Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 109–110․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 109–110․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 109–110», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 109–110

Վարդապետություն և Ուխտեր 109–110

Ակնարկ

Գրեթե երեք տարվա աշխատանքից և զոհաբերությունից հետո Կիրթլենդի Տաճարը պատրաստ էր։ Տերը հայտնեց նվիրագործման աղոթքը Մարգարե Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 109)։ Տաճարի նվիրագործումից հետո Փրկիչը կատարեց իր խոստումը՝ «հայտնվել [Իր] ժողովրդին» Իր տանը (տես Վարդապետություն և Ուխտեր 110.7)։ Հայտնվեցին նաև երեք երկնային սուրհանդակներ և վերականգնեցին քահանայության հիմնական բանալիները:

դասընթացի պատկերակԿենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա․ օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունը և սկզբունքները, որոնք կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն ուսուցանել է ճշմարտություններ, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 109

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ տաճար այցելելու և Տիրոջ խոստացած օրհնությունները ստանալու ավելի մեծ ցանկություն:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես են վերաբերվում տաճարին: Նրանք կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.10–13 հատվածները և փնտրել տաճար այցելելու օրհնությունները, որոնք նշանակալից են նրանց համար:

  • Նկարներ ցուցադրման համար․ տարբեր տաճարներ և Կիրթլենդի տաճարը

  • Տեղեկություններ պատրաստվելու համար․ կարող եք գտնել տաճարների վերաբերյալ մի քանի փաստ, օրինակ՝ քանի տաճար է ներկայումս գործում, քանի տաճարի մասին է հայտարարվել վերջին գերագույն համաժողովում, ո՞ր տաճարն է ամենամոտը ձեր դասարանին և այլն։ Տաճարների վերաբերյալ վիճակագրական տվյալներին ծանոթանալու համար կարող եք այցելել ChurchofJesusChristTemples.org/statistics/

  • Տեսանյութեր․ «Տաճարի օրհնությունները» (3:37) կամ «Իմ ուժից վեր զորություն» (3:47)

  • Նյութեր ուսանողների համար. Օրհներգերի գիրք կամ «Աստծո Հոգին» օրհներգի օրինակ (Հիմներ, հմր․ 2)

Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է մեր արժանավորությունը պատրաստում մեզ, որպեսզի ավելի մոտենանք Տիրոջը Իր տաճարում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ է նշանակում արժանի լինել տաճար մտնելուն և ինչու է դա կարևոր: Կարող եք նաև առաջարկել նրանց խնդրել ընտանիքի անդամին կամ Եկեղեցու ղեկավարին կիսվել իրենց մտքերով: Առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել իրենց մտքերով և հարցերով:

  • Նկար ցուցադրման համար. Փրկչի նկարը

  • Տեսանյութ. «Հիսուս Քրիտոսը հայտնվում է հնագույն Ամերիկա մայրցամաքում» (16:43, դիտել 11:52-ից 14:05-ը)

  • Բովանդակություն ցուցադրման համար․ տաճարի գծանկար՝ դեպի տաճար տանող ճանապարհով

  • Նյութեր ուսանողների համար. տաճարային երաշխավորագրերի հարցերի օրինակները կամ հասանելիություն այդ հարցերին

Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են Մարգարե Ջոզեֆ Սմիթին հանձնված՝ քահանայության վերականգնված բանալիները օրհնել իրենց կյանքը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել հետևյալ թեմաներից մեկը և խորհել, թե ինչո՞ւ է այն օրհնություն եղել իրենց կյանքում. միսիոներական աշխատանք, Հիսուս Քրիստոսի ավետարան, տաճարային և ընտանեկան պատմություն:

  • Նկար ցուցադրման համար․ Փրկչի հայտնությունը Կիրթլենդի Տաճարում

  • Աշխատաթերթ․ «Կիրթլենդի տաճարում վերականգնված քահանայության բանալիները (Մաս 1 և Մաս 2