Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 102–105․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 102–105․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 102–105», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 102–105

Վարդապետություն և Ուխտեր 102–105

Ակնարկ

1834 թվականի փետրվարի 24-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Տիրոջից, որով նրան պատվիրվեց կազմակերպել կամավորներին՝ Միսսուրիում տառապող Սրբերին օգնելու համար: Ավելի քան 200 կամավորներ հայտնի էին որպես Իսրայելի բանակ (հետագայում՝ Սիոնի բանակ), և նրանք քայլեցին ավելի քան 800 մղոն՝ օգնելու Միսսուրիի Սրբերին վերադարձնել իրենց հողերը: Երբ բանակը հասավ Միսսուրի, Տերը հայտնեց Ջոզեֆին, որ Սիոնի փրկագնման ժամանակը դեռ չի եկել, և բանակը ցրվեց: Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաք վերադառնալուց մոտ վեց ամիս անց Ջոզեֆը կազմավորեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Քվորումը: Տասներկուսի ութ անդամ և Յոթանասունի յուրաքանչյուր անդամ երթով գնացել էին Իսրայելի բանակի հետ:

դասընթացի պատկերակԽրախուսեք պատրաստվել ուսման փորձառությունների. Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով ուսանողները կարող են պատրաստել իրենց միտքն ու սիրտը՝ ավետարանը սովորելու համար: Ահա այդ եղանակներից մի քանիսը՝ աղոթել հայտնության համար, զարգացնել սովորելու ցանկություն, ապաշխարել, ուսումնասիրել, հարցերին պատասխանել և պատրաստվել՝ ուրիշներին ուսուցանելու համար: Այդ մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչը հրավիրել է մարդկանց պատրաստվել սովորելու» բաժինը «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 105»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 103

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հնազանդվել պատվիրաններին, որոնք Տերը տվել է նրանց:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հարցնել ծնողին կամ վստահելի մեծահասակի այն դեպքերի մասին, երբ նրանք պետք է հավատք գործադրեին՝ Տիրոջ դժվար պատվիրանները պահելու համար, և այն մասին, թե ինչ սովորեցին այդ փորձառությունից:

  • Նկար․ մարդուկի, խոչընդոտի նկար և հավերժական կյանք բառերը

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ուսումնական վարժությունների տարբերակներ և դասի ավարտին մոտ դրանց կիրառման վերաբերյալ հուշումներ

Իսրայելի բանակը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Աստված իրենց հետ կլինի և կօգնի, եթե իրենք ընտրեն հետևել Նրան

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչը կարող է դժվարացնել Հիսուս Քրիստոսին հետևելը, և ինչու արժե ջանքեր գործադրել՝ Նրան հետևելու համար։

  • Տեսանյութ․ «Տիրոջը սպասելիս» (14:09, դիտել 9:25-9:56) «Սիոնի բանակ» (18:44, դիտել 2:13-3:02, 3:02-5:00, 5:01-8:02 և 8:03-13:06):

  • Քարտեզ «Սիոնի բանակի երթուղին, 1834թ.»

  • Աշխատաթերթ․ «Փորձառություններ Իսրայելի բանակից»

Վարդապետություն և Ուխտեր 105

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ հավատարիմ մնալու Աստծուն, երբ իրենց հավատքը փորձության է ենթարկվում:

  • Ուսանողի նախապատրաստում․ որպեսզի օգնեք ուսանողներին ներգրավվել դասերին, կարող եք առաջարկել նրանց անկեղծորեն աղոթել՝ նախքան դասարան գալը։ Նրանք կարող են աղոթել օրհնությունների համար՝ զգալու Աստծո սերը, օգնություն ստանալու որոշակի խնդիրների դեպքում կամ զորություն ստանալու՝ հավատարիմ մնալու Տիրոջը և Նրա ուխտերին:

  • Տեսանյութ. «Սիոնի բանակը» (18:44, դիտել 16:44-18:44)