Սեմինարիա
Դաս 123․ Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1. Փրկիչը կհայտնվի Իր Սրբերին տաճարում


«Դաս 123․ Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1. Փրկիչը կհայտնվի Իր Սրբերին տաճարում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 123. Վարդապետություն և Ուխտեր 109–110

Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 1

Փրկիչը կհայտնվի Իր Սրբերին տաճարում

Քրիստոսը հայտնվում է Կիրթլենդի տաճարում

1836 թ. ապրիլի 3-ին Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում՝ կատարելով Իր խոստումը, որ «[Ինքը] կհայտնվի [Իր] ժողովրդին … այս տանը» (Վարդապետություն և Ուխտեր 110․7)։ Այս խոստումը կարող է վերաբերել մեզ այսօր։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես է մեր արժանավորությունը պատրաստում մեզ, որպեսզի մենք ավելի մոտենանք Տիրոջը Իր տաճարում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Եթե կարողանայիք լինել Փրկչի հետ

Դասը սկսելու համար առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հնարավորություն ունեն անձամբ տեսնելու Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Որպես այլընտրանք, դուք կարող եք ցուցադրել հնագույն Ամերիկայի ժողովրդի շրջանում Փրկչի ծառայության նկարը կամ ցուցադրել «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա մայրցամաքում» տեսանյութը, 11:52-14:05: Առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք այնտեղ են: Տեսանյութից հետո կարող եք տալ հետևյալ հարցերը.

16:44
  • Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ Փրկչի հետ լինելուց:

  • Ինչպե՞ս կարող են այս օրհնությունները ազդել ձեր կյանքի վրա:

Այսօրվա ուսումնասիրության ժամանակ փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հոգևորապես ավելի մոտենալ Տիրոջը և վայելել այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում է տալ ձեզ:

Փրկիչը հայտնվում է Կիրթլենդի տաճարում

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել Փրկչի հայտնվելը Կիրթլենդի տաճարում, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնում, կարող եք նրանց հիշեցնել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է Սրբերին, եթե նրանք տաճար կառուցեն (տես Վարդապետություն և Ուխտեր 97.15–16)։ Ուսանողները կարող են նաև վերանայել որոշ օրհնություններ, որոնց համար Ջոզեֆ Սմիթը աղոթել է տաճարի նվիրագործման ժամանակ (տես Վարդապետություն և Ուխտեր 109.12):

Կարող եք բարձրաձայն կարդալ կամ ամփոփ շարադրել հետևյալ պարբերությունը՝ Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի պատմական համատեքստը ներկայացնելու համար։ Առաջարկեք ուսանողներին պատկերացնել այդ իրադարձությունները, նաև, թե ինչ զգացումներ կունենային, եթե լինեին այնտեղ:

1836 թ. ապրիլի 3-ին՝ Զատիկի կիրակի օրվա կեսօրին հաղորդության ժողով տեղի ունեցավ նոր նվիրագործված Կիրթլենդի Տաճարում: Հաղորդությունը ժողովին բաժանելուց հետո Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին անցան խորանը ծածկող վարագույրի մյուս կողմը՝ լուռ աղոթելու: Այնտեղ նրանք տեսան աստվածային այցելությունների շարք, որոնք նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնում։ (Տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 239–40:)

Նշում․ Հաջորդ դասը («Վարդապետություն և Ուխտեր 110, Մաս 2») ներառում է այն երկնային այցելությունները, որոնք հաջորդեցին տաճարում Փրկչի հայտնվելուն:

Վարդապետություն և Ուխտեր 110․1–4 հատվածները կարդալիս խորհեք, թե ինչ կարող էիք մտածել կամ զգալ, եթե այդ տեսիլքի ժամանակ Ջոզեֆի և Օլիվերի հետ լինեիք:

Փրկիչը խոստանում է հայտնվել մեզ տաճարում

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․5–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչու Փրկիչն ասաց, որ Իր բոլոր Սրբերը պետք է ուրախանան:

դասընթացի պատկերակ Կենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա. Այս վարժությունը կօգնի ուսանողներին բացահայտել դարձի բերող սկզբունքը: Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես կենտրոնանալ դարձի բերող սկզբունքների վրա, տես «Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել «Տվեք հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները» հմտությունը։

  • Այս հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին առավել կարևոր և հետաքրքիր ձեզ համար։

  • Ինչպե՞ս կարող են հատվածներ 5-ը և 8-ը օգնել մեզ պատրաստվել ավելի մոտենալ Տիրոջը տաճարում:

    Այն ճշմարտությունների հիման վրա, որոնք ուսանողները կարող են բացահայտել այս հատվածներից, օգնեք նրանց հասկանալ, որ եթե մենք պահենք պատվիրանները և ձգտենք մաքուր լինել Տիրոջ առջև, Նա կհայտնվի մեզ Իր տաճարում։

  • Ֆիզիկապես երևալուց բացի, ուրիշ ի՞նչ եղանակներով Փրկիչը կարող է հայտնվել տաճարում։ (Որոշ օրինակներ նկարագրված են հատվածներ 8–9-ում:)

Այլ եղանակների շարքում, որոնցով Փրկիչը կարող է հայտնվել մեզ, կարող են ներառվել՝ մեզ հետ Իր ձայնով խոսելը (հատված 8) և մեզ օրհնությունների և օժտման կամ հոգևոր զորության պարգևի շնորհումը ի վերուստ (հատված 9)։ Տաճարում մենք կարող ենք ստանալ այն օրհնությունները, որոնց մասին ուսանողները մտածում էին դասի սկզբում: Այս օրհնությունները կարող են ներառել Փրկչին ավելի լավ ճանաչելը և Նրա կողմից առաջնորդություն, խաղաղություն և բժշկում ստանալը:

Պահեք Տիրոջ պատվիրանները և մաքուր եղեք

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին հասկանալ պատվիրանները պահելու և մաքուր լինելու մասին, կարող եք նրանց հանձնարարել վերանայել տաճարային երաշխավորագրի հարցերը՝ փնտրելով, թե ինչ է Տերն ակնկալում մեզանից, որպեսզի մենք կարողանանք մտնել Իր տուն (տես Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց ([2022], 36–37)։ Ուսանողները գուցե արդեն արել են դա՝ «Վարդապետություն և Ուխտեր 97» բաժինն ուսումնասիրելիս։

Կարող եք գրատախտակին նկարել կամ առաջարկել որևէ ուսանողի նկարել հետևյալ գծապատկերը: Ուսանողները կարող են արտանկարել այն իրենց օրագրերում։ Նրանք կարող են նկարած ճանապարհի վրա գրել թե ինչ իմացան տաճարային երաշխավորագրի հարցերը վերանայելիս:

ճանապարհ դեպի տաճար
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք ձգտենք պահել պատվիրանները՝ տաճարում իրեն ավելի մոտենալու համար։

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել մաքուր կամ արժանավոր Տիրոջ առաջ։

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունից եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքսն ուսուցանել է.

Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս

Աստծո ուղերձը հուշում է, որ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն։ Արժանավորությունը ազնվորեն ջանք գործադրելն է։ Մենք պետք է ազնիվ լինենք Աստծո, քահանայության ղեկավարների և մեզ սիրողների առաջ, պետք է ձգտենք պահել Աստծո պատվիրանները և երբեք չհանձնվենք միայն այն պատճառով, որ սայթաքում ենք։ …

… Հիշեք, որ փոփոխությունը հնարավոր է, ապաշխարությունը գործընթաց է, իսկ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն: Ամենակարևորը, հիշեք, որ Աստված և Քրիստոսը պատրաստ են օգնել մեզ այստեղ ու այս պահին: …

Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ասել է․ «Աստված չի փնտրում անթերի մարդկանց։ Նա փնտրում է մարդկանց, որոնք իրենց «սիրտն ու պատրաստակամ միտքը» կմատուցեն [Վարդապետություն և Ուխտեր 64.34], և որոնց Նա կդարձնի «կատարյալ Քրիստոսում» [Մորոնի 10.32–33]»։ (Բրեդլի Ռ. Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր, 2021, 62, 67)

  • Ինչպե՞ս կարող է այս ուղերձն օգնել մի մարդու, որը մտածում է, թե արդյոք ինքն արժանի է լինել տաճարում և Փրկչի ներկայության մեջ:

Ցուցադրեք ձեր հասկացողությունը

Որպեսզի օգնեք ուսանողներին ցուցադրել իրենց հասկացողությունը, կարող եք ներկայացնել հետևյալ սցենարները.

Պատկերացրեք, որ ձեր ընկերը մտածում է, թե արդյո՞ք արժե ձգտել արժանավոր լինել տաճարային երկրպագությանը: Մեկ այլ ընկեր մտածում է, թե արդյո՞ք հնարավոր է, որ ինքը երբևէ բավականաչափ արժանավոր լինի տաճարում լինելու համար: Ընտրեք այս իրավիճակներից մեկը և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այսօրվա սովորածի հիման վրա ինչպե՞ս կարձագանքեիք ձեր ընկերոջ մտահոգություններին:

  • Ի՞նչ կուզեիք, որ ձեր ընկերը հասկանա Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և տաճարի մասին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք կիսվել ձեր մտքերով Փրկչի այն խոստման վերաբերյալ, որ Ինքը կհայտնվի մեզ Իր տաճարներում, եթե մենք ձգտենք պահել պատվիրանները և լինել մաքուր։