Սեմինարիա
Դաս 129. Վարդապետություն և Ուխտեր 119–120․ Տիրոջ տասանորդի օրենքը


«Դաս 129․ Վարդապետություն և Ուխտեր 119–120․ Տիրոջ տասանորդի օրենքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 119–120», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 129. Վարդապետություն և Ուխտեր 115–120

Վարդապետություն և Ուխտեր 119–120

Տիրոջ տասանորդի օրենքը

երիտասարդը լրացնում է տասանորդի թերթիկը

1838 թվականի ամռանը Սրբերն ունեին ֆինանսական դժվարություններ, երբ աշխատում էին մարել պարտքը և կառուցել Եկեղեցի հյուսիսային Միսսուրիում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը փնտրեց Տիրոջ խորհուրդը և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 119 բաժնում գրանցված հայտնությունը: Սրբերին տրված Իր խորհրդում Փրկիչը հայտնեց Իր տասանորդի օրենքին վերաբերող ճշմարտություններ: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Փրկչի տասանորդի օրենքով ապրելու ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հրավեր

Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ սցենարի կամ այլ բանի շուրջ, որը լավագույնս համապատասխանում է ձեր դասարանի կարիքներին:

Պատկերացրեք, որ ձեր տարածքում միսիոներներն ուսուցանում են ձեր ընկերներից մեկին և դուք հրավիրված եք մասնակցելու այդ գործընթացին: Այդ օրվա դասի ընթացքում միսիոներները ձեր ընկերոջն են ներկայացնում տասանորդի օրենքը: Դասից հետո ձեր ընկերն ասում է ձեզ, որ մտահոգություններ ունի տասանորդ վճարելու վերաբերյալ:

  • Ինչպիսի՞ մտահոգություններ կարող է ունենալ մարդը տասանորդի օրենքին հնազանդվելու վերաբերյալ:

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները նախորդ հարցի վերաբերյալ։ Այնուհետև առաջարկեք ուսանողներին մտածել Տիրոջ տասանորդի օրենքի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, այդ թվում՝ թե որքան կարևոր է իրենց համար ներկայումս ապրել այդ օրենքով: Խնդրեք նրանց մտածել տասանորդի օրենքի հետ կապված հարցերի և մտահոգությունների մասին:

Ուսանողներին խրախուսեք ուսումնասիրելիս փնտրել ուսմունքներ, որոնք կօգնեն ավելի մեծացնել Տիրոջ տասանորդի օրենքին հնազանդվելու իրենց ցանկությունը:

Փրկիչը բացահայտեց Սրբերին Իր տասանորդի օրենքը

Հետևյալ պարբերությունը կարելի է կարդալ կամ ամփոփ շարադրել՝ Վարդապետություն և Ուխտերի 119 բաժնի պատմական համատեքստը ներկայացնելու համար: Որպես այլընտրանք, կարող եք խնդրել որևէ ուսանողի կարդալ 119 բաժնի նախադրությունը։

1838 թվականի հուլիսին Եկեղեցին հսկայական ֆինանսական դժվարություններ ուներ: Այնուամենայնիվ, Եկեղեցու անդամներին հրահանգված էր տեղափոխվել հյուսիսային Միսսուրի և տաճար կառուցել Ֆար Վեստում (տես Վարդապետություն և Ուխտեր 115.8–12): Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Եկեղեցու այլ ղեկավարների հետ՝ խորհելու, թե ինչպես հնազանդվել Տիրոջ պատվիրաններին: Ի պատասխան նրանց աղոթքի խնդրանքին՝ Փրկիչը խորհուրդ տվեց տասանորդի օրենքի վերաբերյալ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 119․1–4 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը:

  • Ի՞նչ է ուսուցանել Տերը Սրբերին տասանորդի օրենքով ապրելու Իր ակնկալիքների վերաբերյալ:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր օրերում հստակեցվել է տասանորդ վճարելու Տիրոջ ակնկալիքը. «Տասանորդն անդամի եկամտի մեկ տասներորդի նվիրատվությունն է Աստծո Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 119.3–4, տոկոսային եկամուտը հասկացվում է որպես եկամուտ)։ Բոլոր անդամները, որոնք եկամուտ ունեն, պետք է տասանորդ վճարեն» (Ընդհանուր Ձեռնարկ, 34.3.1):

    Դա բացատրելուց հետո կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը պատվիրում է մեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն վճարել մեր եկամտի մեկ տասներորդը՝ որպես տասանորդ:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը խնդրում, որ մենք տասանորդ վճարենք:

Խորացրեք ձեր հասկացողությունը

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում քննարկած տասանորդի վերաբերյալ հարցերը և մտահոգությունները։

աշխատաթերթի պատկերակ Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ ուսումնասիրելու «Ուսմունքներ Փրկչի տասանորդի օրենքի մասին» աշխատաթերթի աղբյուրները: Ուսանողները կարող են ուսումնասիրել այդ աղբյուրներն անհատապես կամ դասընկերոջ հետ: Նրանց առաջարկեք փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել այն մարդուն, որը մտահոգություններ ունի տասանորդ վճարելու վերաբերյալ:

Կամ աշխատաթերթի աղբյուրներից օգտվելու փոխարեն ուսանողները կարող են գտնել իրենց աղբյուրները: Նրանք կարող են օգտվել ուսումնասիրության օժանդակ նյութերից կամ Gospel Library հավելվածից՝ տասանորդի վերաբերյալ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր գտնելու համար:

Ուսմունքներ Փրկչի տասանորդի օրենքի մասին

Ուսումնասիրեք հետևյալ աղբյուրները՝ փնտրելով, թե ինչը կարող է մոտիվացնել ձեզ կամ ուրիշներին հնազանդվել տասանորդի օրենքին:

Սուրբ գրություններ․

Խոսքեր և այլ աղբյուրներ.

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահ Սթիվեն Ջ. Լանդն ուսուցանել է.

Նախագահ Ստիվեն Ջ․ Լանդ

Երբ երիտասարդները վճարում են լրիվ տասանորդ, նրանք մնայուն կապ են ստեղծում Երկնային Հոր հետ: Ամեն անգամ, երբ նրանք հնազանդվում են այդ պատվիրանին և վճարում լրիվ տասանորդ, ստեղծվում է զոհաբերության և կապվածության մի նոր շղթա: (Սթիվեն Ջ. Լանդ, «Սեմինարիա, ինստիտուտ և այլ գործեր» [Սեմինարիայի & ինստիտուտների տարեկան ուսուցման հեռարձակման ժամանակ արված ուղերձ, հունվար 27, 2023], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկում խորհուրդ է տրվում․

Աստծո հանդեպ սեր դրսևորեք՝ պահելով Նրա պատվիրանները: …

… Երբ ծոմ եք պահում և վճարում տասանորդն ու նվիրաբերությունները, դուք ցույց եք տալիս Աստծուն, որ Նրա գործը ձեզ համար ավելի կարևոր է, քան նյութական բաները: (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց [2022], 11–12)

Յոթանասունի անդամ ծառայելիս երեց Սթենլի Գ. Էլիսը հարցրել է․

Երեց Սթենլի Գ. Էլիս

Արդյո՞ք մենք ունենք հավատք՝ վստահելու [Տիրոջ] խոստումներին տասանորդի հետ կապված՝ ընդունելով, որ մեր եկամտի 90 տոկոսով և Տիրոջ օգնությամբ մենք ավելին կստանանք, քան մեր վաստակած 100 տոկոսով։ (Ստենլի Ջ. Էլիս, «Արդյոք մենք վստահո՞ւմ ենք Նրան Որքան դժվար, այնքան լավ», Լիահոնա, նոյեմբեր 2017, 114)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասանորդի օրենքի մասին ուսուցանելիս և վկայելիս, մենք հաճախ շեշտում ենք անհապաղ տրվող, մեծ և անմիջապես նկատվող նյութական օրհնությունները, որ ստանում ենք: Եվ, իհարկե, նման օրհնություններ տրվում են: Այնուամենայնիվ, այս պատվիրանին հնազանդվելիս մենք ստանում ենք բազմազան օրհնություններ, որոնք կարևոր են, սակայն աննկատ: …

Օրինակ՝ մեր ստացած աննկատ, սակայն կարևոր օրհնություններից է երախտապարտ լինելու հոգևոր օրհնությունը, որը հնարավորություն է տալիս մեզ գնահատել այն, ինչ ունենք՝ զսպելով մեր ցանկությունները: …

Երբեմն, մենք խնդրում ենք Աստծուց հաջողություն, և Նա տալիս է մեզ Ֆիզիկական և մտավոր ուժ: Մենք խնդրում ենք բարեկեցություն և ստանում ենք մեծ հեռանկար և ավելի շատ համբերություն: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Երկնքի պատուհանները», Լիահոնա, մայիս 2013, 17–18)

Մերի Ֆիլդինգ Սմիթը Հայրում Սմիթի այրին էր և Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի մայրը: Երբ մարդկանցից մեկն ասաց, որ նա չափազանց աղքատ է՝ տասանորդի օրենքը պահպանելու համար, նա պատասխանեց.

Ուզում եք ինձ զրկել օրհնությունի՞ց: … Ես վճարում եմ տասանորդը ոչ միայն այն պատճառով, որ դա Աստծո օրենքն է, այլ դա անելով՝ ես օրհնության եմ սպասում: (Մերի Ֆիլդինգ Սմիթ, մեջբերումը Ջոզեֆ Ֆ. Սմիթի կողմից, համաժողովի զեկույց, ապր. 1900, 48)

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով, որն օգտակար կլինի տասանորդի վերաբերյալ հարցեր կամ մտահոգություններ ունեցող մարդուն: Քննարկման ժամանակ կարող եք առաջնորդվել հետևյալ հարցերով.

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ տասանորդի օրենքն ուսումնասիրելիս:

  • Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդուն, որը մտահոգություններ ունի տասանորդ վճարելու վերաբերյալ:

  • Ինչպե՞ս եք զգացել, որ Տերը օրհնել է ձեզ կամ ուրիշներին՝ տասանորդի Իր օրենքին հնազանդվելու համար:

Վերը նշված վերջին հարցը քննարկելիս՝ կարող եք կիսվել ձեր կյանքից որևէ օրինակով: Կարող եք նաև օգտագործել հետևյալ տեսանյութերից մեկը՝ «Տասանորդ. ես հավատքի թռիչք կկատարեմ» (4:47) կամ «Ավետարանի լեզուն» (12:27) 5:27-ի7:40: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Tithing: I Will Make a Leap of Faith

12:27

Ավետարանի լեզուն

Մտածեք ձեր կյանքի մասին

Դասի ավարտին առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը ցանկանում եք հիշել:

  • Այսօրվա ձեր ուսումնասիրությունից հետո ինչպիսի՞ գործունեության ցանկություն է առաջացել ձեզ մոտ։

Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով։ Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին իրենց ողջ կյանքում մեծացնել տասանորդի օրենքով ապրելու ձգտումը։