Քարտեզ 5
Ամն-Ի Միսսուրի, Իլինոյս Եվ Այովա Տարածքները
-
Ինդիփենդենս Ճանաչվել է որպես Սիոնի կենտրոնական վայր (տե՛ս ՎևՈՒ 57.3): Տաճարի հողակտորը նվիրագործվեց 1831-ի օգոստոսի 3-ին: 1833-ին Սրբերը տեղահանվեցին այստեղից:
-
Ֆիշինգ գետ 1834-ին Ջոզեֆ Սմիթը և Սիոնի ճամբարն Օհայոյի Կիրթլենդից ճամփորդեցին դեպի Միսսուրի, որպեսզի Ջեկսոն գավառի Սրբերին վերադարձնեն իրենց հողը: ՎևՈՒ 105-ը հայտնվել է այս գետի ափերին:
-
Ֆար Վեստ Սա Մորմոնական ամենամեծ բնակավայրն էր Միսսուրիում: Այստեղ մի հողակտոր էր նվիրագործվել տաճարի համար (տե՛ս ՎևՈՒ 115): 1838-ի հուլիսի 8-ին Տասներկու Առաքյալների Քվորումը Տիրոջ կողմից կանչվեց առաքելության գնալու Բրիտանական կղզիներ (տե՛ս ՎևՈՒ 118):
-
Ադամ-օնդի-Ահման Միսսուրիի վերևում գտնվող այս տեղանքը Տերը ճանաչել է որպես մի վայր, որտեղ տեղի կունենա գալիք մեծ հավաքը, երբ Հիսուս Քրիստոսը կգա հանդիպելու Ադամին և նրա արդար ժառանգներին (տե՛ս ՎևՈՒ 78.15; 107.53–57; 116):
-
Լիբերթիի բանտը 1838-ի դեկտեմբերից մինչև 1839-ի ապրիլ Ջոզեֆ Սմիթը և ուրիշներ անարդարացի բանտարկված էին այստեղ: Եկեղեցու համար անհանգիստ այս ժամանակ, Ջոզեֆը ղեկավարություն ստանալու համար կանչեց առ Տերը և ստացավ ՎևՈՒ 121–123-ը:
-
Նավու Գտնվելով Միսսիսիպի գետի վրա՝ այս տեղը Սրբերի համար հավաքման վայր եղավ 1839–1846 թվականներին: Այստեղ տաճար կառուցվեց և սկսվեցին այնպիսի արարողություններ, ինչպիսիք են՝ մահացածների համար մկրտությունը, օժտումը և ընտանիքների կնքումը: 1842-ին այստեղ կազմավորվեց Սփոփող Միությունը: Այստեղ ստացված հայտնություններից են՝ ՎևՈՒ 124–129-ը:
-
Քարթեջ 1844թ. հունիսի 27-ին այստեղ նահատակվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը (տե՛ս ՎևՈՒ 135):
-
Վինթեր Քուորթերս Սրբերի գլխավոր բնակավայրը (1846–1848) դեպի Սոլթ Լեյքի հովիտ գնալիս: Կազմավորվեց Իսրայելի ճամբարը դեպի արևմուտք ճամփորդելու համար (տե՛ս ՎևՈՒ 136):
-
Քաունսիլ Բլաֆս (Քենեսվիլ) 1847-ի դեկտեմբերի 27-ին այստեղ հաստատվեց Առաջին Նախագահությունը՝ Բրիգամ Յանգը որպես նախագահ: