«Դաս 128․ Վարդապետություն և Ուխտեր 115․ «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 115», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 128. Վարդապետություն և Ուխտեր 115–120
Վարդապետություն և Ուխտեր 115
«Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին»
Հալածանքից խուսափելու համար Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառի հազարավոր Սրբեր հավաքվեցին և ստեղծեցին նոր բնակավայր, որը գտնվում էր մոտ 50 մղոն (80 կմ) դեպի հյուսիս և կոչվում էր Ֆար Վեստ: Ֆար Վեստում Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հայտնեց, որ Իր Եկեղեցին պետք է կոչվի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելու կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կոչվել է սխալ անունով
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ ձեզ սխալ անունով են կոչել: Ինչպիսի՞ զգացումներ են ձեզ մոտ առաջացնում նման փորձառությունները:
-
Ի՞նչ սխալ անուններ են մարդիկ երբեմն օգտագործում Եկեղեցու մասին խոսելիս:
Հիսուս Քրիստոսը հայտարարում է Իր Եկեղեցու անունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115․1–4 հատվածները, փնտրելով, թե Փրկիչն ինչ է ուսուցանել Ֆար Վեստի Եկեղեցու ղեկավարներին:
-
Ի՞նչ է ուսուցանել Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցու անվան մասին:
-
Այդ անունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Եկեղեցու մասին:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք Իր Եկեղեցին անվանենք ճիշտ անունով:
Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելու կարևորությունը
Նախագահ Ռասել Մ. Նելսոնը քննարկել է Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելու կարևորությունը.
Եկեղեցու անունը սակարկելի չէ։ Երբ Փրկիչը հստակ ասում է, թե ինչ պետք է լինի Իր Եկեղեցու անունը և նույնիսկ նախորդում է Իր «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին» հայտարարությանը, ապա Նա լուրջ է խոսում։ …
Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, ես խոստանում եմ ձեզ, որ եթե մենք անենք հնարավոր ամեն բան Տիրոջ Եկեղեցու ճիշտ անունը վերականգնելու համար, Նա, ում պատկանում է այս Եկեղեցին, Իր զորությունն ու բազմաթիվ օրհնությունները կհեղի Վերջին Օրերի Սրբերի գլխին, որպիսիք երբևէ չենք տեսել նախկինում։ Մենք կունենանք Աստծո գիտելիքն ու զորությունը, որոնք կօգնեն մեզ տանել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին ու մարդկանց և պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին։ (Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 87, 89)
-
Ի՞նչ օրհնություններ է խոստացել մեզ Նախագահ Նելսոնը, երբ մենք օգտագործենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ճիշտ անունը:
«Վեր կացեք և շողացեք»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.5–6 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը ցանկանում օրհնել մարդկանց ողջ աշխարհում Իր Եկեղեցու միջոցով:
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ Եկեղեցու ճիշտ անվան օգտագործումն օգնել մեզ հարգել հատվածներ 5–6-ում տրված Տիրոջ հրավերները:
-
Դուք կամ ձեր ընտանիքի անդամն ինպե՞ս եք կարողացել լույս լինել ուրիշների համար՝ օգտագործելով Փրկչի Եկեղեցու ճիշտ անունը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվեել է փորձառություններից մեկով, որը մարդիկ ունենում են ամբողջ աշխարհում.
Կան հազարավոր Վերջին Օրերի Սրբեր, որոնք համարձակորեն հռչակել են Եկեղեցու անունը: Եթե մենք կատարենք մեր բաժինը, մյուսները կհետևեն: Ինձ դուր է գալիս այս պատմությունը Թաիթիից:
Տասը տարեկան Իրիուրա Ջինը որոշեց հետևել նախագահ Նելսոնի խորհրդին:
«Դպրոցի իր դասարանում նրանք քննարկում էին իրենց հանգստյան օրերը … իսկ Իրիուրան խոսում էր … եկեղեցու մասին:
«Նրա ուսուցչուհին՝ Վայտե Պիֆաոն, ասաց. «Օ, ուրեմն դու մորմո՞ն ես»:
Իրիուրան համարձակ ասաց. «Ոչ … ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»:
Նրա ուսուցչուհին պատասխանեց. «Այո, … դու մորմոն ես»:
«Իրիուրան պնդեց. «Ոչ ուսուցիչ, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»:
«Տիկին Պիֆաոն ապշել էր Իրիուրայի համոզմունքից և զարմանում էր, թե ինչու է նա այդքան համառորեն օգտագործում իր եկեղեցու [երկար] անունը: [Ուսուցչուհին որոշեց ավելին իմանալ Եկեղեցու մասին]:
«[Ավելի ուշ, քույր] Վայտե Պիֆաոն մկրտվեց [նա երախտագիտություն հայտնեց], որ Իրիուրան հետևեց նախագահ Նելսոնի խորհրդին»: (Նիլ Լ. Անդերսեն «Եկեղեցու անունը սակարկելի չէ», Լիահոնա, նոյեմբեր 2021, 118–19)
-
Այդ փորձառությունից ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: