Սեմինարիա
Դաս 120. Վարդապետություն և Ուխտեր 107․21–100․ Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները


«Դաս 120․ Վարդապետություն և Ուխտեր 107․21–100․ Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 107․21–100», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 120. Վարդապետություն և Ուխտեր 106–108

Վարդապետություն և Ուխտեր 107․21–100

Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները

Քրիստոսի արձանը

Այսօր՝ ինչպես Նոր Կտակարանի ժամանակներում, Հիսուս Քրիստոսը կանչեց մարգարեներին, առաքյալներին և այլ մարդկանց՝ առաջնորդելու Իր Եկեղեցին և Իր մասին վկայություն տալու ողջ աշխարհում։ Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում Հիսուսը բացատրել է այս ընտրյալ ղեկավարների դերը։ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ վստահություն ունենալ առ այն, որ առաքյալները Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցի

Կարող եք դասարան բերել վեց բաժակ և դրանցով փոքրիկ բուրգ կառուցել: Ներքևում դրեք երեք բաժակ, երկու բաժակ մեջտեղում և մեկը վերևում: Վերևի բաժակը պիտակեք որպես Սրբեր և ասեք ուսանողներին, որ այն խորհրդանշում է Փրկչի Եկեղեցու անդամներին: Բացատրեք, որ Նոր Կտակարանում Հիսուսը կազմակերպեց Իր Եկեղեցին այնպիսի եղանակով, որը օրհնում էր Եկեղեցու անդամներին:

Կարդացեք հետևյալ հատվածները։ Փնտրեք այն կոչումները, որոնք Փրկիչն օգտագործեց Իր ժամանակներում՝ Իր Եկեղեցին սպասավորելու և Սրբերին աջակցելու համար:

  • Ի՞նչ գտաք:

    Երբ ուսանողները կիսվեն, կարող եք պիտակել մեջտեղի երկու բաժակը որպես Յոթանասունականներ և Եպիսկոպոսներ և ներքևի երեք բաժակը՝ որպես Հիսուս Քրիստոս, Մարգարեներ և Առաքյալներ։ Բացատրեք, որ չնայած բոլոր առաքյալները համարվում են մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ավագ առաքյալին մենք սովորաբար անվանում ենք մարգարե:

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը, մարգարեները և առաքյալները հանդիսանում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմքը (տես Եփեսացիս 2.20

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ հին ժամանակներում «գլխավոր անկյունաքարը» (Եփեսացիս 2․20) մեծ քար էր, որը դնում էին հիմքի անկյունում։ Մնացած քարերի անկյունը և դիրքը որոշվում էր ըստ գլխավոր անկյունաքարի:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարելի է համեմատել գլխավոր անկյունաքարի հետ:

Առաջարկեք ուսանողներին մտածել Փրկչի Եկեղեցու այսպիսի ղեկավարներ ունենալու օրհնությունների մասին: Ուսանողները կարող են հարց տալ իրենց, թե ինչ են անում՝ ստանալու այն օրհնությունները, որոնք կարող են գալ այն մարդկանց միջոցով, որոնց Փրկիչը նշանակել է այդ պաշտոններում:

Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ ձգտում են հասկանալ, թե ինչ դեր են խաղում Եկեղեցու ղեկավարները Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունն ամրապնդելու գործում:

Առաջարկեք որևէ ուսանողի ամփոփ ներկայացնել կամ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնի հետևյալ համատեքստը։

Իր Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը մեր օրերում կազմակերպեց Իր վերականգնված Եկեղեցին՝ նույն հիմքի վրա, որի վրա կառուցել էր այն Իր մահկանացու ծառայության ընթացքում (տես Հավատո Հանգանակ 1․6)։ Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին սկսեց հայտնել Եկեղեցու կազմակերպչական կառուցվածքը և այսօր շարունակում հայտնել այն։ Մինչև 1835 թվականը Փրկիչը կանչել էր Առաջին Նախագահությանը, Տասներկու Առաքյալների Քվորումին, յոթանասունականներին, եպիսկոպոսներին և քահանայության այլ պաշտոնյաների՝ ծառայելու Սրբերին և ղեկավարելու Իր Եկեղեցին երկրի վրա: Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում նկարագրված են որոշ պարտականություններ, որոնք Փրկիչը տվեց նրանց, ովքեր կանչվեցին ծառայելու այդ պաշտոններում:

Տիրոջ կողմից ընտրված ղեկավարների պարտականությունները

Հետևյալ կոչումներից յուրաքանչյուրը գրեք առանձին թերթիկի վրա և փակցրեք դրանք սենյակում: Կարող եք հանձնարարել ուսանողներին բաժանվել խմբերի՝ հատուկ կոչումներն ուսումնասիրելու համար, կամ կարող եք թույլ տալ նրանց տեղափոխվել այն կոչման խումբը, որոնք կցանկանային ուսումնասիրել:

Համոզվեք, որ դասի վերջին հատվածի համար բավարար ժամանակ է մնացել։

Ուսումնասիրեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ պարտականություններ է Հիսուս Քրիստոսը տալիս նրանց, ում դնում է այս պաշտոններում՝ աջակցելու Իր Եկեղեցու Սրբերին.

Երբ խմբերն ավարտեն ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։

  • Ինչպե՞ս է Փրկիչն օրհնել ձեզ նրանց միջոցով, ովքեր կրում են այս կոչումները:

Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները

Երբ խմբերն ավարտեն կիսվելը, խրախուսեք ուսանողներին հատված 23-ում ընդգծել բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը կանչում է առաքյալներին՝ Իր մասին հատուկ վկայություն տալու ողջ աշխարհում։

  • Մեր օրերում ինչպե՞ս են առաքյալները վկայում Քրիստոսի մասին ողջ աշխարհում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է, թե առաքյալների համար ինչ է նշանակում լինել «Քրիստոսի անվան հատուկ վկաներ» (հատված 23

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Առաքյալի դերն այսօր նույնն է, ինչ հնում էր (տես Գործք Առաքելոց 1․22, 4․33)։ Մեր առաջադրանքն է գնալ ողջ աշխարհով մեկ և հռչակել «Հիսուս Քրիստոսի[ն]՝ խաչվածի[ն]» (տես Մարկոս 16․15, Ա Կորնթացիս 2․2)։ Առաքյալը միսիոներ է և Քրիստոսի անվան հատուկ վկա է։ «Քրիստոսի անուն» նշանակում է Փրկչի առաքելության, մահվան և հարության ամբողջականությունը՝ Նրա իշխանությունը, Նրա վարդապետությունը և Նրա եզակի հատկանիշները՝ որպես Աստծո Որդի, որ մեր Քավիչն ու Փրկիչն է։ Որպես Քրիստոսի անվան հատուկ վկաներ, մենք մեր վկայությունն ենք բերում՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու, աստվածայնության և հարության, Նրա անսահման և հավերժական Քավության և Նրա ավետարանի վերաբերյալ։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «Special Witnesses of the Name of Christ», Religious Educator: Perspectives on the Restored Gospel, հատոր 12, հմր. 2 [2011], 1)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը, բացի սուրբ գրություններում իր վկաներից, աշխարհին տվեց կենդանի առաքյալներ՝ որպես Իր հատուկ վկաներ։

Դիտեք Հիսուս Քրիստոսի մասին հատուկ վկայություն տվող առաքյալի մասին տեսանյութ, օրինակ՝ «Նիլ Լ. Անդերսեն. Քրիստոսի հատուկ վկան» (5:24, դիտել 4:15-5:24)։ Առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ են իրենք զգում, երբ լսում են նրա վկայությունը:

5:24

Special Witnesses of Christ – Elder Neil L. Andersen

Եթե անհրաժեշտ է հետևյալ վարժության համար, կարող եք ուսանողներին տրամադրել վերջին գերագույն համաժողովի ելույթները կամ առաքյալների այլ վերջին ուղերձներից մի քանիսը:

Համաժողովի վերջին ելույթներում կամ այլ ուղերձներում փնտրեք առաքյալների օրինակներ, որոնք իրենց հատուկ վկայությունն են բերում Հիսուս Քրիստոսի մասին: Երբ դա անեք, ուսումնասիրության ձեր օրագրում կարող եք պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

  • Այս առաքյալների հատուկ վկայություններն ինչպե՞ս են ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա:

  • Ինչո՞վ կիսվեց Առաքյալը Հիսուս Քրիստոսի մասին, որը դուք ճշմարիտ եք համարում։ Ինչպե՞ս իմացաք, որ դա ճշմարիտ է ձեզ համար։

  • Ի՞նչ կարող ենք անել մեր ողջ կյանքի ընթացքում, որպեսզի շարունակաբար սովորենք Հիսուս Քրիստոսի մասին առաքյալների հատուկ վկայություններից:

Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ուսումնասիրածով, ինչպես նաև իրենց գրած մտքերով:

Խրախուսեք ուսանողներին շարունակաբար սովորել Հիսուս Քրիստոսի առաքյալների հատուկ վկայություններից՝ ամրացնելու իրենց հավատքը Նրա հանդեպ: Օրինակ՝ դուք կարող եք առաջարկել ուսանողներին ամեն շաբաթ ուսումնասիրել գերագույն համաժողովի մի ելույթ, հետևել առաքյալներին սոցիալական ցանցերում կամ հատուկ ուշադրություն դարձնել գալիք գերագույն համաժողովում Հիսուս Քրիստոսի մասին առաքյալների վկայություններին և ուսմունքներին: