10. Ադամ-օնդի-Ահման հովիտը
Տեսարանն արևելքի ուղղությամբ է, Ադամ-օնդի-Ահման հովտի երկայնքով՝ խաղաղ, գեղեցիկ հովիտ, որը գտնվում է Միսսուրիի հյուսիս-արևմուտքում՝ Գալատին համայնքի հարևանությամբ:
Նշանակալից իրադարձություններ. Իր մահից երեք տարի առաջ, Ադամն իր արդար ժառանգներին կանչեց այս հովիտը և այնտեղ իր վերջին օրհնությունը տվեց նրանց (ՎևՈՒ 107.53–56): 1838-ին Ադամ-օնդի-Ահմանը մոտ 500–1000 Վերջին Օրերի Սրբերի բնակավայրն էր: Սրբերը լքեցին այս բնակավայրը, երբ տեղահանվում էին Միսսուրիից: Նախքան իր փառքով Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Ադամը և նրա արդար ժառանգները, որոնց թվում են բոլոր տնտեսությունների Սրբերը, կրկին կհավաքվեն այս հովտում, որպեսզի հանդիպեն Փրկչին (Դան. Է.9–10, 13–14; ՎևՈՒ 27; 107.53–57; 116.1):