Սեմինարիա
Դաս 126․ Վարդապետություն և Ուխտեր 112. «Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ»


«Դաս 126․ Վարդապետություն և Ուխտեր 112, «Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 112», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 126. Վարդապետություն և Ուխտեր 111–114

Վարդապետություն և Ուխտեր 112

«Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ»

Քրիստոսը ծառայում է երեխային

Հիսուս Քրիստոսի խոնարհությունն օգնեց Նրան հասկանալ և կատարել Իր Հոր կամքը Իր մահկանացու ծառայության ընթացքում (տես Հովհաննես 5․30): Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնում Փրկիչն ուսուցանեց Թոմաս Բ. Մարշին, որ խոնարհությունը կարող է օգնել մեզ ուղղորդում ստանալ մեր Երկնային Հորից։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին խոնարհաբար փնտրել Երկնային Հոր առաջնորդությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փնտրեք աստվածային առաջնորդություն

Որպեսզի պատրաստեք ուսանողներին՝ սովորելու Երկնային Հորից առաջնորդություն ստանալու մասին, կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին խորհել իրենց պատասխանների շուրջ: Դուք կարող եք նաև ուսանողներին առաջարկել ընտրել հարցերից մեկը կամ երկուսը՝ իրենց ուսումնական օրագրերում պատասխանելու համար:

  • Ձեր կյանքում ինչպիսի՞ առաջնորդության կարիք ունեք Երկնային Հոր կողմից:

  • Ի՞նչն է ձեզ օգնում առաջնորդություն ստանալ Երկնային Հորից։

  • Ի՞նչն է երբեմն խանգարում առաջնորդություն ստանալ Երկնային Հորից:

Աստվածային առաջնորդություն ստանալու մասին Փրկչի ուսմունքներից մեկը քննարկելիս՝ ուշադրություն դարձրեք, թե Հոգին ինչ է ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես կարող եք բարելավել Նրա կողմից առաջնորդվելու ձեր կարողությունը:

Խոնարհությունը տանում է դեպի աստվածային առաջնորդություն

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի համատեքստը և այն, թե ինչու էր Թոմաս Բ. Մարշը առաջնորդություն փնտրում Տիրոջից, կարող եք ցուցադրել հետևյալ տեղեկությունները և առաջարկել որևէ ուսանողի կարդալ դրանք։

1837 թվականին Թոմաս Բ. Մարշը ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ։ Կիրթլենդի որոշ Սրբերի, այդ թվում՝ Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամների մեջ ուրացության և սխալներ գտնելու ոգի էր զարգացել։ 1837 թվականի հունվարին Եկեղեցու ղեկավարները կազմավորեցին բանկ, որը կոչվում էր Կիրթլենդի անվտանգության միություն: Դիմակայելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ համազգային ֆինանսական ճգնաժամին, բանկը, ի վերջո, սնանկացավ, ինչը սաստկացրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի դեմ բողոքը: Մտահոգված լինելով այս պառակտումով՝ Թոմաս Բ. Մարշը թողեց իր տունը Միսսուրիում և մեկնեց Կիրթլենդ։ Նա որոշել էր հանդիպել Տասներկուսի հետ և աջակցություն ցույց տալ Ջոզեֆին: Այնուամենայնիվ, ժամանելուն պես նախագահ Մարշն իմացավ, որ Ջոզեֆը Տասներկուսի երկու անդամներին ուղարկել է Անգլիա՝ միսիաներ ծառայելու։ Որպես քվորումի նախագահ՝ նախագահ Մարշը վրդովված էր, որ Ջոզեֆը նախապես չէր հարցրել իր խորհուրդը: Այնուամենայնիվ, Թոմաս Բ. Մարշն այցելեց Ջոզեֆ Սմիթին՝ Տիրոջ ուղղորդումը փնտրելու համար:

Որոշեք, թե ընթերցանության որ եղանակը լավագույնս կօգնի ձեր ուսանողներին ուսումնասիրել հետևյալ հատվածները: Կարող եք հատվածները բաժանել առանձին ուսանողների կամ ուսանողների խմբերի միջև: Կամ մի քանի ուսանող՝ ցանկության դեպքում կարող են կարդալ հատվածները բարձրաձայն, իսկ դասարանի անդամները կարող են հետևել տեքստին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.2–3, 10, 12–15, 20–22, 28, 33–34 հատվածները՝ փնտրելով այն խորհուրդը, որ Տերը տվեց Թոմաս Բ. Մարշին, որը պետք է օգներ նրան առաջնորդություն ստանալ Տիրոջից։

  • Ի՞նչ կարևոր բառեր կամ արտահայտություններ գտաք:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք բացահայտել այս հատվածներից:

Ուսանողները կարող են նշել մի քանի սկզբունք իրենց ուսումնասիրությունից: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին՝ լրացուցիչ հարցեր տալու և օգնելու ուսանողներին խորացնել իրենց բացահայտած սկզբունքների ըմբռնումը։ Այս դասի մնացած մասը կկենտրոնանա այն ճշմարտության վրա, որ եթե մենք խոնարհ լինենք, Երկնային Հայրը կուղղորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին (տես հատված 10

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս սկզբունքի իրենց ըմբռնումը, կարող եք ուսանողներին խմբերի բաժանել՝ քննարկելու հետևյալ հարցերը: Այնուհետև նրանք կարող են կարդալ Երեց Սոարեսի խոսքերը և քննարկել հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կսահմանեիք խոնարհությունը։

  • Ձեր կարծիքով, ինչպես է խոնարհությունն օգնում մեզ ստանալ մեր աղոթքների պատասխանները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

11:23
Երեց Ուլիսես Սոարես

Ես հավատում եմ, եղբայրներ և քույրեր, որ միայն նրանք, ովքեր խոնարհ են, ի վիճակի են ըմբռնել և հասկանալ իրենց աղոթքներին տրված Տիրոջ պատասխանները: Խոնարհները ուսուցանվող են, գիտակցում են, թե որքան կախված են Աստծուց, և ցանկանում են ենթարկվել Նրա կամքին: Խոնարհները հեզ են և ունակ են իրենց ազդեցության շնորհիվ ներազդել ուրիշների վրա, որպեսզի նրանք անեն նույնը: Աստծո խոստումը խոնարհներին այն է, որ Նա ձեռքը բռնած կառաջնորդի նրանց: Ես իսկապես հավատում եմ, որ մենք կխուսափենք զարտուղի ճանապարհներից և տխրությունից, եթե քայլենք Տիրոջ ձեռքը բռնած: (Ուլիսես Սոարես «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Լիահոնա, նոյեմբեր 2013, 10)

  • Ուրիշ ի՞նչ գտաք, որն օգնում է խորացնել հատված 10-ի ձեր ըմբռնումը:

Դուք կարող եք հնարավորություն տալ մի քանի խմբի՝ հակիրճ կիսվելու, թե ինչ սովորեցին իրենց քննարկումից:

Ինչպե՞ս կարող ենք խոնարհ լինել մեր աղոթքներում

Մտածեք եղանակներ, որոնք կօգնեն ուսանողներին հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք խոնարհություն դրսևորել մեր աղոթքներում: Ուսանողները կարող են գրել իրենց գաղափարները գրատախտակին: Նրանք կարող են նաև ուսումնասիրել և քննարկել հետևյալ գաղափարներից մի քանիսը: Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ է Հոգին ուսուցանում իրենց:

Ստորև բերված է մի քանի եղանակ, որոնցով մենք կարող ենք խոնարհություն դրսևորել, երբ աղոթում ենք.

Կարող եք նաև առաջարկել ուսանողներին խորհել այն դեպքերի մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է իրենց աղոթքներին՝ անհրաժեշտ առաջնորդությունն և ուղղորդումը տալու համար։ Մի քանի պատրաստակամ ուսանողներ կարող են կիսվել իրենց փորձառություններով։

Հետևյալը նախատեսված է ուսանողներին հնարավորություն տալու ծրագիր կազմել՝ Երկնային Հոր առաջնորդությունը խոնարհաբար փնտրելու համար։

Լսեք Սուրբ Հոգու հուշումները՝ ձեր ուսումնասիրության օրագրում հետևյալ հարցերին պատասխանելիս։

  • Ի՞նչ առաջնորդություն կամ ուղղորդում եք փնտրում Երկնային Հորից:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Նրա առաջնորդությունը խոնարհաբար փնտրելու համար:

Առաջարկեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։ Կարող եք կիսվել Երկնային Հոր առաջնորդությունը ձեր կյանքում ստանալու անձնական փորձառությամբ: