Սրբերն աշխատեցին մոտ երեք տարի՝ կառուցելու Կիրթլենդի Տաճարը՝ առաջին տաճարը, որը կառուցվել է այս տնտեսությունում: Վարդապետություն և Ուխտեր 109 բաժինը Տիրոջ կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնված նվիրագործման աղոթք է: Այս աղոթքը պարունակում է օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ այսօր։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ հաճախելու տաճար և ստանալու Տիրոջ խոստացած օրհնությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտքեր տաճարի մասին
Ինչո՞ւ են ոմանք ոգևորություն զգում տաճար այցելելիս։ Ինչո՞ւ ոմանք կարող են չզգալ ոգևորություն։
Տաճարը Աստծո տունն է:
Տաճարային այցելությանը պատրաստվելը կամ տաճար այցելելը կարևոր է ինձ համար:
Ես կարծում եմ, որ կան կարևոր օրհնություններ, որոնք Տերը կտա ինձ, որպեսզի ես ձգտեմ արժանի լինել այցելելու Նրա տուն:
Խորհեք ցանկացած հարցի կամ մտահոգության մասին, որ ունեք տաճարային այցելությանը պատրաստվելու և տաճար այցելելու վերաբերյալ: Այսօր ուսումնասիրելիս կարող եք աղոթել Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ այցելելու Նրա սուրբ տաճար:
Կիրթլենդի Տաճարը
1833 թ․ հունիսից մինչև 1836 թ․ մարտն ընկած ժամանակահատվածում Եկեղեցու անդամները զոհաբերեցին ժամանակ, փող և ունեցվածք, որպեսզի օգնեն այս տնտեսության առաջին տաճարի կառուցմանը։ Տղամարդիկ հմուտ աշխատուժ էին ապահովում շենքի կառուցման համար, իսկ կանայք հագուստ էին պատրաստում և կացարան տրամադրում բանվորների համար։ Որոշ Վերջին Օրերի Սրբեր տվեցին իրենց ունեցվածքի մեծ մասը՝ տաճարի կառուցման համար։ Ընդհանուր առմամբ Տաճարն արժեցավ 60000 ամերիկյան դոլլար՝ մի ահռելի գումար այն ժամանակների համար, հատկապես, եթե հաշվի առնենք Սրբերի աղքատությունը։
Նոր տաճարը նվիրագործվեց 1836 թ. մարտի 27-ին: Վերջին Օրերի շատ Սրբեր, որոնք ներկա էին նվիրագործման արարողություններին և միջոցառումներին, մեծ հոգևոր դրսևորումներ ունեցան։ Այդպիսի դրսևորումներից էին հզոր քամու ձայնը լսելը, նոր լեզուներով խոսելը, տեսիլքներ տեսնելը և հրեշտակների այցելությանն ականատես լինելը:
Վարդապետություն և Ուխտեր 109 բաժինը նվիրագործման աղոթք է, որը Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Այս աղոթքը բարձրաձայն կարդացվում էր նվիրագործման ծառայությունների ժամանակ։ Այդ ձևը շարունակվում այսօր՝ ոգեշնչված նվիրագործման աղոթքով, որը կարդացվում է տաճարի նվիրագործման յուրաքանչյուր միջոցառման ընթացքում:
Ի՞նչ են մեզ օգնում հասկանալ այս ճշմարտությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչո՞ւ է դա արժեքավոր ձեզ համար։
Տաճարում միայն ոգեշնչող մտքեր են լցվում իմ ուղեղը: Հիանալի զգացում է, երբ մտածում ես այն մասին, թե ինչ կարող ես անել ուրիշներին օգնելու համար: [Քլոե Դ.] …
… Տաճարային կանոնավոր այցելությունն օգնել է ինձ ավելի հաճախ զգալ Հոգին: Տաճար այցելելու շնորհիվ իմ ընկերները միանշանակ ավելի մտերիմ են դարձել միմյանց: Նաև մեր դասընկերներից շատերը հետաքրքրվում են և հարցեր են տալիս մեր տաճարային այցելությունների մասին: …
… Մի ընկեր … հնարավորություն ունեցավ ստանալ իր առաջին սահմանափակ օգտագործման երաշխավորագիրը, և հաճելի էր տեսնել, թե դա ինչ դրական ազդեցություն ունեցավ նրա կյանքի վրա: [Աննալիսա Կ.] …
… Հենց որ մտա [տաճար], ես զգացի, որ դպրոցում և այլուր ունեցած բոլոր դժվարությունները պարզապես վերացել են: Ես ինձ հանգիստ էի զգում, երբ տաճարում էի: Ինձ պատել էր երջանկության զգացումը։ Տաճարում լինելն օգնեց ինձ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ պետք է անեմ եկեղեցում և այլ պարտականությունների շրջանակում: Դա պարզապես անհավանական էր՝ գնալ տաճար և հեռանալ իմ բոլոր անախորժություններից: [Կոլե Ե.] («Youth Voices: Attending the Temple», New Era, ապրիլ 2013, 5–7)
Այցելենք Տիրոջ սուրբ տաճար
2:3
2:3
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․
[Տաճարը] Նրա տունն է։ Այն լցված է Նրա զորությամբ։ Եկեք երբեք մեր տեսադաշտից բաց չթողնենք այն, թե ինչ է Տերը անում մեզ համար: … Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքը աննախադեպ եղանակներով։ (Ռասսել Մ. Նելսոն, «Կենտրոնացեք տաճարի վրա», Լիահոնա, նոյեմբեր 2022, 121)
Ե՞րբ եք դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը զգացել տաճարի օրհնությունները:
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք, որը կարող է օգնել որևէ մեկին հաղթահարել իր խնդիրները կամ ոգեշնչել նրան այլ զգացմունքներ ունենալ տաճարի նկատմամբ:
Ինչպե՞ս այսօր փոխվեցին ձեր սեփական զգացմունքները Տիրոջ և Նրա սուրբ տաճարի նկատմամբ: