Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և այն գնահատելը կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ուսումնասիրության իրենց փորձառություններն ինչպես են օգնել իրենց աճել հոգևորապես:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գնահատեք ձեր հոգևոր առաջընթացը
Ի՞նչ տարբեր ճանապարհային ուղենիշներ են տվել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ մեզ ուխտի ճանապարհով դեպի Իրենց ներկայություն առաջնորդելու համար:
Ճանապարհային ուղղանիշն ինչպե՞ս կարող է հանդիսանալ Փրկչի խորհրդանիշը:
Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության ձեր փորձառության մասին խորհելիս՝ աղոթքով հրավիրեք Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել այն առաջընթացը, որը դուք ունենում եք՝ ձեր Երկնային Հորը և ձեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու ճանապարհին:
Ձեր սովորած կամ կիրառած ո՞ր հոգևոր ճշմարտություններն են օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ձեզ ուղղություն տվել և ապահովել ձեր անվտանգությունը ուխտի ճանապարհին:
Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ո՞ր սուրբգրային հատվածներն են առավել կարևոր եղել ձեզ համար: Ինչո՞ւ։
Բացատրեք, թե Փրկչի քահանայությունը և քահանայության բանալիներն ինչպես են օրհնում Նրա Եկեղեցին
Բեքին և Մայքլը քույր և եղբայր են, որոնք վերջերս են միացել Եկեղեցուն: Նրանց ընտանիքում միայն իրենք են Եկեղեցու անդամներ։ Նրանք երկուսն էլ ամուր վկայություններ ունեն Մորմոնի Գրքի, Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին, բայց գիտակցում են, որ դեռ շատ բան ունեն սովորելու: Եկեղեցում մի կիրակի նրանք լսեցին, որ մեկը խոսում էր այն մասին, թե ինչպես են Փրկչի քահանայությունը և քահանայության բանալիներն օրհնում Եկեղեցու յուրաքանչյուր անդամի: Նրանք իրականում չգիտեին, թե դա ինչ է նշանակում:
Ի՞նչը կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր գրքի ձեր վերջին ուսումնասիրությունից, որպեսզի օգնեք Բեքիին և Մայքլին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մեզ՝ որպես Եկեղեցու անդամների օրհնում Փրկչի քահանայության զորությունը և քահանայության բանալիները։
Ավելի մեծ վստահություն ունեցեք, որ առաքյալները Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են
Ի՞նչ եք արել վերջերս, որն ազդել է ձեր վկայության վրա այն մասին, որ մարգարեներն ու առաքյալները իսկապես Քրիստոսի հատուկ վկաներն են։
Ընտրեք Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի վերջին ուղերձներից մեկը, որն առավել նշանակալից է ձեզ համար: Մտածեք, թե ինչպես է այդ ուղերձն ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Պատասխանեք Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկի հրավերին սոցիալական ցանցում: Կիսվեք հրավերով սոցիալական ցանցի ձեր էջում։
Սոցիալական ցանցում պատասխանեք գրառմանը կամ ուղիղ հաղորդագրություն ուղարկեք Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամին՝ հայտնելով ձեր երախտագիտությունը վերջին ուղերձի համար, որն օգնել է ձեզ ավելի մոտ զգալ Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին:
Պատրաստվեք երկրպագելու Տիրոջը տաճարում
Վերջերս ի՞նչ ջանքեր եք գործադրել՝ ավելի լավ պատրաստվելու՝ տաճարում Տիրոջը երկրպագելու համար:
Երբ ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանում եք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին, խնդրեք անձնական հայտնություն՝ ձեզ առաջնորդելու համար։
Ի՞նչ զոհաբերություններ եք արել կամ պատրաստ եք անել՝ ցույց տալու համար, որ Տիրոջը տաճարում երկրպագելը առաջնահերթություն է ձեր կյանքում:
Ի՞նչ օրհնություններ եք տեսել ձեր կյանքում՝ տաճարային երաշխավորագրերի հարցերի ձեր պատասխանների շուրջ խորհելիս՝ պատրաստվելով մտնել Տիրոջ տուն:
Ի՞նչ եք արել, որպեսզի ձգտեք արժանավոր լինել երկրպագելու Տիրոջը տաճարում:
Մտածեք, թե ինչպես եք դուք օրհնվել ձեր ջանքերի համար։ Ի՞նչ եք շարունակելու անել կամ սկսել եք անել, որպեսզի ավելի լավ պատրաստված լինեք՝ Նրա տաճարում երկրպագելու համար: