Եկեղեցու Պատմության Ժամանակագրություն
1805թ. դեկտեմբերի 23
Ջոզեֆ Սմիթը (1805–1844) ծնվեց Ջոզեֆ Սմիթ ավագի և Լյուսի Մակ Սմիթի ընտանիքում, Շերոնում, Վերմոնտ նահանգ (տե՛ս ՋՍ–Պ 1.3):
1820թ. վաղ գարուն
Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Առաջին Տեսիլքը ծառերի պուրակում, Նյու Յորք նահանգի Պալմիրա և Մանչեստր շրջանում, իր տան մոտ (տե՛ս ՋՍ–Պ 1.15–17):
1823թ. սեպտեմբերի 21–22
Ջոզեֆ Սմիթին այցելեց Մորոնի հրեշտակը և տեղեկացրեց Մորմոնի Գրքի հիշատակարանի վերաբերյալ: Ջոզեֆը տեսավ մոտակա բլրի (Կումորայի) վրա թաղված ոսկե թիթեղները (տե՛ս ՋՍ–Պ 1.27–54):
1827թ. սեպտեմբերի 22
Կումորա բլրի վրա Ջոզեֆ Սմիթը ստացավ ոսկե թիթեղները Մորոնիից (տե՛ս ՋՍ–Պ 1.59):
1829թ. մայիսի 15
Հովհաննես Մկրտիչը Հարմոնիում, Պենսիլվանիա, Ահարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, (տե՛ս ՎևՈՒ 13; ՋՍ–Պ 1.71–72):
1829թ. մայիս
Սասքուեհանա գետի մոտ՝ Պենսիլվանիա նահանգի Հարմոնիի և Նյու Յորք նահանգի Քոլսվիլի միջև, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին Մելքիսեդեկյան Քահանայություն ստացան Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից (տե՛ս ՎևՈՒ 128.20):
1829թ. հունիս
Մորմոնի Գրքի թարգմանությունն ավարտվեց: Երեք Վկաներին և Ութ Վկաներին ցույց տրվեց ոսկե թիթեղները (տե՛ս 2 Նեփի 11.3; 27.12–13; ՎևՈՒ 17):
1830թ. մարտի 26
Նյու Յորքի Պալմիրայում մատչելի դարձան Մորմոնի Գրքի առաջին օրինակները:
1830թ. ապրիլի 6
Եկեղեցին կազմակերպվեց Նյու Յորք նահանգի Ֆայեթ շրջանում:
1830թ. սեպտեմբեր – հոկտեմբեր
Առաջին միսիոներները կանչվեցին՝ քարոզելու Լամանացիներին (բնիկ Ամերիկացիներին) (տե՛ս ՎևՈՒ 28; 30; 32):
1830թ. դեկտեմբեր – 1831թ. հունվար
Սրբերին պատվիրվեց հավաքվել Օհայոյում (տե՛ս ՎևՈՒ 37; 38.31–32):
1831թ. հուլիսի 20
Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնի է դառնում Սիոն քաղաքի (Նոր Երուսաղեմի) վայրը, որն Ինդիփենդենսում էր, Միսսուրի (տե՛ս ՎևՈՒ 57; ՀՀ 1.10):
1833թ. մարտի 18
Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսն ի սպաս են դրվում որպես Եկեղեցու Նախագահության խորհրդականներ (տե՛ս ՎևՈՒ 81 նախադրություն) և նրանց տրվում են այս վերջին արքայության բանալիները (տե՛ս ՎևՈՒ 90 նախադրություն և 6-րդ հատված):
1833թ. նոյեմբերի 7
Սրբերը սկսեցին փախչել Միսսուրիի Ջեկսոն գավառի ամբոխներից՝ Միսսուրի գետի վրայով դեպի Քլեյ գավառ:
1834թ. մայիսի 5
Օհայոյի Կիրթլենդից Նախագահ Ջոզեֆ Սմիթը՝ որպես Սիոնի ճամբարի ղեկավար, մեկնեց Միսսուրի, որպեսզի սփոփի Ջեկսոն գավառից վտարված Սրբերին:
1835թ. փետրվարի 14
Կիրթլենդում, Օհայո, կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը (տե՛ս ՎևՈՒ 107.23–24):
1835թ. փետրվարի 28
Կիրթլենդում, Օհայո, սկսվեց կազմավորվել Յոթանասունի Առաջին Քվորումը:
1835թ. օգոստոսի 17
Կիրթլենդում, Օհայո, Վարդապետություն և Ուխտեր գիրքն ընդունվեց որպես Եկեղեցու օրինակելի աշխատություն:
1836թ. մարտի 27
Նվիրագործվեց Կիրթլենդի տաճարը (տե՛ս ՎևՈՒ 109):
1836թ. ապրիլի 3
Կիրթլենդի տաճարում Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Հայտնվեցին Մովսեսը, Եղիասը և Եղիան և հանձնեցին քահանայության բանալիները (տե՛ս ՎևՈՒ 110):
1837թ. հուլիսի 19
Հեբեր Չ. Քիմբալը և ևս վեց հոգի ժամանեցին Լիվերպուլ, Անգլիա՝ սկսելով Եկեղեցու առաջին առաքելությունը օվկիանոսի այդ կողմում:
1838թ. ապրիլի 26
Հայտնությամբ նշվեց Եկեղեցու անունը (տե՛ս ՎևՈՒ 115.4):
1838թ. դեկտեմբերի 1
Մարգարե Ջոզեֆ Սմիթը և ուրիշներ բանտարկվեցին Լիբերթիի բանտում, Լիբերթի, Միսսուրիի Քլեյ գավառ (տե՛ս ՎևՈՒ 121–123):
1840թ. օգոստոսի 15
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հրապարակավ հայտարարեց մահացածների համար մկրտության վերաբերյալ:
1841թ. հոկտեմբերի 24
Երեց Օրսոն Հայդը նվիրագործեց Սուրբ Երկիրը՝ Աբրահամի զավակների վերադարձի համար (տե՛ս ՎևՈՒ 68.1–3; 124.128–129):
1842թ. մարտի 17
Նավուում, Իլինոյս, կազմավորվեց կանանց Սփոփող Միությունը:
1842թ. մայիսի 4
Կատարվեցին տաճարային առաջին լիարժեք օժտումները:
1844թ. հունիսի 27
Ջոզեֆ Սմիթը և Հայրում Սմիթը նահատակվեցին Քարթեջի Բանտում (տե՛ս ՎևՈՒ 135):
1846թ. փետրվարի 4
Նավուի Սրբերը սկսեցին անցնել Միսսիսիպի գետը, որպեսզի գնան արևմուտք: Արևելքի Սրբերից ոմանք Բրուկլին նավով Նյու Յորքից նավարկեցին դեպի Կալիֆորնիա:
1846թ. հուլիսի 16
Մորմոնական Գումարտակը զորակոչվեց ԱՄՆ-ի բանակ Այովայում:
1847թ. ապրիլ
Նախագահ Բրիգամ Յանգի ռահվիրաների խումբը դուրս եկավ Վինթեր Քուորթերսից՝ ճանապարհվելով դեպի արևմուտք (տե՛ս ՎևՈՒ 136):
1847թ. հուլիսի 24
Նախագահ Բրիգամ Յանգը հասավ Սոլթ Լեյքի հովիտ:
1847թ. դեկտեմբերի 27
Եկեղեցու համաժողովը հաստատեց Նախագահ Բրիգամ Յանգին, Երեց Հեբեր Չ. Քիմբալին և Երեց Վիլլարդ Ռիչարդսին՝ որպես Առաջին Նախագահություն:
1848թ. մայիս – հունիս
Սոլթ Լեյքի հովտում մորեխները ավերեցին հացահատիկը: Դաշտերը լիակատար կործանումից փրկվեցին, երբ ծովորորների երամները ոչնչացրեցին մորեխներին:
1849թ. դեկտեմբերի 9
Ռիչարդ Բալանտայնի օգնությամբ կազմավորվեց Կիրակնօրյա Դպրոցը:
1850թ. հունիսի 15
Սոլթ Լեյք Սիթիում սկսվեց հրատարակվել Deseret News («Դեզուրեթ Նյուզ») օրաթերթը:
1856թ. հոկտեմբեր
Վիլլի և Մարտին ձեռնասայլերի խումբը վաղ ձյան փոթորիկների պատճառով մնացել էր ճանապարհին: Նրանց հայտնաբերեց Սոլթ Լեյքի հովտի փրկարար խումբը:
1867թ. դեկտեմբերի 8
Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ վերակազմավորվեց Սփոփող Միությունը:
1869թ. նոյեմբերի 28
Կազմավորվեց Երիտասարդ Կանանց ծրագրին նախորդող ծրագիրը՝ Երիտասարդ Օրիորդների Ժուժկալություն Ընկերությունը:
1875թ. հունիսի 10
Կազմավորվեց Երիտասարդ Տղամարդկանց ծրագրի նախորդող ծրագիրը՝ Երիտասարդ Տղամարդկանց Ընդհանուր Կատարելագործման Միությունը:
1877թ. ապրիլի 6
Նվիրագործվեց Սենտ Ջորջի տաճարը: Նախագահ Բրիգամ Յանգը հայտնություն ստացավ կարգավորելու քահանայության կազմակերպությունը և Սիոնի ցցերը:
1878թ. օգոստոսի 25
Ֆարմինգտոնում, Յուտա, Աուրելիա Սփենսեր Ռոջերսն անցկացրեց Երեխաների առաջին ժողովը:
1880թ. հոկտեմբերի 10
Ջոն Թեյլորը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ: Թանկագին Մարգարիտ գիրքն ընդունվեց որպես օրինակելի աշխատություն:
1883թ. ապրիլի 14
Նախագահ Ջոն Թեյլորին հայտնություն տրվեց Յոթանասունականների կազմակերպման վերաբերյալ:
1889թ. ապրիլի 7
Վիլֆորդ Վուդրուֆը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ:
1890թ. հոկտեմբերի 6
Գերագույն համաժողովում հաստատվեց «Հռչակագիրը»՝ հայտարարվելով բազմակնության կիրառման ավարտը (տե՛ս ՊՀ–1):
1893թ. ապրիլի 6
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը նվիրագործեց Սոլթ Լեյքի Տաճարը, որը 40 տարի կառուցվում էր:
1898թ. սեպտեմբերի 13
Լորենցո Սնոուն դարձավ Եկեղեցու Նախագահ:
1899թ. մայիսի 17
Սենտ Ջորջում Նախագահ Լորենցո Սնոուն հայտնություն ստացավ տասանորդը կարևորելու վերաբերյալ (տե՛ս ՎևՈՒ 119):
1901թ. հոկտեմբերի 17
Ջոզեֆ Ֆ. Սմիթը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1918թ. հոկտեմբերի 3
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ստացավ մահացածների փրկագնման վերաբերյալ տեսիլքը (տե՛ս ՎևՈՒ 138):
1918թ. նոյեմբերի 23
Հեբեր Ջ. Գրանտը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1936թ. ապրիլ
Եկեղեցու Ապահովության Ծրագիրը, որը հաստատվել էր Մեծ Ճգնաժամի ժամանակ աղքատներին օգնելու համար, դարձավ Եկեղեցու բարօրության ծրագիր: Այդ ծրագիրը սկիզբ էր առել նախկինում Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի կողմից ստացած հայտնությունից:
1941թ. ապրիլի 6
Առաջին անգամ կանչվեցին Տասներկուսի օգնականներ:
1945թ. մայիսի 21
Ջորջ Ալբերտ Սմիթը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1951թ. ապրիլի 9
Դեյվիդ Օ. Մակքեյը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ:
1961թ. սեպտեմբերի 30
Առաջին Նախագահության ղեկավարության ներքո Երեց Հարոլդ Բ. Լին հայտարարեց, որ Եկեղեցու բոլոր ծրագրերը քահանայության միջոցով պետք է համագործակցեն՝ ընտանիքները և անհատներին ամրապնդելու համար:
1964թ. հոկտեմբեր
Կրկին շեշտվեց ընտանեկան երեկոների անցկացման կարևորությունը:
1970թ. հունվարի 23
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1971թ. հունվար
Սկսվեցին հրատարակվել Եկեղեցական նոր ամսագրերը՝ «Ensign» (Էնսայն), «New Era» (Նյու Էրա) և «Friend» (Ընկեր):
1972թ. հուլիսի 7
Հարոլդ Բ. Լին դարձավ Եկեղեցու Նախագահ:
1973թ. դեկտեմբերի 30
Սփենսեր Վ. Քիմբալը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1975թ. հոկտեմբերի 3
Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը հայտարարեց Յոթանասունի առաջին քվորումի վերակազմավորումը:
1976թ. ապրիլի 3
Երկու հայտնություններ ավելացվեցին Թանկագին Մարգարիտ գրքին: 1981թ. դրանք տեղափոխվեցին և դարձան ՎևՈՒ 137 և 138 բաժինները:
1978թ. սեպտեմբերի 30
Հայտնություն, որը հաստատվեց Եկեղեցու կողմից, ըստ որի Եկեղեցու յուրաքանչյուր արժանի տղամարդ, անկախ ռասայից և մաշկի գույնից, կարող էր ստանալ քահանայություն (տե՛ս ՊՀ–2):
1979թ. օգոստոս
Լույս ընծայվեց Հակոբ Թագավորի Աստվածաշնչի ՎՕՍ հրատարակությունն՝ ուսումնասիրելու օժանդակ նյութերով:
1981թ. սեպտեմբեր
Անգլերեն լեզվով լույս ընծայվեցին Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի, Թանկագին Մարգարիտի նոր հրատարակություններ:
1984թ. հունիս
Յոթանասունի անդամներից պաշտոնապես կազմավորվեցին Տարածքային Նախագահությունները:
1985թ. նոյեմբերի 10
Էզրա Տավթ Բենսոնը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1989թ. ապրիլի 1
Վերակազմավորվեց Յոթանասունականների Երկրորդ Քվորումը:
1994թ. հունիսի 5
Հովարդ Վ. Հանթերը դարձավ Եկեղեցու Նախագահ:
1995թ. մարտի 12
Գորդոն Բ. Հինքլին դարձավ Եկեղեցու Նախագահ:
1995թ. ապրիլի 1
Լուծարվեց մարզային ներկայացուցչի պաշտոնը: Հայտարարվեց նոր ղեկավար պաշտոնի մասին, որը պետք է կոչվեր Տարածքային Իշխանավոր:
1995թ. սեպտեմբերի 23
Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Խորհրդի կողմից հրատարակվեց «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը:
1997թ. ապրիլի 5
Տարածքային Իշխանավորները պետք է կարգվեին որպես Յոթանասունականներ: Հայտարարվեց Յոթանասունականների Երրորդ, Չորրորդ և Հինգերորդ Քվորումների կազմավորման մասին:
1997թ. հոկտեմբերի 4
Նախագահ Հինքլին հայտարարեց փոքր տաճարներ կառուցելու մասին:
1997թ. նոյեմբեր
Եկեղեցու անդամների թիվը հասավ 10 միլիոնի:
1998թ. ապրիլ
Նախագահ Հինքլին հայտարարեց 2000 թվականին 100 գործող տաճարներ ունենալու նպատակի մասին: