Սեմինարիա
Դաս 124. Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2. Քահանայության բանալիների վերականգնումը


«Դաս 124. Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2. Քահանայության բանալիների վերականգնումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 124. Վարդապետություն և Ուխտեր 109–110

Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2

Քահանայության բանալիների վերականգնումը

Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Կիրթլենդի տաճարում

1836 թվականի ապրիլի 3-ին Կիրթլենդի տաճարում Հիսուս Քրիստոսի հայտնվելու տեսիլքից հետո «երկինքը կրկին բացվեց» (Վարդապետություն և Ուխտեր 110․11) Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի համար: Երեք հնօրյա մարգարեներ հայտնվեցին և նրանց հանձնեցին քահանայության հիմնական բանալիները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են Մարգարե Ջոզեֆ Սմիթին հանձնված՝ քահանայության վերականգնված բանալիները օրհնել իրենց կյանքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքն ինչով կտարբերվեր

Կարող եք սկսել դասը՝ հետևյալ անավարտ հարցը գրելով գրատախտակին:

Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց ։

Առաջարկեք ուսանողներին ավարտել հարցը իրենց ուսումնական օրագրերում՝ գրելով այն բանը, առանց որի իրենց համար դժվար կլիներ ապրել: Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել, թե ինչպես են իրենք ավարտել հարցը և հակիրճ բացատրել, թե ինչու իրենց կյանքը դժվար կլիներ առանց դրա:

Երբ ուսանողները կիսվեն, ավարտեք գրատախտակին գրված հարցը՝ ավելացնելով հետևյալ արտահայտությունները․ «միսիոներական աշխատանքի», «ավետարանի լրիվության», «տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի» և «ձեր ընտանիքի հետ կնքվելու հնարավորության»: Առաջարկեք դասարանի անդամներին լուռ խորհել, թե ինչպիսին կլիներ կյանքն առանց Երկնային Հոր այս օրհնությունների և գրի առնել իրենց մտքերը։ Խրախուսեք ուսանողներին շարունակել խորհել այս օրհնությունների նշանակության մասին իրենց կյանքում՝ սովորելով սուրբ իրադարձությունների մասին, որոնք օգնեցին դրանք հնարավոր դարձնել:

Վերականգնված քահանայության բանալիները

Փրկիչը հայտնվում է Կիրթլենդի տաճարում

Կարող եք ցուցադրել 1836 թվականի ապրիլի 3-ին Կիրթլենդի Տաճարում Փրկչի հայտնության նկարը (տես Վարդապետություն և Ուխտեր 110.1–10): Եթե ուսանողներն անցել են «Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1» դասը, կարող եք նրանց տալ հետևյալ հարցը.

  • Ի՞նչ եք դուք հիշում այս սուրբ տեսիլքի մասին:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ թավագիր ճշմարտությունը. Տերը երկնային սուրհանդակներ ուղարկեց՝ վերականգնելու քահանայության բանալիները և հանձնելու դրանք Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտության նշանակությունը, նկարեք հետևյալ աղյուսակը գրատախտակին և առաջարկեք ուսանողներին արտանկարել այն իրենց ուսումնական օրագրերում: (Բացատրեք, որ ուսանողները պետք է բավականաչափ տեղ թողնեն, որպեսզի այս դասի ընթացքում յուրաքանչյուր սյունակի ներքևում լրացուցիչ հարց ավելացնեն։) Առաջարկեք ուսանողներին օգտվել իրենց սուրբ գրություններից՝ աղյուսակը լրացնելու համար:

Կիրթլենդի տաճար․ 1836 թ․ ապրիլի 3

Վարդապետություն և Ուխտեր 110․11

Վարդապետություն և Ուխտեր 110․12

Վարդապետություն և Ուխտեր 110․13–16

Ո՞վ հայտնվեց:

Ի՞նչ վերականգնեց նա։

Ո՞վ հայտնվեց:

Ի՞նչ վերականգնեց նա։

Ո՞վ հայտնվեց:

Ի՞նչ վերականգնեց նա։

Ուսումնասիրության համար ուսանողներին բավական ժամանակ տրամադրելուց հետո ցանկացողներին առաջարկեք գալ գրատախտակի մոտ և յուրաքանչյուր սյունակում գրել, թե իրենք ինչ սովորեցին: Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հիշեցրեք հետևյալը.

Հիշեք, որ «քահանայության բանալիները իշխանություն է, որը հնարավորություն է տալիս ղեկավարել քահանայության օգտագործումը՝ հանուն Աստծո զավակների։ Եկեղեցում քահանայության ողջ իշխանության օգտագործումը ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները» (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 3.4.1, ChurchofJesusChrist.org, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 65․2

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ վերականգնված բանալիները, առաջարկեք նրանց ուսումնասիրել այդ բանալիները՝ օգտվելով սուրբ գրությունների այլ հատվածներից, գերագույն համաժողովի ելույթներից կամ այլ աստվածային աղբյուրներից: Նրանք կարող են ուսումնասիրել տողատակերի ծանոթագրությունները կամ որոնել «քահանայության բանալիներ» բառերը, անծանոթ բառերը կամ երկնային այցելուների անունները Սուրբ գրքերի ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում, կամ Թեմաների ուղեցույցում։ Նաև կարող են «Կիրթլենդի տաճարում վերականգնված բանալիներ» հարցումով որոնում կատարել Gospel Library հավելվածում:

աշխատաթերթի պատկերակ Կամ ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի տրամադրեք «Կիրթլենդի տաճարում վերականգնված քահանայության բանալիները» աշխատաթերթի ուսումնական վարժություններից մեկը: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք միասին քննարկել աշխատաթերթը և գաղափարներ ավելացնել իրենց աղյուսակում:

Կիրթլենդի տաճարում վերականգնված քահանայության բանալիները

Ուսումնական վարժություն Ա

Վարդապետություն և Ուխտեր 110․11

Մովսեսը վերականգնեց «Իսրայելի հավաքման» բանալիները (Վարդապետություն և Ուխտեր 110․11)։ Հավաքման բանալիները այդ իշխանությունը կրող սպասավորներին թույլ են տալիս քարոզել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը աշխարհի ժողովուրդներին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք խոսում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում հավաքելու մասին, իհարկե, նկատի ունենք միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները: Մենք նաև նկատի ունենք հավատ և վկայություն կառուցել նրանց սրտերում, ում հետ ապրում, աշխատում և ծառայում ենք։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92)

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ամրացնել հավատքն ու վկայությունն այն մարդկանց սրտերում, որոնց հետ ամեն օր շփվում եք:

  • Ձեր կամ ձեր ծանոթի կյանքի վրա ինչպե՞ս է ազդել այն, որ Տերը օգնության է հասնում մեզ միսիոներական աշխատանքի շնորհիվ։


Ուսումնական վարժություն Բ

Վարդապետություն և Ուխտեր 110․12

Եղիասը հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը (Վարդապետություն և Ուխտեր 110․12)։ Սա ներառում է Աբրահամի ուխտի վերականգնումը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Աբրահամի հետ Աստծո կապած ուխտը … պարունակում էր խոստումներ, այդ թվում … երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդի կողմից: …

… Մենք ստացել ենք սուրբ քահանայությունն ու հավիտենական ավետարանը, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ հնում։ Մենք ունենք ավետարանի լրիվությունը ստանալու, քահանայության օրհնությունները վայելելու և Աստծո մեծագույն օրհնություններին արժանի լինելու իրավունքը, որը հավերժական կյանքն է: (Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտերը», Լիահոնա, նոյ․ 2011, 87–88)

  • Ինչպե՞ս է Տերը օրհնում անհատներին, ընտանիքներին և ժողովուրներին՝ Իր ավետարանի և Իր քահանայության միջոցով:

  • Ի՞նչ օրհնություններ եք զգում Տիրոջի կողմից՝ Իր ավետարանի և Իր քահանայության միջոցով:


Ուսումնական վարժություն Գ

Վարդապետություն և Ուխտեր 110․13–16

Եղիան վերականգնեց կնքման բանալիները, որոնք ներառում են տաճարում ընտանիքները միասին կնքելու իշխանությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը բացատրել է.

Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Կնքման բանալիները վերականգնվել են Հին Կտակարանի մարգարե Եղիայի կողմից և որոնց շնորհիվ արարողությունները կատարվում են սրբազան տաճարներում։ Այդ տաճարներում կատարված արարողությունները թույլ են տալիս անհատներին և ընտանիքներին վերադառնալ մեր երկնային ծնողների մոտ։ (Գարի Ի. Սթիվենսոն, «Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը», Լիահոնա մայիս 2016, 31)

  • Ինչպե՞ս է Տերը մեզ օրհնում տաճարային աշխատանքի և կնքումների միջոցով:

  • Ինչպե՞ս է Տերը օրհնել կամ ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ և ձեր ընտանիքը տաճարային արարողությունների միջոցով:

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում իրենց մտածածի մասին։ Առաջարկեք նրանց գրել իրենց ուսումնասիրության օրագրերում․ «Ինչո՞ւ են այս բանալիները կարևոր ինձ համար»: Ժամանակ տվեք նրանց մտածելու և պատասխանելու այս հարցին՝ հիմնվելով իրենց ուսումնասիրության կամ վարժության ընթացքում իրենց սովորածի վրա:

«Մինչև Տիրոջ մեծ ու ահեղ օրը»

Կրկնեք Վարդապետություն և Ուխտեր 110․14–16 հատվածները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

    Խրախուսեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել իրենց գտած բոլոր կարևոր բառերը կամ արտահայտություները:

  • Ինչպե՞ս է Փրկիչը նախապատրաստում մեզ Իր Երկրորդ Գալուստին քահանայության բանալիների միջոցով, որոնք վերականգնեցին Մովսեսը, Եղիասը և Եղիան:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ առանց քահանայության այս բանալիների վերականգնման երկիրը «կխոցվի անեծքով» (Վարդապետություն և Ուխտեր 110․15) Տիրոջ գալստյան ժամանակ:

Եզրափակելով՝ ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում կատարել հետևյալը: Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով:

Պատկերացրեք, որ ձեր ընկերուհին ասում է ձեզ, որ իմացել է Կիրթլենդի տաճարում վերականգնված քահանայության բանալիների մասին: Այնուհետև նա ասում է. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե դրանցից որևէ մեկը ինչ կապ ունի ինձ հետ»: Օգտագործելով այսօրվա ձեր սովորած նյութը՝ բացատրեք, թե ինչ բանալիներ են վերականգնվել և ինչպես են դրանք օրհնել կամ կարող են օրհնել ձեր ընկերոջը: