«Դաս 116․ Վարդապետություն և Ուխտեր 103. Իսրայելի բանակի կազմավորումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 103», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 116. Վարդապետություն և Ուխտեր 102–105
Վարդապետություն և Ուխտեր 103
Իսրայելի բանակի կազմավորումը
1834 թվականի փետրվարի 24-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Տիրոջից, որտեղ Տերը նրան պատվիրում էր կազմավորել կամավորների մի խումբ՝ օգնելու տառապող Սրբերին Միսսուրիում: Տերը մեծ հավատք պահանջեց նրանցից, ովքեր արձագանքեցին խմբին միանալու կոչին, որը հայտնի դարձավ որպես Իսրայելի բանակ: Այս դասը կօգնի ուսանողներին հնազանդվել Տիրոջ կողմից իրենց տված պատվիրաններին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավերժական կյանքի խոչընդոտները
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը (1807–98) ասել է․
Ես ձգտում եմ փրկության և հավերժական կյանքի և չեմ ուզում, որ որևէ բան կանգնած լինի իմ և այն բանի միջև, ինչին ես ձգտում եմ: (Վիլֆորդ Վուդրուֆ, Journal of Discourses, 17:246)
-
Որո՞նք են մի քանի խոչընդոտները կամ արգելքները, որոնք մարդկանց թույլտվությամբ ստեղծվում են հավերժական կյանքին ձգտելու իրենց ճանապարհին:
-
Մեկից (պատարաստակամ չեմ) մինչև տասը (շատ պատրաստակամ եմ) սանդղակով որքանո՞վ եք պատրաստ հնազանդվել Տիրոջը, երբ թվում է, թե դժվար է հնազանդվել Նրա պատվիրաններին։
Մտածեք այն պատճառների մասին, թե ինչու հենց այդ պատասխանը տվեցիք։ Այսօր ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Երկնային Հոր կողմից Սուրբ Հոգու միջոցով ստացած ուսմունքներին և հոգևոր հուշումներին, որոնք կօգնեն ձեզ հետևել Փրկչին, նույնիսկ երբ պատվիրանին հնազանդվելը դժվար է թվում:
Տերը կոչ է անում մարդկանց փրկագնել Սիոնը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․15–18, 22, 27–28 հատվածները՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսը Սրբերին ինչ պատվիրեց անել:
-
Ինչպե՞ս կամփոփեք Տիրոջ ցուցումներն այս հատվածներում։
Տերը պատվիրել էր մարդկանց կազմակերպվել տասը, քսան, հիսուն և հարյուր հոգանոց խմբերում: Նա կանչել էր հինգ հարյուր մարդ, սակայն պահանջել, որ մասնակցող տղամարդկանց թիվը լինի հարյուրից ոչ պակաս (տես Վարդապետություն և Ուխտեր 103.29–34): Ընդհանուր առմամբ, երկու հարյուրից մի փոքր ավելի տղամարդ մասնակցել է խմբին, որը հայտնի է որպես Իսրայելի բանակ, և որը հետագայում կոչվեց Սիոնի բանակ:
-
Ըստ ձեզ, ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ կարող եք ունենալ, եթե կանչվեք միանալու Իսրայելի բանակին: Ինչո՞ւ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.20, 36 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կմասնակցեն Իսրայելի բանակին:
-
Ի՞նչ գտաք այս հատվածներում, որոնք կմխիթարեն Իսրայելի բանակի անդամներին:
Վիլֆորդ Վուդրուֆը նկարագրել է Իսրայելի բանակին միանալու իր որոշումը.
Ես կանչվեցի՝ վերցնելու իմ կյանքն իմ ձեռքերի մեջ և բարձրանալու դեպի Միսսուրի, և մեզանից մի քանիսը գնացինք փրկագնելու մեր եղբայրներին: Մենք, անշուշտ, պետք է գնայինք հավատքով: Հարևաններս կանչեցին և աղաչեցին, որ չգնամ՝ ասելով. «Մի գնա, եթե գնա, կյանքդ կկորցնես»։ Ես ասացի նրանց. «Եթե ես իմանամ, որ Միսսուրի նահանգում կատարածս առաջին քայլի ժամանակ գնդակը [կխոցի] սիրտս, ես կգնամ»: … Դա այն էր, ինչ ես զգում էի այդ օրերին՝ կապված Աստծո գործի հետ, և այդպես եմ զգում այսօր: Ես ձգտում եմ փրկության և հավերժական կյանքի և չեմ ուզում, որ որևէ բան կանգնած լինի իմ և այն բանի միջև, ինչին ես ձգտում եմ: (Վիլֆորդ Վուդրուֆ, Journal of Discourses, 17:246, ուղղագրությունն արդիականացված է)
-
Այս խոսքերում ի՞նչն է տպավորում ձեզ:
-
Ի՞նչ սովորեցիք այս խոսքերից, որը կօգնի ձեզ, երբ հանդիպեք պատվիրանների, որոնց դժվար է հնազանդվել:
Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու հավատք
-
Որո՞նք են Տիրոջ պատվիրանների այն օրինակները, որոնց հնազանդվելը դժվար կլինի այսօրվա դեռահասների համար:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել այս պատվիրաններին հնազանդվելը:
Պատկերացրեք, որ ունեք ընկեր, որը բախվել է պատվիրանի, որին դժվար է հնազանդվել: Ընտրեք ուսումնասիրության հետևյալ տարբերակներից մեկը և փնտրեք ուսմունքներ և ճշմարտություններ, որոնցով կցանկանաք կիսվել ձեր ընկերոջ հետ:
Տարբերակ 1. Պատմություններ սուրբ գրություններից
-
Մովսես 6․26–34 (Ենովք)
-
Ղուկաս 1.26–38 (Մարիամ՝ Հիսուսի մայրը)
-
1 Նեփի 3․1–8 (Նեփի)
Տարբերակ 2. Պատմություններ Հիսուս Քրիստոսի մասին
Տարբերակ 3. Ուսմունքներ Երիտասարդներին զորացնելու համար․ Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկում (գրքույկ, 2022)
-
Ի՞նչ եք սովորել ուսումնասիրված հատվածներից, որը կօգնի ձեզ հնազանդվել այն պատվիրաններին, որոնք դժվար է պահել:
-
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ, երբ դուք հավատք եք դրսևորել Նրա հանդեպ այն ժամանակ, երբ Նրա պատվիրաններին դժվար էր հնազանդվել:
Ծրագիր կազմեք
-
Մտածեք մի պատվիրանի մասին, որին հնազանդվելը կարող է դժվար լինել ձեզ համար:
-
Բացահայտեք, թե ինչն է խոչընդոտում հնազանդվել այս պատվիրանին:
-
Այսօրվա ձեր սովորածից բացահայտեք այն, ինչը կօգնի ձեզ ավելի լավ հնազանդվել այս պատվիրանին:
-
Կազմեք ծրագիր, որը կօգնի ձեզ հավատք դրսևորել առ Հիսուս Քրիստոս՝ այս պատվիրանին հնազանդվելու համար: