Դաս 121․ Վարդապետության սերտման վարժություն 8․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
«Դաս 121․ Վարդապետության սերտման վարժություն 8․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետության սերտման Վարժություն 8», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 121. Վարդապետություն և Ուխտեր 106–108
Վարդապետության սերտման վարժություն 8
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ճշմարտությունները, ինչպես նաև սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Կիրառել
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Անդրեան պատրաստվում էր, որ կիրակի օրը ուսուցանի իր Երիտասարդ կանանց դասարանին, և պատրաստվելու ընթացքում նա սկսեց ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 107 բաժինը։ Հատված 8-ը կարդալուց հետո նա կանգ առավ և սկսեց մտածել, թե քահանայությունը ինչպես է կիրառվում երիտասարդ կանանց համար: Նա մտահոգվեց և տարակուսեց, թե արդյոք Աստված ավելի շատ վստահում է Իր որդիներին, քան Իր դուստրերին։ Նա նաև հիշեց, որ վերջերս համացանցում տեսել է մի տեսանյութ, որտեղ կարծիքներ էին արտահայտվում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին: Մի մարդ քննադատում էր Եկեղեցին՝ ակնարկելով, որ կանայք հետին պլան են մղված, քանի որ քահանայության պաշտոններ չեն զբաղեցնում։
Գործեք հավատքով
Անդրեայի հարցերն ու մտահոգություններն ինչպե՞ս կարող են հնարավորություն տալ նրան ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս և նվիրվածությունը Նրա Եկեղեցուն:
Իր հարցերի ու մտահոգությունների պատճառով ի՞նչ կարող է սատանան գայթակղել նրան անել, որը կարող է նրան հեռացնել Հիսուսից:
Ինչո՞ւ կառաջարկեիք նրան հավատքով մոտենալ իր հարցերին և մտահոգություններին:
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք պարբերություն 8-ից մի ճշմարտություն, որը, ձեր կարծիքով, կարող է օգնել Անդրեային և բացատրեք, թե ինչու այն կարող է օգնել:
Շրջեք սենյակում և փորձեք գտնել մեկ այլ ուսանողի, որը ընտրել է նույն ճշմարտությունը, ինչ դուք: Քննարկեք միմյանց հետ, թե դա ինչպես կարող է օգնել Անդրեային:
Ձեր օրագրի էջում ավելացրեք նշանակալից գաղափարներ, որոնցով մյուս ուսանողը կիսվել է ձեզ հետ:
Շրջեք սենյակում և գտեք մեկ այլ ուսանողի, որը ընտրել է մեկ այլ ճշմարտություն: Կիսվեք միմյանց հետ ձեր օրագրերում գրված գաղափարներով։
Ենթադրենք, որ Անդրեան չի կարողանում հստակ պատասխան գտնել, թե ինչու կանայք քահանայության պաշտոններ չեն զբաղեցնում: Ի՞նչ գիտեք Երկնային Հոր ծրագրի և այն մասին, թե Նա ինչպես է վերաբերվում Իր դուստրերին, որը դուք կցանկանաք, որ Անդրեան հիշի:
Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունից (կամ այլ սուրբ գրքերից) վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել հիշեցնել Անդրեային Աստծո ծրագրի և իր հանդեպ Նրա վերաբերմունքի մասին:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Աղբյուրները, որոնցից Անդրեան օգտվում է տեղեկություններ գտնելու համար, կարևոր են, քանի որ …
Ես Անդրեային խորհուրդ կտայի պատասխաններ փնտրել՝ օգտվելով …, այլ ոչ թե պատասխաններ փնտրել՝ օգտվելով …
Եզրափակում
Ձեր կարծիքով, ի՞նչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք անեիք ձեր հարցերը կամ մտահոգությունները լուծելու համար:
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին հետևելու ընտրությունն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա, երբ հարցեր կամ մտահոգություններ են առաջանում: