուսնության և ընտանիքի կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին մտածել ամուսնության և ընտանիքի նկատմամբ իրենց սեփական վերաբերմունքի մասին: Խնդրեք նրանց մտածել, թե իրենց կարծիքով ինչու է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական դեր կատարում Երկնային Հոր ծրագրում:

  • Աշխատաթերթ․ «Ամուսնությունը և ընտանիքը հաստատված են Աստծո կողմից»

Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է Տերը օգնել իրենց ճանաչել ճշմարտությունը և խուսափել խաբեությունից:

  • Ուսանողի նախապատրաստում․ Հրավիրեք ուսանողներին խնդրել Երկնային Հորը օգնել իրենց ճանաչել և խուսափել խաբեությունից:

  • Նկար. ժանտաքիսի նկար

  • Տեսանյութեր «Մի խաբիր ինձ» (15:04) 1:56-3:15-ը, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը» (5:37) 1:00-2:29-ը

Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 2

Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ ուսուցանել և սովորել Ճշմարտության Ոգով: