Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 106–108․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 106–108․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 106–108», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 106–108

Վարդապետություն և Ուխտեր 106–108

Ակնարկ

Այսօր՝ ինչպես Նոր Կտակարանի ժամանակներում, Հիսուս Քրիստոսը կանչեց մարգարեներին, առաքյալներին և այլ մարդկանց՝ առաջնորդելու Իր Եկեղեցին և Իր մասին վկայություն տալու ողջ աշխարհում։ Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում Հիսուսը բացատրել է այս ընտրյալ ղեկավարների դերը և մանրամասներ տվել՝ օգնելու նրանց և մյուսներին կատարել իրենց քահանայության պարտականությունները:

դասընթացի պատկերակ Մարգարեների խոսքերի օգնությամբ ընդգծեք վարդապետությունն ու սկզբունքները. Ապրող մարգարեներն ու առաքյալները ուսուցանում, բացատրում և մեկնաբանում են սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունն ու սկզբունքները: Օգտագործելով մարգարեների խոսքերը՝ կարող եք օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես արեց դա, տես «Փրկիչն ուսուցանեց սուրբ գրություններից» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դրա օրինակը կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 107․1–20»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 107․1–20

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Փրկչի զորության և Նրա քահանայության իշխանության վրա հիմնվելու կարևորությունը՝ Նրա Եկեղեցում ծառայելիս:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել այն պահերի մասին, երբ նրանք զգացել են Փրկչի զորությունը, որն օգնել է իրենց ծառայել Իր Եկեղեցում: Դա կարող է ներառել կոչումներն իրենց քվորումներում և դասարաններում կամ սպասավորության հանձնարարությունները:

  • Տեսանյութ. «Տիրոջ գորովագութ ողորմությունները» (17:15, դիտել 6:55–8:53 հատվածը)

Վարդապետություն և Ուխտեր 107․21–100

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ վստահություն ունենալ առ այն, որ առաքյալները Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են:

  • Ուսանողի նախապատրաստում․ կիսվեք ուսանողների հետ, որ մարգարեներն ու առաքյալները կանչվել են որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.23)։ Առաջարկեք նրանց պատրաստվել դասին՝ վերանայելով Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի որևէ անդամի ելույթը վերջին գերագույն համաժողովից: Առաջարկեք նրանց փնտրել, թե ինչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

  • Նյութեր Վեց բաժակ, որոնցից կարելի է բուրգ սարքել

  • Բովանդակություն ցուցադրման համար. թերթիկներ՝ փակցված սենյակում, որոնց վրա գրված են Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում նշվող կոչումները և այն հատվածները, որոնցում նշվում են այդ կոչումները։

  • Տեսանյութ. «Նիլ Լ. Անդերսեն. Քրիստոսի հատուկ վկան» (5:24, դիտել 4:15-5:24)

  • Նյութեր ուսանողների համար. վերջին համաժողովի ելույթների կամ առաքյալների այլ վերջին ուղերձների տպագիր օրինակներ այն ուսանողների համար, որոնց հասանելի չեն այդ նյութերը էլեկտրոնային եղանակով

Վարդապետության սերտման վարժություն 8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներում պարունակվող ճշմարտությունները և սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշողությամբ բացատրել ընկերոջը կամ ընտանիքի անդամին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Եթե որևէ սկզբունք դժվար է հիշել, առաջարկեք ուսանողներին օգտագործել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2023)՝ դասից առաջ դրանք վերանայելու համար։

  • Նյութեր․ թերթիկներ՝ յուրաքանչյուր ուսանողի համար և տարա, որի մեջ ուսուցիչը կդնի թերթիկները

  • Նկար ցուցադրման համար․ երիտասարդ կնոջ նկար