Ուսումնասիրման օժանդակ նյութեր
14. Մարգարե Ջոզեֆ Սմիթի կարմիր աղյուսե վաճառատունը


14. Մարգարե Ջոզեֆ Սմիթի կարմիր աղյուսե վաճառատունը

Ջոզեֆ Սմիթի այս վերակառուցված վաճառատունը և գրասենյակը գտնվում է Նավուում, Իլինոյս: Նավուում գտնվելու ժամանակ այն Եկեղեցու ամենակարևոր շենքերից մեկն էր: Այն ծառայում էր ոչ միայն որպես սովորական վաճառատուն, այլ դարձել էր նաև հասարակական, տնտեսական և կրոնական գործունեության կենտրոն: Երկրորդ հարկում Ջոզեֆ Սմիթը գրասենյակ ուներ:

Նշանակալից իրադարձություններ. Մինչև տաճարի կառուցման ավարտը, վաճառատան վերնահարկն օգտագործվում էր որպես արարողությունների սենյակ, որտեղ տրվեցին առաջին ամբողջական օժտումները: 1842-ի մարտի 17-ին Մարգարե Ջոզեֆը կազմավորեց Եկեղեցու կանանց Սփոփող Միությունը:

լուսանկար 14

14. Մարգարե Ջոզեֆ Սմիթի Կարմիր Աղյուսե Վաճառատունը 1842-ի մարտի 17-ին այս շենքում կազմավորվել է Սփոփող Միությունը: