«Վարդապետություն և Ուխտեր 111–114․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 111–114», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 111–114
Վարդապետություն և Ուխտեր 111–114
Ակնարկ
1836թ-ին Եկեղեցին մեծ պարտքերի մեջ էր։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ճամփորդեցին Սալեմ (Մասաչուսետս), որտեղ նրանք հույս ունեին գումար ձեռք բերել՝ պարտքերը մարելու համար։ Սալեմում Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 111 բաժնում։ 1837 թվականին Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Թոմաս Բ. Մարշը Ջոզեֆ Սմիթից ուղղորդում խնդրեց իր կոչման վերաբերյալ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 111
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ վստահություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել խնդիրների կամ դժվարությունների մասին, որոնց իրենք բախվում են, և թե որքանով են վստահ, որ կարող են հաղթահարել դրանք, և որ ամեն ինչ կկարգավորվի:
Վարդապետություն և Ուխտեր 112
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խոնարհաբար առաջնորդություն խնդրել Երկնային Հորից:
-
Ուսանողի նախապատրաստում․ դասի ընթացքում ուսանողներին առաջարկեք մտածել, թե Երկնային Հոր կողմից ինչպիսի ուղղորդում է իրենց անհրաժեշտ: Կարող եք նախօրոք առաջարկել ուսանողներին մտածել իրենց կյանքի և Նրա առաջնորդության մասին, որի կարիքն ունեն:
-
Տեսանյութ. «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին. Երեց Նիլ Լ. Անդերսեն» (2:51)
Գնահատեք ձեր գիտելիքները 8
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ուսումնասիրության իրենց փորձառությունները ինչպես են օգնել իրենց աճել հոգևորապես:
-
Առարկաներ․ տարբեր չափերի մի քանի քար, որոնք կարող են օգտագործվել ճանապարհային ուղենիշ ստեղծելու համար
-
Նկար․ ներկայիս Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում