Սեմինարիա
Դաս 125․ Վարդապետություն և Ուխտեր 111. «Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»


«Դաս 125․ Վարդապետություն և Ուխտեր 111․ Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 111», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 125. Վարդապետություն և Ուխտեր 111–114

Վարդապետություն և Ուխտեր 111

«Ես կպատվիրեմ բոլոր բաները ձեր բարիքի համար»

Մասաչուսետս, Սալեմ

1836թ-ին Եկեղեցին մեծ պարտքերի մեջ էր։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ճամփորդեցին Սալեմ (Մասաչուսետս), որտեղ նրանք հույս ունեին գումար ձեռք բերել՝ Եկեղեցու պարտքերը մարելու համար։ 1836 թ․ օգոստոսի 6-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 111 բաժնում։ Այս հայտնության մեջ Տերը հավաստիացումներ տվեց նրան՝ Եկեղեցու պարտքի մարման և Սիոնի բարօրության վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ վստահություն զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս կկարգավորվեն խնդիրները

Դասը սկսեք՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն խնդիրների մասին, որոնց սովորաբար բախվում են դեռահասները, և որոնք կարող են պատճառ դառնալ, որ դեռահասները հուսահատություն կամ վախ զգան, մտածեն, որ խնդիրները բարեհաջող չեն կարգավորվի: Այնուհետև կարող եք գրատախտակին նկարել հետևյալ սանդղակը և առաջարկել ուսանողներին օգտագործել այն՝ ստորև ներկայացված հարցին պատասխանելու համար:

1–5 սանդղակ
  • Ձեր կարծիքով, դեռահասների մեծ մասը որքանո՞վ է վստահ, որ իրադարձությունները հաջող ընթացք կունենան։

Խորհեք, թե ինչպես կգնահատեք ինքներդ ձեզ այս սանդղակով՝ կապված այն խնդիրների կամ դժվարությունների հետ, որոնց դուք այժմ բախվում եք կամ կարող եք բախվել ապագայում:

Դժվար ժամանակներ Ջոզեֆի և մյուսների համար

Կարող եք առաջարկել որևէ ուսանողի կարդալ հետևյալ համատեքստային նախապատմությունը, կամ կարող եք այն ամփոփ ներկայացնել ձեր խոսքերով: Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ գլուխ 22-ը՝ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 ([2018], 258–59) գրքում կամ նվագարկել այդ գլխի աուդիո ձայնագրությունը (հասանելի է saints.ChurchofJesusChrist.org կայքում)՝ 16:14-17:00։ Կարող եք նշել, որ ինչպես մենք ենք մեր կյանքում բախվում խնդիրների, որոնք կարող են հուսահատեցնող լինել, այդպես էլ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները 1836 թվականին բախվեցին խնդիրների, որոնց հետևանքով նրանք մեծ մտաhոգություններ ունեցան Սիոնի ապագայի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների արևելյան մասի քարտեզը

1836 թվականին Եկեղեցին մեծ պարտքերի մեջ էր՝ Կիրթլենդի տաճարի կառուցման և Օհայոյում ու Միսսուրիում հողեր գնելու ծախսերի պատճառով: Միևնույն ժամանակ, Միսսուրի նահանգի Քլեյ գավառի Սրբերը ստիպված էին տեղափոխվել: 1836թ. հուլիսի վերջին, երբ այս մտահոգությունները ավելի ծանրացան, Ջոզեֆ և Հայրում Սմիթները, Օլիվեր Քաուդերին և Սիդնի Ռիգդոնը ճամփորդեցին Կիրթլենդից (Օհայո) դեպի Սալեմ (Մասաչուսեթս)՝ անցնելով ավելի քան 600 մղոն (965 կիլոմետր)։ Թեև նրանց ճամփորդության պատճառը հստակ հայտնի չէ, նրանք կարող էին գործել որոշակի տեղեկությունների հիման վրա, որոնք, իրենց կարծիքով, կարող էին օգնել թեթևացնել Եկեղեցու պարտքը: Պատմություններից մեկում ասվում է, որ Եկեղեցու անդամներից մեկը Ջոզեֆ Սմիթին ասել էր, թե Սալեմում գտնվող մի տան մեջ մեծ քանակությամբ դրամ կա թաքցված: (Տես «Հայտնություն, 6 օգոստոսի 1836 [Վ&Ու 111]» բաժնի պատմական ներածությունը, 35, josephsmithpapers.org:)

  • Ձեր կարծիքով, որքանո՞վ էր վստահ Ջոզեֆ Սմիթը, որ Եկեղեցու առջև ծառացած խնդիրները բարեհաջող կկարգավորվեն:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 111 բաժինը, առաջարկեք նրանց հայտնություն փնտրել, թե Տերն ինչպես կարող է օգնել մեզ մեծացնել մեր վստահությունն առ այն, որ մեր խնդիրներն ու դժվարությունները կկարգավորվեն մեր բարիքի համար։

«Չնայած ձեր անմտությանը»

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հատվածների խմբերը։ Դրանք ուսումնասիրելու եղանակներից մեկն է՝ կարդալ հատվածների առաջին խումբը, այնուհետև առաջարկել ուսանողներին թղթի վրա գրել երկու հարցի իրենց պատասխանները և փոխանցել այն դասընկերոջը: Քննարկեք ուսանողների գրածը։ Կրկնեք այս վարժությունը հատվածների մյուս երկու խմբի համար: Այն կօգնի ուսանողներին կիսվել իրենց սովորածով և ուսուցանվել իրենց դասընկերների կողմից:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ անխոհեմությունը դատողության սխալն է կամ սխալ դատողությունը:

դասընթացի պատկերակԿենտրոնացեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա․ սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» դասընթացը՝ Ուսուցիչիի կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Կարող եք գործնականում կիրառել հետևյալ հմտությունը․ «Ուսումնասիրության մղող հարցերի ստեղծում, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները, խորհրդանիշները, հատկանիշները և բնութագրերը»: Դասընթացը վերանայելուց հետո կարող եք հարմարեցնել կամ լրացնել այն հարցերը, որոնք տալիս եք ուսանողներին սուրբ գրությունների հետևյալ հատվածների վերաբերյալ:

Կարդացեք հատվածների հետևյալ խմբերը և յուրաքանչյուր խմբի համար պատասխանեք ստորև տրված երկու հարցին.

  • Ի՞նչ հարցեր ունեք այս հատվածների վերաբերյալ:

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից։

Երկրորդ հարցին տրված իրենց պատասխաններում ուսանողները կարող են նշել մի քանի ճշմարտություններ կամ Աստծո հատկանիշներ: Դրանք կարող են ներառել նմանատիպ ճշմարտություններ. Աստված ողորմած է մեր անմտության հանդեպ (տես հատված 1), Աստված հաղորդակցվում է մեզ հետ Իր Հոգու խաղաղության և զորության միջոցով (տես հատված 8), Աստված կարող է պատվիրել բոլոր բաները մեր բարիքի համար (տես հատված 11):

  • Ինչպե՞ս կարող էին ձեր նշած ճշմարտությունները օգնել Ջոզեֆ Սմիթին՝ իր ունեցած դժվարություններն ու մտահոգությունները լուծելու համար:

  • Դրանք ինչպե՞ս կարող են օգնել ձեզ:

Աստված կարող է պատվիրել բոլոր բաները [մեր] բարիքի համար

Հետևեք Հոգու հուշումներին, թե որ ճշմարտություններն օգտակար կլինեն ուսանողներին՝ ավելի խոր ուսումնասիրության համար: Այս դասի մնացած մասը կկենտրոնանա այն ճշմարտության վրա, որ Աստված կարող է պատվիրել բոլոր բաները մեր բարիքի համար։ Կարող եք գրատախտակին գրել այս ճշմարտությունը և առաջարկել ուսանողներին նշել հատված 11-ի այն բառերը, որոնք ուսուցանում են այն:

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ այս հատվածում պատվիրել բառը նշանակում է «լուծել»: Կարող եք անդրադառնալ գրատախտակին գրված սանդղակին և առաջարկել ուսանողներին խորհել, թե որքանո՞վ են իրենք վստահ, որ Աստված կարող է պատվիրել «բոլոր բաները» իրենց բարիքի համար:

Ուսանողների հետ քննարկեք, որ եթե նրանք ցանկանում են ավելի վստահորեն հավատալ այս ճշմարտությանը, կարող են աղոթել օգնության համար՝ խորացնելու իրենց հասկացողությունն ու հավատքը Աստծո այս հատկանիշի նկատմամբ:

  • Համաձայն հատված 11-ի, ի՞նչ է պահանջվում մեզանից, որպեսզի Աստված բոլոր բաները պատվիրի մեր բարիքի համար:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «օձերի պես իմաստուն, սակայն առանց մեղքի» (հատված 11) լինել նշանակում է այն, որ Փրկչի աշակերտները պետք է համատեղեն իմաստությունը անմեղության ու մաքրության հետ:

Հետևյալ վարժության համար կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգանոց խմբերի: Խմբի յուրաքանչյուր ուսանողի խնդրեք կարդալ ստորև բերված հատվածներից մեկը: Երբ ուսանողները կարդան և քննարկեն հատվածները, կարող եք առաջարկել նրանց գալ գրատախտակի մոտ և գրել իրենց գտածը։ Նրանք կարող են գրել այն գրատախտակին գրված ճշմարտության շուրջը՝ դեպի ճշմարտությունը ուղղված սլաքով:

Ուսումնասիրեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի Աստված պատվիրի բոլոր բաները մեր բարիքի համար: Կարող եք կապել հետևյալ հատվածները Վարդապետություն և Ուխտեր 111․11 հատվածի հետ։

Առաջարկեք ուսանողներին կարդալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը, այնուհետև գրատախտակին ավելացնել իրենց սովորածը։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) վկայել է.

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Այդ ամենը կկարգավորվի: Մի անհանգստացիր։ Ես ասում եմ ինքս ինձ ամեն առավոտ: Ամեն ինչ կկարգավորվի: Եթե դու անես ամեն հնարավորը, ամեն ինչ կկարգավորվի: Ապավինեք Աստծուն և առաջ շարժվեք՝ ապագայի հանդեպ հավատքով և վստահությամբ: Տերը մեզ չի լքի։ Նա չի լքի մեզ: («Վերջին օրերի խորհուրդ․Հատվածներ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ելույթներից», Ensign, հոկտեմբեր 2000, 73)

Առաջարկեք ուսանողներին ուսուցանել միմյանց այն մասին, ինչ գրել են գրատախտակին: Նրանք կարող են բացատրել, թե ինչու է դա իրենց համար կարևոր։ Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են խթանել քննարկումը.

  • Ի՞նչ գտաք, որը կարող է ամրացնել ձեր վստահությունն առ այն, որ Աստված կարող է բոլոր բաները պատվիրել ձեր բարիքի համար։

  • Հավերժության հեռանկար ունենալը ինչպե՞ս է օգնում ձեզ վստահ լինել, որ Աստված կարող է պատվիրել բոլոր բաները ձեր բարիքի համար:

  • Ե՞րբ կամ ինչպե՞ս է Աստված ի բարին կարգավորել խնդիրները ձեր կյանքում կամ ձեր ծանոթի կյանքում։

Ստորև բերված վարժությունը ուսանողներին ժամանակ է տալիս մտածելու, թե ինչպես կարող է այն, ինչ իրենք սովորեցին և զգացին այսօր, ազդել իրենց կյանքի և Երկնային Հոր հետ հարաբերությունների վրա: Երբ ուսանողներն ավարտեն իրենց օրագրերում գրելը, կարող եք մի քանի ուսանողի առաջարկել կիսվել դասարանի հետ:

Ձեր օրագրում ավարտեք հետևյալ նախադասություններից մեկը կամ մի քանիսը.

  • Իմ վստահությունն առ այն, որ Աստված կարող է բոլոր բաները պատվիրել իմ բարիքի համար, ամրացավ այսօր, քանի որ …
    Այն, ինչ ես այսօր սովորեցի, կարող է օգնել ինձ լուծել մի խնդիր, որին ես բախվել եմ, քանի որ …
    Երբ դժվարության բախվեմ ապագայում, ուզում եմ հիշել …