«Վարդապետություն և Ուխտեր 115–120․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 115–120», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 115–120
Վարդապետություն և Ուխտեր 115–120
Ակնարկ
Եկեղեցու թշնամիների կողմից ուժգնացող հալածանքներից հետո՝ 1838 թվականի հունվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը Կիրթլենդից (Օհայո) տեղափոխվեցին Ֆար Վեստ (Միսսուրի): Հաջորդ ամիսների ընթացքում Մարգարեն հայտնություններ ստացավ, որոնցում Տերը հայտարարեց կարևոր ճշմարտություններ, այդ թվում՝ Իր Եկեղեցու անունը և տասանորդի օրենքը: Նույն տարվա ընթացքում Միսսուրիի Սրբերը բախվեցին դաժան հալածանքների, այդ թվում՝ Միսսուրիի նահանգապետը արձակեց հրաման՝ սրբերին նահանգից վտարելու մասին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 115
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Փրկչի Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ժամանակ հատկացնել՝ մտածելու Փրկչի Եկեղեցու անվան մասին․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Խնդրեք նրանց խորհել, թե այս անունն ինչպես կարող է օգնել մարդկանց իմանալ Եկեղեցու մասին:
-
Նյութեր ուսանողների համար. «Եկեղեցու ճիշտ անունը» (Լիահոնա, նոյ. 2018, 87-90) ելույթի օրինակներ այն ուսանողների համար, որոնք չունեն թվային սարքերի հասանելիություն:
-
Տեսանյութ. «Եկեղեցու անունը սակարկելի չէ» (13:36, դիտել 10:45-ից 12:10-ը)
Վարդապետություն և Ուխտեր 119–120
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ապրել Փրկչի տասանորդի օրենքով։
-
Ուսանողի նախապատրաստում․ այն ուսանողներին, որոնք վճարել են տասանորդը, առաջարկեք խորհել իրենց փորձառության մասին և մտածել այս օրենքով ապրելու նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին: Նրանց, ովքեր դեռ եկամուտ չեն ստացել, առաջարկեք խնդրել իրենց ծնողին կամ վստահելի չափահաս մարդու՝ կիսվել այն օրհնություններով, որոնք իրենք ստացել են տասանորդ վճարելուց:
-
Աշխատաթերթ․ «Ուսմունքներ Փրկչի տասանորդի օրենքի մասին»
-
Տեսանյութեր․ «Տասանորդ. ես հավատքի թռիչք կկատարեմ» (4:47), «Ավետարանի լեզուն» (12:27, դիտեք 5:27-ից 7:40-ը)
Վտարում Միսսուրիից
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ դիմելու Աստծուն, երբ հայտնվում են դժվար իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք խնդրել մտերիմ մարդու կիսվել այն փորձառություններով, որոնք ինքը կամ ուրիշներն ունեցել են, երբ դարձել են դեպի Աստված կամ ապավինել են Նրան՝ դժվար հանգամանքների բախվելիս:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Միսսուրիից Սրբերի վտարմանը հանգեցրած հանգամանքների ամփոփ նկարագրություններ
-
Տեսանյութ․ «1838 թվական․ Սրբերը վտարվեցին Միսսուրիից» (5:15)
-
Աշխատաթերթ․ «Ամանդա Սմիթի պատմությունը՝ Հոնս Միլից»