«Դաս 65․ Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 1․ Խուսափեք խաբեությունից», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 65. Վարդապետություն և Ուխտեր 49–50
Վարդապետություն և Ուխտեր 50, Մաս 1
Խուսափեք խաբեությունից
Հոգևոր պարգևներ զգալու իրենց ձգտումով տարված՝ վաղ շրջանի որոշ նորադարձներ Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում խաբվել էին՝ մտածելով, որ որոշ անսովոր դրսևորումներ Սուրբ Հոգուց են, երբ իրականում դա այդպես չէր: Տերը առաջարկեց ուղղորդում՝ օգնելու նրանց տարբերել, թե ինչն է Իրենից և ինչը՝ ոչ: Այս դասը նպատակ ունի օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է Տերը օգնել իրենց ճանաչել ճշմարտությունը և խուսափել խաբեությունից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զոլավոր կատուն
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը կիսվել է հետևյալ պատմությունով․
Մեծ հորեղբայր Գրովերը … ապրում էր քաղաքից շատ հեռու գտնվող մի տնակում։ Հորեղբայր Գրովերը շատ էր ծերացել։ Մենք մտածեցինք, որ մեր որդիները պետք է հանդիպեն նրան մինչև նրա մահանալը։ Ուստի, մի օր մենք երկար ճամփորդեցինք դեպի նրա համեստ տունը։ Մենք միասին նստեցինք ու մեր որդիները ծանոթացան նրա հետ։ Մի փոքր զրուցելուց հետո մեր երկու կրտսեր որդիները, գուցե հինգ և վեց տարեկան, ցանկացան դուրս գնալ և խաղալ։
Հորեղբայր Գրովերը, լսելով նրանց խնդրանքը, դեմքով խոնարհվեց նրանց ուղղությամբ։ … Իր խռպոտ ձայնով նա ասաց նրանց․ «Չգույշ եղեք, այնտեղ շատ ժանտաքիսներ կան»։ Սա լսելով Լիզան և ես ավելի քան զարմացած էինք․ մենք անհանգստանում էինք տղաների համար։ Շուտով տղաները դուրս գնացին խաղալու, մինչ մենք շարունակում էինք մեր այցելությունը։
Ավելի ուշ, երբ նստեցինք մեքենան և տուն էինք վերադառնում, ես հարցրի տղաներին․ «Դուք ժանտաքիսի հանդիպեցի՞ք»։ Նրանցից մեկը պատասխանեց․ «Ոչ, մենք ոչ մի ժանտաքիս էլ չտեսանք, բայց մենք տեսանք մի սև կատու՝ մեջքին սպիտակ զոլեր»։ (Գարի Ի. Սթիվենսոն, «Մի խաբիր ինձ», Լիահոնա, նոյեմբեր 2019 թ․, 93)
-
Ձեր կարծիքով երեխաները ինչո՞ւ չճանաչեցին ժանտաքիսին։
-
Ինչո՞ւմ է կայանում որևէ բանի իրական էությունը չճանաչելու վտանգը:
-
Ինչպե՞ս է այս պատմությունը կապված այն ամենի հետ, ինչին սատանան ուզում է, որ մենք հավատանք իր վերաբերյալ:
-
Ի՞նչ եղանակներով է սատանան այսօր փորձում խաբել դեռահասներին:
-
Ձեր կարծիքով, սատանայի խաբեություններն ինչո՞ւ են երբեմն այդքան լավ աշխատում:
Խաբեությունը վաղ Սրբերի շրջանում
Երբ 1831 թվականի փետրվարի սկզբին Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ (Օհայո), նա նկատեց, որ «որոշ տարօրինակ պատկերացումներ և կեղծ ոգիներ են ներթափանցել» Սրբերի մեջ (History, 1838–1856 [Եկեղեցու ձեռագիր պատմություն], հատ. Ա-1, 93, josephsmithpapers.org)։
Ջոն Ուիթմերն այս ժամանակաշրջանի մասին արձանագրել է հետևյալը.
Ոմանք տեսիլքներ էին տեսնում և չէին կարողանում բացատրել, թե ինչ են տեսել, ոմանք էլ երևակայում էին, թե ունեն Լաբանի սուրը և այն իրենց ձեռքում է [ձիավոր զինվորի պես], ոմանք իրենց պահում էին ինչպես հնդկացին՝ սկալպահանման [գլխամաշկը հանելու] գործողության ժամանակ, ոմանք սահում էին կամ սողում … հատակի վրա՝ օձի արագությամբ։ … Այսպիսով, սատանան կուրացրեց որոշ լավ և ազնիվ աշակերտների աչքերը: (Ջոն Ուիթմեր, History, 1831–circa 1847, 26, josephsmithpapers.org)
Այս գործողությունների վերաբերյալ մտահոգությունը դրդեց Ջոզեֆ Սմիթին հարցնել Տիրոջը և ստանալ Վարդապետություն և Ուխտեր 50 գլուխը։ Հատվածներ 1–9-ում Տերը զգուշացրեց Եկեղեցու երեցներին կեղծ ոգիների և նույնիսկ անդամների մասին, որոնք խաբում էին մարդկանց:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50․1–3 հատվածները՝ փնտրելով Աստծո զգուշացումներից մեկը։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սատանան օգտագործում խաբեությունը՝ Հիսուս Քրիստոսից մեզ հեռացնելու համար:
Կարդացեք ստորև նշված հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ ճշմարտությունը. Տերը կօգնի մեզ խուսափել խաբեությունից, երբ մենք …
-
Ի՞նչ է նշանակում այդ ուսմունքը:
-
Ինչպե՞ս կարող է այս ուսմունքն օգնել ձեզ ստանալ Տիրոջ օգնությունը՝ խուսափելու սատանայի խաբեություններից:
Խաբեությունից խուսափելու պարզ եղանակ
Տերը եզրափակեց՝ սիրով հավաստիացնելով մեզ, որ Իր շնորհիվ մենք չպետք է վախենանք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 50․40–44 հատվածները՝ փնտրելով, թե ինչ եք սովորում Փրկչի մասին:
-
Այս հատվածներում Փրկչի մասին ո՞ր ճշմարտությունն ամենաշատը տպավորեց ձեզ։
-
Նրա մասին այդ ճշմարտություններն իմանալն ինչպե՞ս կարող է մեզ օգնել մի աշխարհում, որը լի է այդքան խաբեությամբ:
-
Ինչպե՞ս եք դուք ճանաչել Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունները կամ հավատացել այդ ճշմարտություններին։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է հետևյալն այն մասին, թե ինչպես կարող ենք հրավիրել Տիրոջ օգնությունը՝ խաբեությունից խուսափելու համար.
Աշխարհի ձայներն ու ճնշումները դյութիչ են ու անհամար։ Բայց չափազանց շատ ձայներ խաբուսիկ ու հրապուրիչ են, և կարող են մեզ դուրս մղել ուխտի ճանապարհից: Դրան հաջորդող անխուսափելի տառապանքից խուսափելու համար ես աղաչում եմ, որ դուք այսօր հակազդեք աշխարհի հրապուրանքին՝ ամեն օր ձեր կյանքում ժամանակ տրամադրելով Տիրոջը։
Եթե տեղեկատվության մեծ մասը ստանում եք սոցիալական լրատվամիջոցներից կամ այլ տեսալսողական նյութերից, ապա Հոգու շշուկները լսելու ձեր ունակությունը կնվազի: Եթե միևնույն ժամանակ ամենօրյա աղոթքի և ավետարանի ուսումնասիրության միջոցով դուք չեք փնտրում Տիրոջը, դուք ձեզ անպաշտպան եք թողնում այն փիլիսոփայությունների առջև, որոնք կարող են հետաքրքրաշարժ լինել, բայց ճշմարիտ չեն: Նույնիսկ այն Սրբերը, որոնք ընդհանուր առմամբ հավատարիմ են, կարող են շեղվել «Բաբելոնի երգչախմբի» (աշխարհի ձայների) անընդհատ զարկերի ներքո։
Իմ եղբայրներ և քույրեր, ես աղաչում եմ ձեզ, որ ժամանակ տրամադրեք Տիրոջը: Ձեր անձնական հոգևոր հիմքը ամրացրեք և դիմակայեք ժամանակի փորձությանը՝ անելով այն բաները, որոնք հնարավորություն են տալիս Սուրբ Հոգուն միշտ ձեզ հետ լինել: (Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 120)
-
Ուրիշ ի՞նչ գաղափարներ գտաք, որոնք կարող են օգնել ձեզ խուսափել խաբեությունից: