Սեմինարիա
Դաս 64․ Վարդապետություն և Ուխտեր 49․ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից


«Դաս 64․ Վարդապետություն և Ուխտեր 49․ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 49», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 64. Վարդապետություն և Ուխտեր 49–50

Վարդապետություն և Ուխտեր 49

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից

նորապսակ զույգը նայում է տաճարին

Երբ Վերականգնումը սկսեց ծավալվել, կային շատ կեղծ գաղափարներ և ավանդույթներ։ Փրկիչը սիրով ուղղեց կեղծ գաղափարները և հստակեցրեց վարդապետության կետերը, որոնք էական նշանակություն ունեն մեր փրկության համար, օրինակ՝ ամուսնության և ընտանիքի վերաբերյալ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ ամուսնության և ընտանիքի կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկրի նպատակը

երկիր

Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել պատկերներ, որոնք ցույց են տալիս, թե ինչն եք դուք սիրում երկրի վրա: Ուսանողներին տվեք նմանատիպ հարցեր.

  • Երկրի վրա ի՞նչն է ձեզ դուր գալիս։

  • Ո՞վ է ստեղծել երկիրը (տես Մովսես 1․33; Աբրահամ 3․22–24

  • Որո՞նք են այն պատճառները, թե ինչու Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը:

Ուսանողները, հավանաբար, կունենան մի քանի տարբեր պատասխաններ վերջին հարցին: Ընդունեք պատասխանները և շնորհակալություն հայտնեք ուսանողներին դրանց համար: Եթե ուսանողները չխոսեն ամուսնության կամ ընտանիքի մասին, նշեք, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ևս մեկ պատճառ է ներկայացրել երկրի ստեղծման համար: Կիսվեք ստորև ներկայացվող խոսքերով։ Այս խոսքերը կարդալուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով այդ մասին: Խրախուսեք նրանց ամբողջ դասի ընթացքում փնտրել ապացույցներ, որոնք հաստատում են այս խոսքերը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Պարզապես ամփոփելով՝ երկիրը ստեղծվել է, որ ընտանիքները լինեն: (Ռասսել Մ. Նելսոն, «Արարումը», Ensign, նոյեմբեր 2000 թ․, 85)

«Ամուսնությունը կարգված է Աստծո կողմից»

Այս դասը կկենտրոնանա Վարդապետություն և Ուխտեր 49․15–17 հատվածների և ամուսնության և ընտանիքի վարդապետության վրա: Կարող եք օգտագործել այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը, եթե ուսանողների համար օգտակար կլինի բաժնում պարունակվող այլ թեմաների քննարկումը։

Երբ Սրբերը սկսեցին բնակություն հաստատել Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում, կարճ ժամանակ անց Լեման Քոփլի անունով մի նորադարձ անդամ ցանկացավ, որ միսիոներները քարոզեն ավետարանն իր նախկին կրոնական խմբի անդամների՝ Շեյքերների համար: Շեյքերները հավատում էին, որ Երկրորդ Գալուստն արդեն տեղի է ունեցել, և Քրիստոսը հայտնվել է որպես Էն Լի անունով մի կին: Նրանք մերժեցին ամուսնությունը, իսկ որոշ շեյքերներ արգելեցին միս ուտել: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հստակեցում խնդրեց Տիրոջից և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 49 բաժինը։ Տերը հրահանգեց Սիդնի Ռիգդոնին, Փարլի Պ. Պրատին և Լեման Քոփլիինն փոխանցել հայտնությունը Շեյքերներին և քարոզել ճշմարտությունը նրանց:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտեր 49․15–17 վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածները՝ փնտրելով ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները:

  • Ի՞նչ հարցեր ունեք այդ հատվածների վերաբերյալ:

  • Ինչպես կարող ենք ամփոփել այս հատվածներում տրված Փրկչի ուսմունքները։

    Ոուսանողներին մի քանի րոպե տրամադրեք՝ ամփոփման ձևակերպումների վրա մտածելու համար: Այնուհետև առաջարկեք մի քանի ուսանողի գրել իրենց ամփոփումները գրատախտակին։ Որպեսզի ուսանողները հաջողությամբ կատարեն հանձնարարությունը, կարող եք օգնել նրանց՝ պարզաբանելով հատվածների որոշ արտահայտություններ: Օգնեք նրանց բացահայտել այն ճշմարտությունը, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, և ամուսիններին ու կանանց պատվիրվում է լինել մեկ ու երեխաներ ունենալ։

  • Ինչո՞ւ էր կարևոր, որ այս ճշմարտությունները հասկանային Շեյքերները և մյուսները Ջոզեֆ Սմիթի օրերում։

    Դուք կարող եք նշել, որ Շեյքերները հավատում էին բացարձակ ամուրի կյանքով ապրելուն կամ ամուսնական և սեռական հարաբերություններից զերծ մնալուն։ Այնուհետև կարող եք քննարկել մեր օրերում տարածված համոզմունքները, որոնց պատճառով մարդիկ մերժում են ամուսնությունը: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մեկը կամ երկուսն էլ:

  • Որո՞նք են աշխարհիկ այն համոզմունքները, որոնց պատճառով մարդիկ մերժում են ամուսնությունը մեր օրերում:

  • Ի՞նչ ապացույց եք տեսել, որ սատանան փորձում է փոխել կամ ոչնչացնել ամուսնության և ընտանիքի սրբությունը Երկնային Հոր ծրագրում:

աշխատաթերթի պատկերակՀետևյալ աշխատաթերթը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Փրկչի ուսմունքները ամուսնության և ընտանիքի վերաբերյալ: Կարող եք ուսանողներին առաջարկել ուսումնասիրելիս փնտրել հոգևոր վկայություն ամուսնության և ընտանիքի կարևորության մասին: Կարող եք կիսել դասարանը և յուրաքանչյուր կեսին հանձնարարել ինքնուրույն ուսումնասիրել աշխատաթերթի մի բաժինը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք, որ յուրաքանչյուր ուսանող զույգ կազմի դասարանի մյուս կեսից որևէ մեկի հետ: Առաջարկեք նրանց կիսվել միմյանց հետ իրենց սովորածով և խոսել քննարկման հարցերի մասին:

Ամուսնությունը և ընտանիքը կարգված են Աստծո կողմից

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը

Ուսումնասիրեք․

Կարդացեք Մարկոս 10․6–9 Ա Կորնթացիս 11․11 հատվածները և Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոննի Լ. Օսկարսոնի հետևյալ խոսքերը. Փնտրեք ուսմունքներ տղամարդու և կնոջ միջև ամուսնության մասին։

Քույր Բոննի Լ. Օսկարսոն

Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են․ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» [Ա Կորնթացիս 11․11]։ Յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ձեռք բերել քահանայության բոլոր օրհնությունները, անհրաժեշտ է ամուսնու և կնոջ կնքումը Տիրոջ տանը, ովքեր միասին աշխատում են արդարակեցությամբ և հավատարիմ են մնում իրենց ուխտերին։ Սա Տիրոջ ծրագիրն է Իր զավակների համար և հասարակական ոչ մի դատողություն կամ քննադատություն ի զորու չի լինի փոխել այն, ինչ հայտարարել է Տերը։ … Եկեք լինենք պաշտպաններն այն ամուսնության, որը կարգված է Տիրոջ կողմից, մինչ կշարունակենք սեր և կարեկցանք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր ունեն այլ տեսակետներ։ (Բոննի Լ․ Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015 թ․, 15)

Քննարկեք.

  • Ինչպե՞ս է կնոջ և տղամարդու միջև ամուսնությունն օգնում իրականացնել «Արարչի ծրագիրը Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org

  • Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք ցուցաբերել այլ հայացքներ ունեցողների հանդեպ, միաժամանակ պաշտպանելով տղամարդու և կնոջ միջև ամուսնության մասին Փրկչի վարդապետությունը:

«Բազմացեք և լցրեք երկիրը»

Ուսումնասիրեք․

Կարդացեք Ծննդոց 1․27–28, Սաղմոս 127․3, Մարկոս 10․13–14 և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը։ Փնտրեք Տիրոջ ուսմունքները երեխաների մասին:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երբ մենք նայում ենք երեխայի աչքերի մեջ, մենք տեսնում ենք Աստծո զավակին՝ որդուն կամ դստերը, որը մեր կողքին կանգնած էր նախաերկրային կյանքում:

Երեխաներ ունենալու հնարավորություն ունեցող ամուսնու և կնոջ մեծագույն արտոնությունն է մահկանացու մարմիններ ստեղծել Աստծո այս զավակների համար: Մենք հավատում ենք ընտանիքներին և մենք հավատում ենք երեխաներին:

Երբ երեխա է ծնվում ամուսնու և կնոջ կյանքում, նրանք իրականացնում են մեր Երկնային Հոր ծրագրի երեխաներ աշխարհ բերելու մասը: Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։ Նախքան անմահությունը պետք է լինի մահկանացություն: (Նիլ Լ․ Անդերսեն, «Երեխաներ», Լիահոնա, նոյ. 2011, 28)

Քննարկեք.

  • Ինչպե՞ս կարող է երեխաներին և ընտանիքին հավերժության տեսանկյունից նայելն օգնել ամուսնացած զույգին առաջնահերթություններ սահմանել իրենց որոշումներում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի օրինակից այն մասին, թե մենք ինչպես ենք վերաբերվում երեխաներին և շփվում նրանց հետ:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ բացատրելու ամուսնության և ընտանիքի դերը Երկնային Հոր ծրագրում: Նրանք կարող են ընտրել ամուսնության մասին ավելի վաղ քննարկված աշխարհիկ համոզմունքներից մեկը և ուղղել այդ համոզմունքը՝ օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներում ուսուցանված Փրկչի վարդապետությունը։

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ամուսնության և ընտանիքի մասին Փրկչի վարդապետությունն ինչպես է օրհնել ձեր կյանքը: Ուսանողները կարող են նաև կիսվել փորձառություններով և վկայություններով:

Կարող եք առաջարկել ուսանողներին գրի առնել այն մտքերը, որ նրանք ունեն Երկնային Հոր ծրագրում ամուսնության և ընտանիքի կարևորության մասին: