«Դաս 118․ Վարդապետություն և Ուխտեր 105. «Նրանք [պետք է] բերվեին այսքան հեռու՝ իրենց հավատքի փորձության համար», Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 105», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 118. Վարդապետություն և Ուխտեր 102–105
Վարդապետություն և Ուխտեր 105
«Նրանք [պետք է] բերվեին այսքան հեռու՝ իրենց հավատքի փորձության համար»
Իսրայելի բանակի Միսսուրի ժամանելուց կարճ ժամանակ հետո Տերը հայտնեց. «Իմ երեցները [պետք է] սպասեն մի փոքր ժամանակ՝ Սիոնի փրկագնման համար» (Վարդապետություն և Ուխտեր 105.9, 13)։ Քայլելով ավելի քան 800 մղոն (1280 կիլոմետր) և ակնկալելով օգնել Միսսուրիի Սրբերին վերադարձնել իրենց հողերը, բանակի անդամները զգացին, որ իրենց հավատքը փորձության է ենթարկվել տուն վերադառնալու Տիրոջ հրահանգով: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ հավատարիմ մնալու Աստծուն, երբ իրենց հավատքը փորձության ենթարկվի:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր հավատքի փորձությունները
Քույր Գոնսալեսը, ինչքան իրեն հիշում է, միշտ ոգևորությամբ է ծառայել Տիրոջը որպես լիաժամկետ միսիոներ: Իր միսիոներական ծառայության ողջ ընթացքում նա ջանասիրաբար աշխատում էր և ապավինում Տիրոջը: Չնայած այդ ջանքերին՝ քույր Գոնսալեսը և նրա զուգընկերները շատ քիչ մարդ գտան ուսուցանելու համար, և ավելի քիչ մարդ ընդունեց Քրիստոսի մոտ գալու և մկրտվելու նրանց հրավերները: Քույր Գոնսալեսի ընկերներից շատերը, որոնք ծառայում էին միսիայում, կարծես թե ավելի շատ մարդկանց էին օգնել ընդունել Փրկչի ավետարանը, քան նա:
-
Իր միսիայի վերաբերյալ ի՞նչ բացասական եզրակացություններ անելու գայթակղություն կարող էր ունենալ քույր Գոնսալեսը
-
Ինչպե՞ս կարող էին փոխվել նրա եզրակացությունները, եթե նա դիտարկեր իր միսիոներական ծառայությունը հավերժության հեռանկարից:
Տիրոջ հրահանգները Իսրայելի բանակին
Գրեթե յոթ շաբաթ երթով ճանապարհ անցնելուց, դժվարություններ և հրաշքներ տեսնելոց հետո Իսրայելի բանակը մոտեցավ Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառին: Բանակի անդամները ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքը և իմանալ, թե ինչպես պետք է փրկագնվեր Սիոնը: Շատերի համար Սիոնի փրկագնումը նշանակում էր Միսսուրիի Սրբերին վերադարձնել իրենց տները: 1834 թ․ հունիսի 22-ին, երբ մինչև Ջեկսոն գավառը մնացել էր մոտ մեկ օրվա ճանապարհ, Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 105 բաժնի հայտնությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.9 հատվածը՝ փնտրելով, թե ինչ ասաց Տերը Սիոնը փրկագնելու մասին։
-
Եթե դուք լինեիք Իսրայելի բանակի անդամ, ինչպե՞ս կվերաբերվեիք այս հրահանգին: Ինչո՞ւ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.10–14, 17–19 հատվածները՝ փնտրելով Տիրոջ բերած պատճառները, թե ինչու Սիոնը չպետք է փրկագնվեր այդ ժամանակ։
-
Ձեր բառերով ինչպե՞ս կներկայացնեիք հատված 19-ում տրված Տիրոջ ուսմունքը։
-
Ի՞նչ եք սովորում այս հատվածներից, որը կարող է օգնել, երբ մենք փորձություններ ենք ունենում մեր հավատքի մեջ:
Օրհնությունները գալիս են հավատքի փորձություններից հետո
Որոշ ժամանակ տրամադրեք՝ սուրբ գրություններում կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերում ուսմունքներ գտնելու համար, որոնք կարող են օգնել ձեզ հավատարիմ մնալ Աստծուն, երբ ձեր հավատքը փորձության է ենթարկվում: Օրինակները կարող են լինել․ Եսայիա 55․8–9, Հռովմայեցիս 8․28, Եթեր 12․6, Վարդապետություն և Ուխտեր 76․2–3:
-
Ի՞նչ գտաք, որը կարող է օգնել ձեզ հավատարիմ մնալ Աստծուն, երբ ձեր հավատքը փորձության է ենթարկվում:
-
Ի՞նչ օրհնություններ եք դուք կամ ուրիշները ստացել հավատքի փորձությունների ժամանակ Աստծուն հավատարիմ մնալու համար:
Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77), որը երթով արշավել էր Իսրայելի բանակի հետ, տուն վերադառնալուց հետո հիշել է իր ունեցած զրույցները։
Երբ վերադարձանք, ընկերներից շատերն ինձ հարցրին, թե ի՞նչ օգուտ՝ տղամարդկանց իրենց աշխատանքից կտրել, գնալ Միսսուրի, այնուհետև վերադառնալ, առանց որևէ բանի հասնելու: «Ո՞վ շահեց դրանից»,- հարցրին նրանք: «Եթե Տերն էր պատվիրել, որ այդպես լիներ, ապա ի՞նչ նպատակ ուներ դա»:… Ես այդ եղբայրներին ասացի, որ վարձատրությունն ինձ գոհացրել է, նույնիսկ մեծ հավելավճար եմ ստացել, այո, քանի որ ինձ չափված չափաբաժինը լիուլի լցվել է գիտելիքներով, որոնք ես ստացել եմ Մարգարեի հետ ճամփորդելիս: (Բրիգամ Յանգ, “Discourse,” Deseret News, 3 դեկտեմբերի, 1862, 177)
-
Ի՞նչ օրհնություններ ստացավ Բրիգամ Յանգը, Իսրայելի բանակում իր փորձառության արդյունքում:
Տիրոջ կատարյալ իմաստությամբ՝ Սիոնի բանակի փորձությունն օգնեց պատրաստել Եկեղեցու շատ ապագա ղեկավարների: 1835 թվականի փետրվարին Փրկիչը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով կազմակերպեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Առաջին Քվորումը: Այդ առաջին Առաքյալներից ինը, Յոթանասունի բոլոր յոթ Նախագահները և Յոթանասունի Առաջին Քվորումի մյուս վաթսուներեք անդամները 1834 թվականին երթով արշավել էին Իսրայելի բանակի հետ։
Մտածեք ձեր կյանքի մասին
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որը կարող է օգնել, երբ դուք փորձություններ ենք ունենում ձեր հավատքի մեջ: